Պակտը ուժեղացնում է Ռուսաստանի կապերը Աբխազիայի հետ

Հոդվածի առանցքում

  • Համաձայանգիրը Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բարուչաշվիլին համարել է Ռուսաստանի էքսպանսիոն ձգտումՙ։
  • Վրաստանը մտադիր է դիմել ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին և այլ միջազգային կազմակերպություններին պայմանագիրը դատապարտելու համար:ՙ
  • Պայմանագիրը պահանջում է ռուս-աբխազական համատեղ ռազմական ուժի ստեղծումՙ։
  • Ռուսաստանը մեծ դեր է ստանում Աբխազիայի արտաքին քաղաքականության մեջ։
  • Ըստ համաձայանգրի՝ Աբխազիան պարտավորվում է ինտեգրվել ԵԱՏՄ հետ առևտրական հարաբերություններին:

Ուշադրությանն արժանի

Նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը պայմանագիր է կնքել՝ ընդարձակելու համար Վրաստանի անջատողական շրջանի՝ Աբխազիայի վրա Ռուսաստանի ազդեցությունը՝ փաստացիորեն Կրեմլին տալով դոմինանտ դեր ռազմա-տնտեսական քաղաքականության մեջ, և հեշտացնելով Աբխազիայի քաղաքացիների՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը:

Համաձայնագիրը Արևմուտքում ընկալվեց որպես Ռուսաստանի էքսպանսիոն ձգտում Ղրիմի բռնազավթման և Արևելյան Ուկրաինայի վայրագ անջատողականներին ցուցաբերած օգնության պատճառով: Այս պայմանագիրը Վրաստանի դատապարտվեց համարելով անօրինի և «դե ֆակտո բռնազավթման» քայլ:

Վրաստանը, ինչպես և Ուկրաինան, ձգտում է քաղաքական ու տնտեսական ամուր կապերի Եվրոպական միության հետ: Թբիլիսիի՝ Վրաստանի մայրաքաղաքի պաշտոնական անձիք նշել են, որ Ռուսաստանի Աբխազիայի հետ նոր ակորդը ևս մեկ քայլ էր՝ ուղղված նախկին Սովետական Միության երկրներում արևմուտքի հավակնություններին խանգարելուն Կրեմլի ազդեցության մեծացման միջոցով:

 Հայտարարության մեջ Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բարուչաշվիլին նշում է, որ «այսպես կոչված պայմանագրի ստորագրումը իրենից ներկայացնում է Ռուսաստանի մտադրված քայլը ի պատասխան Վրաստանի  եվրոպական ու եվրո-ատլանտյան ձգտումների»:

Տիկին Բերուչաշվիլին ասաց, որ Վրաստանը կցանկանար դիմել ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին և այլ միջազգային կազմակերպությունների պայմանագիրը դատապարտելու համար: Այն ստորագրել են Վ. Պուտինն ու Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաձիմբան Ռուսաստանի հանգստյան գոտի հանդիսացող Սոչի քաղաքում կայացած հանդիպման ընթացքում, որն գտնվում է Ռուսաստան-Աբխազիա սահմանից մի քանի րոպե տևողությամբ ճանապարհի վրա:

 Համաձայնագրի նախագիծը շրջանառվում էր շաբաթներ շարունակ և 240,000 բնակչությամբ Աբխազիան, որն իր անվտանգությամբ ու տնտեսությամբ կախված է Ռուսաստանից, չուներ այլ տարբերակ, քան այն ստորագրելը:

1990-ական թվականներից սկսած, երբ Աբխազիան անջատվեց Վրաստանից, ռուսական զորքերը տեղակայված են այստեղ, սակայն երկուշաբթի օրը ստորագրված պայմանագիրը պահանջում է ռուս-աբխազական համատեղ ռազմական ուժի  ստեղծում և Ռուսաստանին մեծ դեր է ապահովում Աբխազիայի արտաքին քաղաքականության մեջ, որը առայժմ զսպված է, քանի որ Աբխազիան աշխարհի մեծ մասի կողմից ճանաչված չէ:

Պայմանագիրը Ռուսաստանին պարտավորեցնում է վճարել Աբխազիայի զինուժը մոդեռնիզացնելու համար, իսկ Աբխազիային՝ ինտեգրվել Եվրասիական տնտեսական միության հետ առևտրական հարաբերություններին:

Եվրասիական տնտեսական միությունը առևտրային բլոկ է, որ Ռուսաստանը ձևավորել է Բերառուսի, Ղազախստանի ու Հայաստանի հետ:

Պուտինը Խաջիմբայի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց. «Իհարկե, այս ամենի վերջնական նպատակը մարդկանց կյանքը փոխելն է»:

Խաջիմբան, ով ընտրվել է օգոստոսին, ասաց. «Ռուսաստանի հետ համագործակության հարաբերությունները ուղղված են մեր երկրի անվտանգության ամբողջական սպեկտոր ստեղծելուն և տնտեսական ու սոցիալական զարգացման հնարավորութունների ընդլայնմանը: Մենք մեծ երկիր չենք, բայց շատ տարիների ընթացքում մենք հետևողականորեն ուղղվել ենք դեպի Ռուսաստան՝ դրանով իսկ ապահովելով մեր ընդհանուր շահերը»:

Աբխազիայի վրա իր ազդեցությունը ուժեղացնելու Ռուսաստանի քայլը ընդգծել է այն աստիճանը, որ նա օգտագործել է ռեգիոնալ տարածքային խնդիրների վրա՝ հաճախ հասցնելով էթնիկ, ազգային ու կրոնական տարաձայնությունների՝ պահպանելու համար իր ազդեցությունը հին սովետական տարածքում:

Ռուսաստանը նաև մեծ ազդեցություն ունի Հարավային Օսիայի վրա՝ Վրաստանի մեկ այլ անջատված տարածք, ինչպես նաև Մոլդովայի անջատված տարածք Մերձդնեստրի վրա: Կրեմլի վերջին քայլերը Ուկրաինայում ահազանգող կերպով ընկալեցին ոչ միայն Արևեմուտքը, այլ նաև Մերձբալթյան երկրները, Բելառուսը, Ղազախստանը ու Կենտրոնական Ասիայի այլ երկրները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment