Ռուսաստանը դժգոհում է ընտրությունների շրջանում Facebook-ի և Google-ի գովազդներից

Ռուսաստանը դժգոհում է ընտրությունների շրջանում Facebook-ի և Google-ի գովազդներից

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանը դժգոհել է Facebook-ից և Google-ից՝ պնդելով, որ այդ հարթակներում տարածվող գովազդները «միջամտություն» են ընտրություններին: Գովազդները երևում էին, երբ այս շաբաթավերջին Ռուսաստանում տեղի էին ունենում ՏԻՄ ընտրություններ:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանը դժգոհել է Facebook-ից և Google-ից՝ պնդելով, որ այդ հարթակներում տարածվող գովազդները «միջամտություն» են ընտրություններին:

Գովազդները երևում էին, երբ այս շաբաթավերջին Ռուսաստանում տեղի էին ունենում ՏԻՄ ընտրություններ:

Facebook-ն ասել է, որ Ռուսաստանը պետք է խոսի գովազդատուների հետ, քանի որ նրանք են պատասխանատու տեղական օրենքներին համապատասխանելու համար:

Google-ը հայտնել է, որ աջակցում է «պատասխանատու» քաղաքական գովազդին, որը համապատասխանում է Ռուսաստանի օրենքներին:

Ռոսկոմնադզորը հայտնել է, որ Google-ը և Facebook-ը անտեսում են Ռուսաստանում քաղաքական գովազդն արգելելու մասին իր պահանջը, երբ ամբողջ երկրում ընտրական շրջան էր:

«Նման գործողությունները կարող են դիտվել որպես միջամտություն Ռուսաստանի ինքնիշխանությանը և ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը խոչընդոտելու փորձ», – ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի օրենքները խստորեն սահմանափակում են քաղաքական գովազդների ժամանակացույցը և արգելում են նախընտրական շրջանում:

Ի պատասխան Facebook-ը հայտարարել է, որ գովազդատուները պետք է համոզվեն, որ իրենց հաղորդագրությունները ուղարկվել են համապատասխան ժամկետներում:

Reuters-ին տրված հայտարարության մեջ Google-ը նշել է, որ ցանկացած գովազդ պետք է «համապատասխանի տեղական օրենսդրական պահանջներին, ներառյալ ընտրությունների և քվեարկության իրավունքի մասին օրենքներին»:

Ռոսկոմնադզորի բողոքի առաջ Ռուսաստանը սաստել էր Google-ին, որը YouTube-ի օգտատերերին թույլ էր տալիս տարածել տեղեկատվություն երկրում բողոքի ակցիաների մասին:

Google-ին կոչ է արվել հեռացնել տեսանյութերը կամ պատժել դրանք տարածողներին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment