Ռուսաստանն ու Սիրիան Իդլիբում քաղաքացիական բնակչության դեմ օդային հարձակում են կատարել

Ռուսաստանն ու Սիրիան Իդլիբում քաղաքացիական բնակչության դեմ օդային հարձակում են կատարել

Հոդվածի առանցքում

  • Երկուշաբթի Սիրիայի հյուսիսում տեղի շուկայի վրա օդային հրթիռակոծման ժամանակ առնվազն 33 մարդ է զոհվել ու ավելի քան 100 վիրավորվել ապստամբական գոտու քաղաքացիական վայրերի սիրիական և ռուսական հրթիռակոծումների արդյունքում: Վկաները և դիտորդական խմբերը հաղորդում են Մաարատ ալ-Նումանիի կենտրոնում երկու բնակելի բլոկերի ոչնչացման մասին, ուր շատ մարդիկ դեռևս մնում են բնակելի շենքի փլատակների տակ, որոնք քանդվել են գիշերը:

Ուշադրությանն արժանի

 

Տեղական շուկայի վրա հարձակման արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել, սակայն Ասադի ուժերը շարունակում են գրոհել ապստամբների վերջին վերահսկվող գոտիները

Երկուշաբթի Սիրիայի հյուսիսում տեղի շուկայի վրա օդային հրթիռակոծման ժամանակ առնվազն 33 մարդ է զոհվել ու ավելի քան 100 վիրավորվել ապստամբական գոտու քաղաքացիական վայրերի սիրիական և ռուսական հրթիռակոծումների արդյունքում:

Վկաները և դիտորդական խմբերը հաղորդում են Մաարատ ալ-Նումանիի կենտրոնում երկու բնակելի բլոկերի ոչնչացման մասին, ուր շատ մարդիկ դեռևս մնում են բնակելի շենքի փլատակների տակ, որոնք քանդվել են գիշերը:

Փրկարարական ջանքերը հաճախակի են դադարում, օդում շրջում են ինքնաթիռներ: Ութ տարի պատերազմից հետո Իդլիբ նահանգի հարավային շրջանի քաղաքը գտնվում է ընդդիմության ձեռքում: Անցած չորս ամիսները հատկապես դաժան էին կապված Ռուսաստանի կողմից ռմբակոծությունների հետ, որոնց թիրախ էին դարձել  քաղաքացիական ենթակառուցվածքները:

Տեղահանվածների համար հիվանդանոցները, շուկաները, դպրոցները և կենտրոնները համակարգված կերպով նպատակաուղղված թիրախավորվում էին հրթիռակոծումների ժամանակ: Դրանք շարունակում են մնալ ընդդիմության ձեռքում: ՄԱԿ-ի գործակալություններն ու ՀԿ-ները նշում են, որ առնվազն երկու տասնյակ հիվանդանոցներ և բժշկական կլինիկաներ ավերվել են, ոմանք հարվածի տակ են ընկել, որի արդյուքում փակվել են, քանի որ հիվանդների բուժումն այնտեղ դարձել է անհնար:

Ապրիլի 29-ին մեկնարկած օդային հարձակումները պետք է աջակցեին Սիրիայի բանակին Իդլիբի հարավային մասի համար մարտերում: Սակայն, հարձակումից ի վեր, ռեժիմային ուժերը քիչ առաջընթաց են արձանագրել՝ նույնիսկ ունենալով օդային գերազանցություն:

Լարված ճակատային իրավիճակը նյարդայնացրել է Մոսկվային, որը աջակցում է սիրիական առաջնորդ Բաշար Ասադին վերջին հինգ տարիների ընթացքում, սակայն սա մի փորձություն էր, քանի որ ռեժիմի հավատարիմ ուժերին չհաջողվեց ցամաքում հաջողություններ գրանցել:

Իդլիբի ճակատագիրը կարևոր է պատերազմի ելքի համար, որի ընթացքում ավելի քան 500 հազար մարդ է սպանվել: Մոնիտորինգի խումբը դադարեցրել է հաշվել երեք տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր, Ասադին հեռացնելու համար սկսված պայքարը վերածվեց մի շարք հակամարտությունների, որը հանգեցրեց երկրի կեսից ավելի բնակչության տեղահանմանը: Նրանք այժմ տեղ չունեն գնալու և հանգրվանել են հարևան և տարածաշրջանային պետություններում, որոնք բոլորն էլ ցանկանում են պատերազմի հետևանքները օգտագործել իրենց շահերի համար:

2011 թ. կեսերին բախումների սկսվելուց ի վեր, Իդլիբում ընդդիմադիր խմբերին նշանակալից աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան, որը Ասադի երկու հիմնական աջակիցներին՝ Ռուսաստանին ու Իրանին առաջարկել է գագաթաժողով `բռնությունը դադարեցնելու մի ևս մեկ փորձ: Վերջին տարիներին բազմաթիվ բազմակողմանի խաղաղ նախաձեռնություններ ձախողվել են, քանի որ ժամանակակից պատմության ամենադժվար հակամարտություններից մեկը շարունակում է ցնցել Սիրիան և ապակայունացնել տարածաշրջանը:

Անկարայի շահերը գնալով ավելի են հստակ դառնում Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական խմբերի հետ կապված մտահոգության հետ, որոնք դաշնակից են հարավ-արևելյան Թուրքիայի քրդերին հետ, որոնք ապստամբություն են բարձրացրել: Աֆրին քաղաքում անցյալ տարի Թուրքիայի ռազմական գործողություն իրականացրեց քրդական խմբերի դեմ՝ նրանց հեռացնելով սահմանից: Այժմ Անկարան թիրախավորում է Թել Ռիփատ քաղաքը, որտեղ զգալի քրդական ներկայություն կա, որն այն դիտարկում է որպես խոչընդոտ Սիրիայի հետ իր սահմանների պահպանման համար:

Պատերազմի արդյուքում բաժանված և վերջին շրջանում տարածաշրջանային հովանավորներից, այդ թվում Կատարից, ԱՄԷ-ից և Սաուդյան Արաբիայից, զրկված ընդդիմադիր խմբերն այլևս չեն կարող հաղթել պատերազմում: Ասադը, սակայն, անվիճելիորեն իր հաղթող դիրքի համար պարտական ​​է Մոսկվային և Թեհրանին, երկուսն էլ ունեն հետպատերազմյան Սիրիայի նկատմամբ իրենց պահանջները:

Իրանը, որը 2016 թ. վերջերին Հալեպի վերագրավման գործում կարևոր դերակատարություն է ունեցել, Իդլիբի ճակատում մեծ ուժեր չի կենտրոնացրել և Մոսկվայի հետ տարաձայնություններ ունի շրջանի ապագայի հետ կապված:

Իդլիբ նահանգի հարավում ռուսական ղեկավարությամբ սահմանափակ գործողությունները հաշվի առնելով՝  Թուրքիան պնդում է, որ այստեղ փախստականների զանգվածային ներհոսք չպետք է լինի: Այն նոր գագաթնաժողովի կոչ է անում տարածաշրջանում և Եվրոպայում, երբ մարտական գոծողությունները հասել էին գագաթակետին:

«Մենք ասել ենք Ասադին և նրա բարեկամներին, որ քաղաքացիական բնակչության ոչնչացման նրանց ակնհայտ փորձերը այսքանով ձախողվել են և կրկին կկործանվեն», – ասել է թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա: «Նրանք Իդլիբում կորցրեցին և կշարունակեն կորցնել ուժեր: Նրանք չեն կարող ռմբակոծումների միջոցով հասնել իրենց հաղթանակի: Դա խայտառակություն է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment