Ռուսական արժույթի վայրիվերումները վնասում են տարածաշրջանի մյուս երկրներին

Հոդվածի առանցքում

  • Անկման երկու գլխավոր պատճառներն են նավթի գների անկումն ու տնտեսական պատժամիջոցները, որոնք կիրառվել են երկրի նկատմամբ ուկրաինական ճգնաժամում ներգրավվելու համար:
  • Վրաստանի, Հայաստանի և Ղազախստանի նման երկրները դեռ ազդվում են ռուբլու անկումից:
  • Քաղաքական անորոշությունը և տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ավելացրել են իրավիճակի ծանրությունը: Երկիրը քայլեր է ձեռնարկում տնտեսությունը վերակենդանացնելու համար:

Ուշադրությանն արժանի

Ռուսական արժույթի անկումը կարող է վնասել ոչ միայն այդ երկրի, այլև տարածաշրջանի այլ երկրների տնտեսություններին: Ռուբլին վերջին 6 շաբաթների ընթացքում արժեզրկվում է ահագնացող տեմպով: Տնտեսական պատժամիջոցները և նավթի գների անկումը իրենց ազդեցությունն են ունենում այս գործընթացի վրա:

Ռուսական ռուբլին այս պահին մեկ դոլարի դիմաց տատանվում է 50-ի մոտակայքում: Սա մեծ անկում է, այս տարվա հուլիսին 50-ի փոխարեն մեկ դոլարը 30 ռուբլի էր:

Անկման երկու գլխավոր պատճառներն են նավթի գների անկումն ու տնտեսական պատժամիջոցները, որոնք կիրառվել են երկրի նկատմամբ ուկրաինական ճգնաժամում ներգրավվելու համար:

Նավթի գները հետևողականորեն ընկնում էին սկսած այս տարվա հուլիսից: WTI-ի չմշակված նավթի գինը այս տարվա հուլիսին 100 դոլար էր: Այսօր  65 դոլար է: ԱՄՆ-ում և Կանադայում նավթի արտահանման ավելացումը և Չինաստանի պես երկրներում դրա պահանջարկի անկումը կարող էին նպաստել գների անկմանը:

Bloomberg-ի հաղորդմամբ, Վրաստանի, Հայաստանի և Ղազախստանի նման երկրները դեռ ազդվում են ռուբլու անկումից: Այս երկրների ազգային արժույթների արժեզրկումը Ռուսաստանի տնտեսության խնդիրների` հատկապես ռուբլու անկման անխուսափելի հետևանքն է:

Standard Bank-ի տնտեսագետի խոսքով ռուբլու արժեզրկումը «ցնցումներ» է ուղարկել տարածաշրջան: Սա տեղի է ունենում այնպիսի ժամանակներում, երբ եվրոպական շատ երկրներ պայքարում են տնտեսական անկումից խուսափելու համար: Որոշ տնտեսությունների դեռ նոր է հաջողվել դուրս գալ 2008-ի ճգնաժամից:

Ռուսաստանն ինքը կարող է անկման եզրին լինել: Երկրի տնտեսության ծանր կախվածությունը նավթից և նավթի արտահանումը չկրճատելու մասին ՕՊԵԿ-ի վերջին որոշումը կարող է հանգեցնել նրան, որ նավթի գները կշարունակեն ցածր մնալ մինչև պահանջարկի ավելացումը, կամ ԱՄՆ-ում և Կանադայում նավթի արտահանման կրճատումը:

Քաղաքական անորոշությունը և տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ավելացրել են իրավիճակի ծանրությունը: Երկիրը քայլեր է ձեռնարկում տնտեսությունը վերակենդանացնելու համար: Ռուսաստանի վարչապետը վերջերս հայտարարել է, որ պահանջարկը խթանելու համար կառավարությունը կսուբսիդավորի մեքենաշինական արդյունաբերությունը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment