Ռուսաստանն արագացնում է Սևծովյան նոր նավահանգստի կառուցումը

Ռուսաստանն արագացնում է Սևծովյան նոր նավահանգստի կառուցումը

Հոդվածի առանցքում

  • Չինաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական ու տեխնոլոգիական մրցակցությունը ակնհայտ փաստ է դարձել ինչպես համաշխարհային քաղաքական գործիչների, այնպես էլ վերլուծաբանների համար: Քանի որ բոլորը ուշադրություն են դարձնում երկու հսկաների միջև շարունակվող առևտրային պատերազմին և ռազմական հզորության մեծացմանը Հարավ-չինական ծովում, Սևծովյան ավազանում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Համաշխարհային այս տենդենցի ետևում Ռուսաստանը կամաց-կամաց ամրապնդում է իր տնտեսական դիրքը տարածաշրջանում՝ արագացնելով նոր խորջրյա ծովային նավահանգստի կառուցումը, որը կվտանգի Անակլիայի ապագան:

Ուշադրությանն արժանի

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական ու տեխնոլոգիական մրցակցությունը ակնհայտ փաստ է դարձել ինչպես համաշխարհային քաղաքական գործիչների, այնպես էլ վերլուծաբանների համար: Քանի որ բոլորը ուշադրություն են դարձնում երկու հսկաների միջև շարունակվող առևտրային պատերազմին և ռազմական հզորության մեծացմանը Հարավ-չինական ծովում, Սևծովյան ավազանում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Համաշխարհային այս տենդենցի ետևում Ռուսաստանը կամաց-կամաց ամրապնդում է իր տնտեսական դիրքը տարածաշրջանում՝ արագացնելով նոր խորջրյա ծովային նավահանգստի կառուցումը, որը կվտանգի Անակլիայի ապագան:

Արդեն երկար ժամանակ Պեկինն ու Վաշինգտոնը աշխատանք են տանում Սև ծովում կամ նրա շրջակայքում իրենց տնտեսական և տեխնոլոգիական մրցակցությունը բարձրացնելու ուղղությամբ: Անակլիայի խորջրյա նավահանգիստը առաջին օրինակն է: Չինաստանը  զգույշ է Անակլիայի վերաբերյալ իր տեսակետների մասին հայտարարություններում, սակայն մի քանի ամիս առաջ Չինաստանի արտգործնախարարի այցը Վրաստան ցույց տվեց Պեկինի հետաքրքրությունը նավահանգստի հանդեպ: Հետաքրքիր է, որ այցը համընկավ Անակլիա կոնսորցիումի շուրջ ծագած ֆինանսական խնդիրների հետ:

Ներկայում, երբ խնդիրները խորանում են ԱՄՆ Conti Group- ի դուրսբերման պատճառով, հավանական և տրամաբանական է դառնում, որ Չինաստանը կակտիվացնի Անակլիա նավահանգստի շինարարությանը մասնակցելուն ուղղված իր ջանքերը:

Աշխարհում ԱՄՆ-ի դիրքորոշման հետ կապված բազմաթիվ անորոշությունների ֆոնին Վաշինգտոնին դժվար կլինի հակազդել Վրաստանում և նրա շուրջ չինական հնարավոր նախաձեռնություններին: Վրաստանում շատերը, այդ թվում` վերլուծաբանները, ենթադրում են, որ ԱՄՆ-ը խնդիրներ է ունենում Վրաստանի նկատմամբ իր քաղաքականության հարցում, և եթե այդպես չլիներ, Անակլիայի ներկա խնդիրները չէին լինի:

Ամերիկան Անակլիա նավահանգստի հարցում շահագրգռված է, քանի որ ցանկանում է խանգարել չինացիներին, որ այդ տեղը չօգտագործեն իրենց տնտեսական գործունեության համար Գոտիի և Ճանապարհ նախաձեռնության շրջանակներում: Ավելին, ԱՄՆ-ի հաշվարկում հավանաբար նշված է, որ նավահանգիստը, բացի տնտեսականից, կարող է օգտագործվել նաև ռազմական նպատակներով:

Հաշվի առնելով աշխարհառազմավարական այս մտածողությունը, Վաշինգտոնը թույլ չի տա որևէ երրորդ կողմի իրեն ենթարկել Անակլիա նավահանգստի նախագիծը: Միտքս եկավ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը, երբ նա կասկածի տակ դրեց Պեկինի ու Մոսկվայի անկեղծությունը, որոնք փորձում են լինել Թբիլիսիի «իսկական դաշնակիցները»: Նա նաև շեշտեց, որ Անակլիա նավահանգիստը կկառուցվի:

Երրորդ տերությունը, որն ավելի մեծ ռազմական ուժ ունի Սևծովյան տարածաշրջանում, ակնհայտորեն Ռուսաստանն է: Սակայն վերջին շրջանում նրա քայլերը տնտեսական ոլորտում կարող են լրջորեն խաթարել Անակլիայի ապագա բիզնես միջավայրը, նույնիսկ եթե նավահանգիստը հաջողությամբ կառուցվի:

Ըստ տեղեկության, Ռուսաստանը վերջերս արագացրել է իր իշխանության ամրապնդումը Կերչի նեղուցում և Ազովի ծովում: RMP (RosMorPort) Թամանյան Կոնսորցիումը, որը ներառում է հինգ ընկերություն՝ RosMorPort, KuzbassRazrezUgol, MetaloInvest, Russian Railways (RZD) և SUEK, կառուցում է «Թամանյան նավահանգիստը», որը ռազմավարական նկատառումներով տեղակայված է Կերչի ռուսական հատվածում: Նեղուցը միացնում է Սև և Ազովի ծովերը:

Այս խաղաղ պայքարի կողքին ԱՄՆ-ն և Չինաստանը զուտ տեխնոլոգիական մրցակցության մեջ են: Հաղորդվում է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ցանկանում է խաթարել Չինաստանի կողմից ուկրաինական կարևոր ավիացիոն տիեզերական ընկերության ձեռքբերումը: Վաշինգտոնը մտավախություն ունի, որ դրա շնորհիվ Պեկինը կստանա պաշտպանական կարևոր տեխնոլոգիա, քանի որ ուկրաինական ռազմատեխնիկական հսկան տասնամյակներ շարունակ արտադրել է կարևոր մասեր Ռուսաստանի ավիացիոն տիեզերական արդյունաբերության համար: Ուկրաինա-ռուսական ճգնաժամը, որը Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցման արդյունք է, առայժմ կասեցրել է ուկրաինական վաճառքը:

Այսպիսով, այս տարբեր, կարծես թե միմյանց հետ կապ չունեցող իրադարձությունները կարող են բարդացնել Անակլիայի ճակատագիրը: Դրանց թվում, Թամանում խորջրյա ծովային նավահանգիստ կառուցելու Ռուսաստանի համառությունը, ավելի քիչ խնդրահարույց է: Ավելի լուրջ է վրացական կառավարության անկայուն բնույթը և ամբողջ աշխարհի ու մասնավորապես Սևծովյան ավազանի հարցում իր դիրքորոշման հանդեպ ԱՄՆ-ի ձևավորվող տեսակետը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment