Սիրիայում նոր թեժացումը Ռուսաստանի և Թուրքիայի տարածքային պայքարն է

Սիրիայում նոր թեժացումը Ռուսաստանի և Թուրքիայի տարածքային պայքարն է

Հոդվածի առանցքում

  • Տարածաշրջանային դիվանագետների կարծիքով Սիրիայի հյուսիս-արևմուտքում վերսկսված ռմբակոծությունները, ինչի պատճառով 200.000 մարդ է տեղահանել և ոչնչացվել է 12 առողջապահական կենտրոն, կարող է Ռուսաստանի և Թուրքիայի որոշումը լինել, որով այդ երկրները փորձում են ընդլայնել իրենց ազդեցության գոտիների Սիրիայում 7 տարի ձգված հակամարտության ավարտի ֆոնին: 

Ուշադրությանն արժանի

 

Տարածաշրջանային դիվանագետների կարծիքով Սիրիայի հյուսիս-արևմուտքում վերսկսված ռմբակոծությունները, ինչի պատճառով 200.000 մարդ է տեղահանել և ոչնչացվել է 12 առողջապահական կենտրոն, կարող է Ռուսաստանի և Թուրքիայի որոշումը լինել, որով այդ երկրները փորձում են ընդլայնել իրենց ազդեցության գոտիների Սիրիայում 7 տարի ձգված հակամարտության ավարտի ֆոնին:

Իդլիբի ռմբակոծությունը սկսվել է երկու շաբաթ առաջ և վերջին օրերին ուժեղացել է, փրկարարները Սիրիայի այս նահանգում իրավիճակը նկարագրում են որպես «աննախադեպ հումանիտար աղետ»:

Բռնությունները տեղի են ունենում Սիրիայի ամենախիտ բնակեցված շրջանում, որը նաև վերջինն է, որտեղ կառավարական ուժերը վերահսկողութուն չեն հաստատել:  Առնվազն 3 մլն բնակչությամբ տարածքում ասադական ուժերը փորձում են բլից հաջողության հասնել:

Այնուամենայնիվ, երկու ավագ դիվանագետներ կարծում են, որ նման սցենարը պակաս հավանական է: Իդլիբում առավել իրատեսական են համարում, որ ռուսական և սիրիական ուժերը թույլ տան Թուրքիային խորացնել իր վերահսկողության գոտին դեպի արևելք:

Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ջերեմի Հանթը դատապարտել է Ռուսաստանի և Սիրիայի վարչակարգի կողմից հրադադարի ռեժիմի «արատավոր խախտումը», որը ստիպել է 150 հազար մարդու հեռանալ իրենց տներից: Հանթը հավելել է, որ տասնյակ երեխաներ են զոհվել:

Հանթը սպառնացել է «արագ և համարժեք պատասխան» տալ, եթե Սիրիան անօրինական քիմիական զենք օգտագործի:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցած տարվա սեպտեմբերին համաձայնել են, որ Մոսկվան և Անկարան միասին վերահսկեն անվտանգության գոտին ապստամբների և ռեժիմի միջև: Այդ համաձայնությունը պահպանվում էր մինչև ապրիլի կեսը:

Դրա ակնհայտ ձախողմանը Անկարան արձագանքեց մեղմ քննադատությամբ: Թուրքիան մեծապես աջակցում է Իդլիբում ընդդիմադիրներին և իր շահերը պաշտպանելու նպատակով Սիրիայի հյուսիսում ներկայություն էր ապահովում: «Ռուսաստանի, Թուրքիայի և ռեժիմի միջև կարող է լինել պայմանավորվածություն, որ առաջինները կարող են մինչև 25 կիլոմետր խորանալ  բուֆերային գոտում, իսկ Թուրքիան կարող է վերցնել Թել-Ռիֆաթը», – ասում է դիվանագետներից մեկը:

Սիրիայի հյուսիսում գտնվող Թել Ռիֆաթ քաղաքը փոքր քրդական բնակավայր է, որը վաղուց եղել է Թուրքիայի զինված ուժերի թիրախը:

Լաբիբ ալ-Նահհասը, որը նախկինում Սիրիայի զինված ընդդիմության ղեկավարության հետ կապված քաղակտիվստ է, ասում է, որ Իդլիբում կարող են լինել նաև այլ գործոններ: «Ռուսաստանի կողմից վերջին հարձակումը պայմանավորված է երկու հիմնական պատճառներով: Նրանք Աստանայում խաղաղության գործընթացում հասել են իրական խոչընդոտների և հասկացել, որ ներկայիս դինամիկան չի թույլ տա Ռուսաստանին հասնել Սիրիայում իր տեսլականին:

Մյուս պատճառն այն է, որ Ասադի ռեժիմի արագ ձախողումն ու մասնատումն է բոլոր մակարդակներում՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, բանակային և նույնիսկ անվտանգության: Ռուսաստանը գիտի, որ Սիրիայում կայուն ձեռքբերումների հնարավորության պատուհանը փակվում է, և նրանք պետք է քողարկեն ռեժիմի ներկա իրավիճակը` սկսելով այս հարձակումը և հույս ունենալով հասնել այն հաղթանակին, որը իրերի ընթացքը կփոխի իրենց օգտին»:

Փախստականներ միջազգային կազմակերպության հաղորդակցման տնօրեն Քրիս Ալլրրտթոնը հայտարարել է. «Դժվար է գերագնահատել այս հումանիտար աղետի հրատապությունը, եթե ոչինչ չարվի այն մարդկանց պաշտպանության համար, որոնք կորցրել են ամեն ինչ:

Իդլիբը վերջին ապաստանն է սիրիացիների համար, որոնք ստիպված էին փախչել երկրի այլ մասերում: 1,5 միլիոնի նախապատերազմական բնակչությունը կրկնապատկել է՝ հասնելով 3 միլիոնի, և նրանց երկու երրորդը գոյատևելու համար կախված է մարդասիրական օգնությունից»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment