Չինաստանը, Իրանը և Ռուսաստանն իրենց աջակցությունn են ցուցաբերել Վենեսուելային

Չինաստանը, Իրանը և Ռուսաստանն իրենց աջակցությունn են ցուցաբերել Վենեսուելային

Հոդվածի առանցքում

  • Չինաստանը, Իրանը և Ռուսաստանը իրենց աջակցությունն են ցուցաբերել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին: ԱՄՆ-ը քննադատության է ենթարկել վերջիններիս՝ սոցիալիստ առաջնորդին աջակցելու համար: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ամերիկայի Ձայնի իսպանական ծառայությանը տված հարցազրույցում մեկ անգամ ևս պնդել է, որ «բոլոր տարբերակները սեղանի վրա են»՝ Մադուրոյի հեռացնելու համար, ում ղեկավարած երկիրն ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով կանգնել է տնտեսական ճգնաժամի առջև

Ուշադրությանն արժանի

 

Չինաստանը, Իրանը և Ռուսաստանը իրենց աջակցությունն են ցուցաբերել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին: ԱՄՆ-ը քննադատության է ենթարկել վերջիններիս՝ սոցիալիստ առաջնորդին աջակցելու համար:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ամերիկայի Ձայնի իսպանական ծառայությանը տված հարցազրույցում մեկ անգամ ևս պնդել է, որ «բոլոր տարբերակները սեղանի վրա են»՝ Մադուրոյի հեռացնելու համար, ում ղեկավարած երկիրն ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով կանգնել է տնտեսական ճգնաժամի առջև, իսկ Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն մարտահրավեր է նետել վերջինիս, Վաշինգտոնին են միացել Լատինական Ամերիկայի դաշնակիցները՝ կոչ անելով Մադուրոյին իշխանությունը փոխանցել ընդդիմությանը, սակայն Պեկինը, Թեհրանն ու Մոսկվան աջակցում են նախագահին:

«Ամերիկացիները բացահայտորեն միջամտում են ինքնիշխան պետությունների ներքին գործերին», – շաբաթ օրը Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արտաքին և Պաշտպանության քաղաքականության խորհրդի 27-րդ համագումարի ընթացքում: «Վենեսուելան գտնվում է բոլորի շուրթերին, նրանց ռեժիմի փոփոխության բլիցը ձախողվել է, բայց ամերիկացիները չեն հրաժարվում օրինական նախագահին տապալելու իրենց մտքից»:

Պոմպեոն պնդում է, որ Մադուրոն «իր ամբողջ ուժը հանձնել է կուբացիներին, ռուսներին», սառը պատերազմի ժամանակաշրջանի երկու դաշնակիցներին, որոնց Կարիբյան ավազանում հրթիռներ տեղադրելու ծրագիրը հանգեցրել էր 1962 թ. Կուբայի հրթիռային ճգնաժամին: Վաշինգտոնն ու Մոսկվայի աշխարհաքաղաքական մրցակցությունը կրկին կենտրոնացել է Լատինական Ամերիկայի վրա: Ռուսաստանը ռազմական անձնակազմ է ուղարկել Վենեսուելա `« ռազմա-տեխնիկական համագործակցության », ըստ որոշ տեղեկությունների՝ S-300 պաշտպանական հրթիռային համակարգի սպասարկման, և երկրի վնասված էլեկտրացանցի վերականգման համար խորհրդատվություն տրամադրելու համար, որի շարքից դուրս գալու մեջ կառավարությունը մեղադրում է հակառակորդին:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սյոմոլոտովը երկուշաբթի օրը հայտարարել է, որ «Վենեսուելայի մեր բարեկամներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում օրինական իշխանության պահանջների հիման վրա»:

Բոլթոնի նման Պոմպեոն իր հարցազրույցում թիրախավորել էր Չինաստանի և Իրանի վերջին գործողությունները: Նա մեղադրեց Պեկինին տարածաշրջան ներթափանցելու մեջ `« գումար վաստակելու մտադրությամբ, որը կկործանի հարավամերիկյան երկրի ինքնիշխանությունը »: Ամերիկայի առաջնային տնտեսական մրցակիցը, որը մարդասիրական օգնություն է ուղարկել Վենեսուելային և առաջարկել օգնել երկրին հաճախակի էլեկտրական հոսանքազրկումների վերացման հարցում, արձագանքել է Պոմպեոյի մեկնաբանություններին:

«Չինաստանի և Լատինական Ամերիկայի երկրների միջև սեպ խրելու, ինչպես նաև Չինաստանին զրպարտելու ԱՄՆ-ի պետքարտուղար Պոմպեոյի փորձերը անպատասխանատու են և անիմաստ », – երկուշաբթի լրագրողներին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Լու Քանգը:

«Մենք կտրականապես դեմ ենք դրան», – շարունակեց նա: «ԱՄՆ-ը վաղուց վերաբերվում է լատինամերիկյան երկրներին, ինչպես իր սեփականությանը, որտեղ նա կարող է դիմել ճնշման, սպառնալիքի կամ նույնիսկ ուժի կիրառման: Մարդիկ կարող են տարբերել ճշմարտությունը ստից: Ես համոզված եմ, որ Լատինական Ամերիկան ​​լիովին կարող է տարբերել իրական բարեկամին կեղծից, ով անտեսում է կանոնները և քաոս տարածում»:

Լուն ավելացրեց. «Պետք է նշել, որ որոշ ժամանակ ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ աշխարհով մեկ տարածում են նույն խոսքերը ` Չինաստանին խանգարելու, իրավիճակը բորբոքելու և խառնաշփոթ սերմանելու համար: Սուտը կմնա սուտ, նույնիսկ եթե հազար անգամ կրկնվի: Պարոն Պոմպեոն կարող է հանգիստ մնալ»:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա շիաների իշխանությունը նույնպես արձագանքել է Թրամփի վարչակազմի լայնածավալ պատժամիջոցներին և կիսում է նույն ճակատագիրը Վենեսուելայի հետ ` մտահոգված լինելով ԱՄՆ-ի հեղաշրջման փորձերից: Պոմպեոն մեկնաբանել է Թեհրանից դեպի Կարակաս ուղիղ չվերթների մեկնարկը, որը իրականացնում է Mahan Air- ը, որը ևս սահմանափակվել է ԱՄՆ-ի կողմից՝ կապված անցյալ շաբաթ Իրանի էլիտար հեղափոխական ստորաբաժանման որակման հետ որպես ահաբեկչական կազմակերպություն: Նա զգուշացրել է, որ « Իրանը միջամտում է Հարավային Ամերիկայի գործերին, որը Հարավային Ամերիկայի ժողովրդի շահերից չի բխում, և ԱՄՆ-ն պատրաստ է հակազդել»:

Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Աբբաս Մուսավին կիրակի օրը «ծիծաղելի» է որակել այս հայտարարությունը: Նա ասել է, որ «Ամերիկայի Թրամփը ցանկանում է Լատինական Ամերիկան վերածել իր սեփական բակի, ինչպես 19-րդ դարում էր՝ մոռանալով, որ աշխարհի և Լատինական Ամերիկայի ժողովուրդները արթնացել են, և ժամանակի անիվը հետ չես պտտի»:

«Երբ իրանցի մասնագետները փորձում են բարելավել Վենեսուելայի ջրամատակարարումն ու էլեկտրաէներգիայի համակարգը Կարակասի կառավարության խնդրանքով, ԱՄՆ-ը քայքայում է 30 միլիարդ դոլարի Վենեսուելայի արտարժութային պահուստը: ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայի դեմ ամբարտավան միջամտություն է ներքին գործերին և խիստ դատապարտելի»:

Լատինական Ամերիկայի, ինչպես նաև Եվրամիության, Ալբանիայի, Ավստրալիայի, Վրաստանի, Իսրայելի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ուկրաինան միացել են ԱՄՆ-ին ՝ ճանաչելով Գուայդոյին: Մադուրոյի կողմնակիցների թվում են, բացի Չինաստանից, Կուբայից, Ռուսաստանից և Իրանից, Բելառուսը, Բոլիվիան, Կամբոջիան, Սալվադորը, Լիբանանը, Մեքսիկան, Նիկարագուան, Հյուսիսային Կորեան, Պաղեստինյան ինքնավարությունը, Սերբիան, Հարավային Աֆրիկան, Սիրիան, Թուրքիան և Ուրուգվայը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment