Տիեզերական հակամարտության վտանգավոր հետևանքները

Տիեզերական հակամարտության վտանգավոր հետևանքները

Հոդվածի առանցքում

  • Գերտերությունների միջև խոշոր պատերազմի ժամանակ հակառակորդները կարող են մտածված խոչընդոտել միմյանց տիեզերքի օգտագործման հարցում, արբանյակներն այնպես  վնասել, որ մեծ բեկորներ առաջանան և դադարեցվեն հակառակորդի տիեզերական արշավախմբի գործողությունները:

Ուշադրությանն արժանի

 

Քանի որ մեծ տերությունների միջև մրցակցությունը նպաստում է տիեզերքում նոր տեխնոլոգիական առաջընթացին, այն նաև խթանում է տիեզերական աղբի առաջացմանն ուղեծրում, ինչն էլ մեծացնում է վտանգը, որ կարևոր արբանյակները կարող են վնասվել` դիտավորյալ կամ պատահական:

Մեկ այլ երկիր, մեկ այլ փորձություն, ավելի շատ աղբ: Մարտի 27-ին Հնդկաստանը դարձավ վերջին երկիրը, որն իրականացրեց հակաարբանյակային (ASAT) փորձարկում, արդյունքում թողնելով բեկորներ: Հնդկաստանը փորձեց թեստը ներկայացնել որպես տիեզերքում իր խիզախության նշան, սակայն գլոբալ մակարդակով, իրադարձությունը կարևոր ահազանգ դարձավ՝ պայմանավորված ASAT- ի հետ կապված տեխնոլոգիական ռիսկերով:

Ավելի ու ավելի շատ երկրներ են զարգացնում ASAT տեխնոլոգիաները հետախուզման և պաշտպանության նպատակով, հատկապես, երբ թեժանում է Միացյալ Նահանգների, Չինաստանի ու Ռուսաստանի միջև մեծ մրցակցությունը, ինչն էլ մեծացնում է այն վտանգը, որ տարածքը կլցվի վտանգավոր բեկորներով, որոնք կարող են բախվել կարևոր արբանյակներին պատահաբար կամ հակամարտությունների ժամանակ: Իսկ ASAT տեխնոլոգիաներով երկրներում լարվածության դինամիկան կխոչընդոտի այն բոլոր փորձերը, որոնք ուղղված են տիեզերական բեկորների հետևանքների նվազեցման և տիեզերքի երկարաժամկետ կայուն օգտագործման համար նախատեսված միջազգային նորմերի կամ պայմանագրերի մշակմանը:

Աղբի վտանգը

Չնայած Հնդկաստանի փորձարկումն իրականացվել է ցածր ուղեծրում մոտ 300 կմ-ի վրա, ստեղծվել է զգալի տիեզերական աղբ, որոշ բեկորների քայքայման համար էլ մի քանի տարի կպահանջվի: Տիեզերական աղբը կարող է բախվել արբանյակներին և քանդել դրանք, ստեղծելով բազմապատկման ազդեցություն, որը հայտնի է որպես Kessler syndrome: Տիեզերքում օբյեկտների բախումից (օրինակ, արբանյակի ոչնչացման միջոցով) առաջանում են տիեզերական մնացորդներ, որոնք էլ իրենց հերթին բախվում են մյուս օբյեկտներին և առաջացնում ավելի շատ տիեզերական բեկորներ: Արդյունքում ընդլայնվող բեկորային դաշտը մեծացնում է արբանյակների վնասվելու հավանականությունը`  դիտավորյալ կամ պատահական, ինչը կարող է կործանարար ազդեցություն ունենալ մարդկության առօրյա գործունեության վրա: Անհատները, ընկերությունները և ամբողջ երկրներ հենվում են արբանյակների վրա նավիգացիայի, կապի, հետազոտական ​​և անվտանգության գործառույթների համար: Եթե ​​մի քանի արբանյակ անսպասելի շարքից դուրս գան, հասարակությունն ու տնտեսությունը կզգան դրա դրամատիկ հետևանքները:

Չնայած այն հանգամանքին, որ տիեզերական թափառող բեկորները կարող են խափանել ինքնաթիռի թռիչքը, զենքի գործածությունը կամ անջատել հաղորդակցման բազմաթիվ ձևերը, երկրները դարձյալ ձեռնարկում  են կանխամտածված գործողություններ, որոնք տարբեր պատճառներով ստեղծում են ավելի շատ բեկորներ:

Տիեզերական աղբի ավելացման պատճառները

Գերտերությունների միջև խոշոր պատերազմի ժամանակ հակառակորդները կարող են մտածված խոչընդոտել միմյանց տիեզերքի օգտագործման հարցում, արբանյակներն այնպես  վնասել, որ մեծ բեկորներ առաջանան և դադարեցվեն հակառակորդի տիեզերական արշավախմբի գործողությունները: Դարձյալ տիեզերական աղբի կանխամտածված առաջացումները իրավիճակն ավելի քիչ կվատացնեն, քան միջուկային զենքի օգտագործման դեպքում, ուստի պարտվող երկիրը, ավելի հավանական է, որ ընտրի այս մեթոդը, հատկապես, եթե նրա արբանյակներն արդեն ոչնչացվել են:

Տիեզերական բեկորները կարող են նաև կանխամտածված չլինել: Թշնամու արբանյակների դեմ մեկ տերության նախնական սահմանափակ հարվածը կարող է ավելի ուժգին հակահարված ստանալ ու վերածվել արբանյակների ոչնչացման ավելի մեծ պայքարի:

Նույնիսկ ռազմական գործողություններին չմասնակցող երկրները կարող են մեծացնել տիեզերական աղբի մակարդակը: Բոլոր ASAT կինետիկ թեստերը անխուսափելիորեն առաջացնում են աղբի ամպ, որը կարող է բախվել տիեզերքի մյուս օբյեկտներին և ավելի շատ աղբ առաջացնել: Սա հատկապես ճշգրիտ է այն փորձարկումների համար, որոնք կատարվում են զգալի բարձրության վրա, օրինակ ` 2007 թ. չինական ASAT-ի փորձարկումը:

Ներկա և աճող վտանգի կառավարումը

Միլիոնավոր բեկորները, որոնք ներկայում ուղեծրում են, արդեն իսկ մեծ վտանգ են ներկայացնում կարևոր արբանյակների անվտանգության համար: Զգուշանալով դրանց ոչնչացնող հնարավորությունից, տարբեր պետություններ և տիեզերական գործակալություններ ավելի հաճախ են տիեզերական բեկորներն ընդունում որպես ազգային անվտանգության հետ կապված լուրջ խնդիր և աշխատում են աղբի նվազեցման ուղղությամբ: Այս նպատակով օգտագործվող տեխնոլոգիաները ներառում են լազերներ, ռոբոտային զենքեր, որոնք կարող են կառավարել արբանյակները, մագնիսներ և նույնիսկ 100 կիլոգրամանոց (220 ֆունտ) տիեզերական ապարատներ, որոնք Բրիտանական Surrey Satellite Technology- ի փորձարկել է 2018 թվականին:

Քանի որ Միացյալ Նահանգները ձգտում է ընդլայնել իր ներդրումները տիեզերքում, որը Ռուսաստանի և Չինաստանի նման հզոր տերությունների հետ մրցակցության մի մասն է, ԱՄՆ զինված ուժերը գիտակցում են տիեզերական պատերազմի ռիսկերը: Այսօր ուղեծրում արբանյակների կեսը Միացյալ Նահանգներինն է, հետևաբար, նրա տիեզերական ռազմավարությունը շարունակում է հիմնականում կենտրոնանալ կանխարգելիչ միջոցների վրա, թեև Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել իր արբանյակներն ու անհրաժեշտության դեպքում հակազդել: Սակայն միայն կանխարգելելը չի կարող բավարար լինել: Քանի որ ավելի շատ երկրներ են զարգացնում ASAT- ի հնարավորությունները և ուրիշ մեծ ուժեր էլ, մասնավորապես, Չինաստանը, արագորեն կատարելագործում է դրանք, երկրագնդի բախումներն էլ, ամենայն հավանականությամբ, տարածվելու են տիեզերք թիրախային արբանյակների վրա ուղղակի հարձակումների ձևով:

Անորոշ ապագա

Ներկայում չկան ASAT-  զենքի մշակումը, տեղադրումը կամ փորձարկումը կարգավորող միջոցներ: Ընդհանուր արգելք կա ASAT փորձարկումների վրա, հաշվի առնելով տիեզերական բեկորների հայտնի վտանգը, սակայն դա չի խանգարում ԱՄՆ-ի, Չինաստանի, հիմա էլ նաև  Հնդկաստանի նման երկրներին ASAT-ի փորձարկումներ անցկացնել: Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, նպաստեց ASAT տեխնոլոգիաների կարգավորմանը, երբ 2008-ին կասեցրեց ԱՄՆ-ի 193 արբանյակի զավթումը: Չնայած միջադեպը տեղի էր ունեցել ցածր բարձրության վրա (300 կիլոմետրից պակաս) և հանգեցրել էր ավելի քիչ աղբի, քան Չինաստանի 2007 թ. ASAT փարձարկման ժամանակ այն, այնուամենայնիվ, զգալի բեկորներ առաջացրեց:

ԱՄՆ-ում ավելանում են ձայները, որոնք կոչ են անում հաստատել և ամրապնդել տիեզերական բեկորների տարածումը կանխող նորմերը: Նրանց թվում է ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոն Հայթենը, ով ապրիլի 9-ին քննարկեց հնդկական ASAT-ի փորձարկման արդյունքում առաջացած տիեզերական բեկորների վտանգները: Սակայն, գերտերությունների միջև ուժեղ մրցակցության աճը անվստահություն է առաջացնում և խարխլում է ԱՄՆ-ի ջանքերը, ինչպես նաև վերջին մի քանի տարիների ընթացքում զենքի վերահսկման մի շարք պայմանավորվածությունների ապամոնտաժման հարցում ԱՄՆ-ի կարևոր դերը: Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրի անախուսափելի ավարտն ու NEW START- ի կասկածելի կարգավիճակը վկայում են, որ մոտ ապագայում ASAT -ի հնարավորությունների հարցում համընդհանուր նորմեր հաստատելու հավանականությունն ավելի քիչ կլինի: Այն փաստը, որ հրթիռները, որոնք  օգտագործվում են որպես բալիստիկ հրթիռային պաշտպանության միջնորդներ, կիրառելի են նաև ASAT –ի դեպքում և  խոչընդոտներ են ստեղծում այդ ջանքերի համար:

Տիեզերքի խաղաղ օգտագործմանը կսպառնան ոչ միայն ակտիվ հակամարտությունը, այլև վթարները, ASAT- ը և սխալ հաշվարկները, որոնք հսկողությունից դուրս են գալիս: Մեծ տերությունների միջև մրցակցությունը ոչ միայն խթանում է տիեզերքում ավելի շատ տեխնոլոգիական առաջընթացները, նաև նպաստում է տիեզերական բեկորների արտադրությանը, ինչն էլ մեծացնում է վտանգը, որ արբանյակները կարող են անջատվել, դիտավորյալ կամ պատահական:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment