Ռուսաստանի՝ «Հայաստանին ու Ադրբեջանին զինելը» ավելացնում է զինված ընդհարումները
Հոդվածի առանցքում
- Վերլուծաբանները զգուշացնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև հրաձգությունների վերականգնումը Լեռնային Ղարաբաղի համար, կարող է դառնալ երկու երկրների միջև ռազմական գործողությունների ծավալման և նույնիսկ «պատահական պատերազմի» պատճառ: Նրանք նաև նշել են, որ Ռուսաստանը կարող է այդ հակամարտությունը օգտագործել որպես տարածաշրջանում իր իշխանությունն ամրապնդելու միջոց:
- Ռիչարդ Կիրակոսյանը Newsweek-ում հայտարարել է, որ «շատ է մտահոգված է պատահական պատերազմի բռնկմամբ, որը սկսվում է վերահսկողությունից դուրս եկած պարուրաձև զարգացող փոքր փոխհրաձգություններից»: Նա ասում է, որ երկու կողմերն էլ կարող են «գլխիվայր գահավիժել դեպի վտանգավոր իրավիճակ»:
- Ռուսաստանը այս երկու կողմերին հիմնական զենք մատակարարողն է, այս , նաև Ուկրաինայի զինված ուժերի ու Ռուսաստանի աջակցությունը ստացող անջատողականների միջև շարունակվող ճգնաժամը, Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ օկուպացիոն քաղաքականությունը, մտահոգում են փորձագետներին:
- Կիրակոսյանը բացատրում է, որ «այս իրավիճակում միակ խաղացողը Ռուսաստանն է: Ռուսաստանի համար ստատուս քվոն լավագույնն է. ոչ խաղաղություն, ոչ պատերազմ:
- Հակամարտության կարգավորումը դարձյալ առանցքային է, քանի որ այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը, ինչը կարող է խորացնել արդեն լարված իրավիճակը:
Ուշադրությանն արժանի
Վերլուծաբանները զգուշացնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև հրաձգությունների վերականգնումը Լեռնային Ղարաբաղի համար, կարող է դառնալ երկու երկրների միջև ռազմական գործողությունների ծավալման և նույնիսկ «պատահական պատերազմի» պատճառ: Նրանք նաև նշել են, որ Ռուսաստանը կարող է այդ հակամարտությունը օգտագործել որպես տարածաշրջանում իր իշխանությունն ամրապնդելու միջոց:
Միայն այս ամիս երկու հայ ու ադրբեջանցի զինծառայող և մեկ հայ քաղաքացի է զոհվել, իսկ առնվազն մեկ տասնյակ մարդ էլ սպանվել է այս տարվա սկզբից:
Լեռնային Ղարաբաղը լեռնային տարածաշրջան է, և երկու տասնամյակ է, ինչ դարձել է Ադրբեջանի հետ հակամարտության օբյեկտ: Շրջանը բնակեցված է գերազանցապես հայերով:
Պաշտոնապես, ակտիվ ռազմական գործողություններն ավարտվել են 1994-ին, երբ ձեռք բերվեց զինադադարի համաձայնություն, սակայն հակամարտության ընթացքում ընդհարումները սահմանի երկայնքով սովորական երևույթ են: Փորձագետները զգուշացնում են, որ այս տարվա զարգացումները շատ ավելի բացասական են. երկու կողմերում զոհվում են և քաղաքցիներ, և զինվորներ: Ըստ որոշ զեկույցների, հունվարին գրանցվել է հրադադարի 5000 խախտում, դա ամսեկան կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է հրադադարի հաստատումից հետո:
Ռիչարդ Կիրակոսյանը՝ Տարածաշրջանային հետազոտությունների (RSC) և Հայաստանում անկախ վերլուծաբանների կենտրոնների տնօրենը, Newsweek-ում հայտարարել է, որ «շատ է մտահոգված է պատահական պատերազմի բռնկմամբ, որը սկսվում է վերահսկողությունից դուրս եկած պարուրաձև զարգացող փոքր փոխհրաձգություններից»: Նա ասում է, որ երկու կողմերն էլ կարող են «գլխիվայր գահավիժել դեպի վտանգավոր իրավիճակ»: Կիրակոսյանը պնդում է, որ զոհերի թիվը շատ անսովոր է, հաշվի առնելով տեղանքն ու ռելիեֆը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ընդհարումները սովորաբար լինում են ամռանը: Նա նաև ակնկալում է հրաձգությունների ավելի մեծ աճ առաջիկա ամիսներին:
Ռիչարդ Կիրակոսյանը նկարագրում է, որ այսօր հակամարտող ուժերը շփման գծում ֆիզիկապես շատ ավելի մոտ են իրար, քան հրադադարից հետո ցանկացած ժամանակ, ընդլայնվել է նաև պայքարի տարածքը, Ադրբեջանը հարձակվում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի սահմանի վրա:
Ըստ Կիրակոսյանի, վերջին մի քանի ամիսներին երկու կողմերն էլ պատրաստ են զենք օգտագործել և որքան մեծանում է խաղաղ կարգավորման գործընթացի սառեցման նկատմամբ հիասթափությունը, այնքան աճում է սպառազինությունների մրցավազքը, որը հիմնականում հարուցում է Ադրբեջանը: 2014-ի ուսումնասիրության համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհում ռազմականացման ամենաբարձր մակարդակն ունեցող 10 երկրների շարքում են:
Ռուսաստանը այս երկու կողմերին հիմնական զենք մատակարարողն է, այս , նաև Ուկրաինայի զինված ուժերի ու Ռուսաստանի աջակցությունը ստացող անջատողականների միջև շարունակվող ճգնաժամը, Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ օկուպացիոն քաղաքականությունը, մտահոգում են փորձագետներին, որոնք կարծում են, որ Պուտինը համարձակ և շատ ռիսկային քայլ է անում տարածաշրջանում իր իշխանությունը ամրապնդելու համար:
Կիրակոսյանը բացատրում է, որ «այս իրավիճակում միակ խաղացողը Ռուսաստանն է: Ռուսաստանի համար ստատուս քվոն լավագույնն է. ոչ խաղաղություն, ոչ պատերազմ: Բայց Պուտինը կարող է գայթակղվել ռիսկային քայլով և կռիվ հրահրել խաղաղապահներ տեղակայելու համար, ինչն էլ կապահովի ազդեցության լծակները: Ուկրաինայի դեպքերը ապացուցում են, որ Մոսկվան խելամիտ խաղացող չէ»:
Միևնույն ժամանակ, ադրբեջանական մամուլում խոսակցություններ են շրջանառվում, որ ԱՄՆ-ն ֆինանսավորում է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, ինչը խթանել է հզոր հայ-ամերիկյան լոբբին: Newsweek-ը չի կարող ապացուցել այդ պնդումները, սակայն Կիրակոսյանն ասում է, որ ամերիկյան ֆինանսավորումը տրամադրվել է անցյալում և կասեցվել է վերջին երկու տարիներին, քանի որ դժվարացել է իրականացնել ծախսերի վերահսկումը:
Ջոն Մաքլեոդը՝ Լոնդոնի Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտից, ասում է. «Վիճակը շատ վատ է: Միշտ վտանգ կա, որ մի երկիրը խախտում թույլ կտա, ինչն անտառային հրդեհի նման կտարածվի ու պատերազմ կսկվի, մինչև կհասցնեք դա գիտակցել»:
«Մենք չգիտենք, թե որոնք են Ռուսաստանի շահերը կամ նրա ներգրավվածության հետևանքները: Բայց ռուսները տարածաշրջանի ակտիվ դերակատար են և տարածքային շահ են հետապնդում»:
Մաքլեոդը հավանական է համարում, որ Ռուսաստանը «խաղաղապահ» զորք կուղարկի տարածաշրջան, իր ազդեցությունն ակտիվացնելու նպատակով:
Քաղաքացիները նույնպես դառնում են բռնության զոհ: Հայկական մամուլը հաղորդում է բազմաթիվ զոհերի մասին, այդ թվում երիտասարդի դեպքը, որն անցյալ տարի մոլորվել էր ու հայտնվել Ադրբեջանի տարածքում: Նա ինքնասպանություն էր գործել ադրբեջանական կալանքի տակ եղած ժամանակ:
Անցյալ նոյեմբերին Ադրբեջանը հայկական ուղղաթիռ խփեց, երբ այն թռչում էր հրադադարի գծի երկայնքով, ինչի հետևանքով զոհվեցին անձնակազմի երեք հայ անդամները:
Հակամարտության կարգավորումը դարձյալ առանցքային է, քանի որ այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը, ինչը կարող է խորացնել արդեն լարված իրավիճակը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ