Ինչո՞ւ պետք է Արևմուտքն անհանգստանա ռուսական ռուբլու կործանումից

Ինչո՞ւ պետք է Արևմուտքն անհանգստանա ռուսական ռուբլու կործանումից

Հոդվածի առանցքում

  • Ռուսական փոխարժեքը՝ ռուբլին, երեքշաբթի ԱՄՆ դոլարի համեմատ ռեկորդային անկում է ունեցել՝ արագացնելով ամիսներ տևած վաճառքը:
  • Ռուբլու ընթացիկ ճգնաժամը ավելի վատն է, քան 1998թվականի աղետը:
  • 2014-15 թվականներին ճգնաժամից կարող են տուժել Եվրոպական բանկերի խումբը, որոնք առանց այն էլ լավ վիճակում չեն:
  • Նավթի գների ահազանգն ու ռուսական անկայությունը սկսում է վնասել ԱՄՆ ակցիաները:

Ուշադրությանն արժանի

Նավթի գների անկումն ու տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությանը փլուզման եզրին կանգնեցրին: Կարող եք մտածել, թե «Վլադիմիր Պուտինից ավելի լավ դիկտատոր չկա», սակայն այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ մեզ համար:

Ռուսական փոխարժեքը՝ ռուբլին, երեքշաբթի ԱՄՆ դոլարի համեմատ ռեկորդային անկում է ունեցել՝ արագացնելով ամիսներ տևած վաճառքը: Ռուսաստանի կենտրոնական բանկը գիշերվա կեսին հանկարծակի տոկոսադրույքներ հաստատեց՝ հուսահատորեն փորձելով դադարեցնել արյունահոսությունը՝ գրավելով ներդրողներին գումարները երկրում պահել: Բանկը իր հիմնական տոկոսները 10.5 տոկոսից բարձրացրեց մինչև 17 տոկոս, որը 1998 ռուսական ռուբլու ճգնաժամից ի վեր ամենաբարձր տոկոսադրույքն էր: Դժվար է ասել՝ արդյո՞ք այդ ջանքերը օգուտ տվեցին:

Կենտրոնական բանկի անկարողությունը նշանակում է, որ այն կշարունակի փորձել՝ կամ տոկոսադրույքները դարձյալ բարձրացնելով, կամ մեծ ջանքեր կգործադրի հաղթահարելու կապիտալի՝ երկրից դուրս գալու դեմ: Գործողություններից ոչ մեկն էլ լավը չեն, քանի որ դրանք կարող են լռեցնել փոխառությունն ու տնտեսական աճը, որն արդեն իսկ բավականին խորը անհանգստության մեջ է:

Ռուսաստանի ՀՆԱ-ն մյուս տարի կարող է կրճատվել մինչև սարսափեցնող 4.5 տոկոսի, հատկապես եթե նավթի գինը կախված մնա բարրելի համար 60 դոլարի սահմաններում: Այս մասին ասաց կենտորնական բանկը երկուշաբթի:

Օգոստոսից բարրելի համար 100 դոլարից գինը այնքան է ընկել, որ Նյու Յորքում նավթը երեքշաբթի մոտավորապես բարրելը 54 դոլար է վաճառվել: Ռուսաստանը նավթ արտահանող ամենամեծ երկրորդ երկիրն է` Սաուդյան Արաբիայի հետո: Նավթի գնի անկումը տնտեսական հզորության հիմնական աղբյուրից երկիրը սովի է մատնում: Ղրիմում ու Ուկրաինայում Պուտինի արկածախնդրությանն ի պատասխան արևմտյան պատժամիջոցների կիրառումը ոչնչացրեց ռուսական տնտեսությունը:

Այսպիսով միսիան կատարված է, ճի՞շտ է: Մենք պատժեցինք Պուտինին: Սակայն զգուշացեք հետահարումից:

1998 թվականի ճգնաժամը քարուքանդ արեց Long Term Capital Management հեջ-ֆոնդը, որը ցնցեց ողջ ֆինանսական համակարգը: Դաշնային պահուստների համակարգը հարկադրված էր դիմել LTCM-ի օգնությանը՝ ռեկռուտավորելով բանկերը, որպեսզի փրկի այն: Ռուբլու ընթացիկ ճգնաժամը ավելի վատն է, քան 1998թվականի աղետը:

Մինչ այժմ մենք չգիտենք, որ որևէ մեկը այսքան բարձր խաղադրույք կատարեր ռուսական ռուբլու վրա, որը կքանդեր ողջ համակարգը: Դարձյալ դեռ վաղ է: 1998թվականին Ռուսաստանի կենտրոնական բանկը իր հիմնական խաղադրույքը բարձրացրեց մինչև 150տոկոս: Այս մասին նշում է Ժոզեֆ Քոթերիլը՝ Financial Times-ից: Ներկա իրադրությունը դեռևս ճանապարհ պետք է անցնի այդ հուսահատությանը հասնելու համար: Եվ դուք չգիտեք, թե որտեղ և երբ վարակը կտարածվի: 1998-ին եղավ հեջ-ֆոնդը: 2014-15 թվականներին դա կարող է լինել Եվրոպական բանկերի խումբը՝ արդեն ոչ այնքան լավ վիճակում տարբեր ճգնաժամերից հետո:

Նավթի գների ահազանգն ու ռուսական անկայությունը սկսում է վնասել ԱՄՆ ակցիաները, որոնք վաճառքի վերջին յոթ օրերին անկում են ապրել: Շուկան անհանգստության մեջ է, եթե այդ վիճակը շարունակվի կամ խորանա, այն կարող է վնասել տնտեսական ակտիվությանը:

Ամերիկայում վաճառքը դեռևս հաջողվել է վերահսկել: Տնտեսագետները սպասում են, որ ԱՄՆ-ը կպահպանի՝ չնայած ողջ աշխարհում՝ Ճապոնիայից ու Չինաստանից մինչև Ռուսաստան ու Եվրոպա, թույլ տնտեսությունների առկայությանը: Նավթի ցածր գները կօգնեն տնտեսությանը: Սակայն բորբոքային ազդեցությունները կարող են ահարկու լինել:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment