Ըստ Ռուսաստանի` ռուբլին կայուն է, սակայն տնտեսական խնդիրները շարունակվում են

Ըստ Ռուսաստանի` ռուբլին կայուն է, սակայն տնտեսական խնդիրները շարունակվում են

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է արժութային ճգնաժամի ավարտի մասին, քանզի հինգշաբթի օրը ռուբլին գրանցել է երեքշաբաթյա բարձր ցուցանիշ: Այնուամենայնիվ, Վլադիմիր Պուտինը իր նախարարներին ասել է, որ առաջիկա տոների ընթացքում նրանք ստիպված կլինեն աշխատել` երկրում խորացող տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:

Ուշադրությանն արժանի

Մոսկվա-Ռուսաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է արժութային ճգնաժամի ավարտի մասին, քանզի հինգշաբթի օրը ռուբլին գրանցել է երեքշաբաթյա բարձր ցուցանիշ: Այնուամենայնիվ, Վլադիմիր Պուտինը իր նախարարներին ասել է, որ առաջիկա տոների ընթացքում նրանք ստիպված կլինեն աշխատել` երկրում խորացող տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:

Կառավարության և Կենտրոնական Բանկի կողմից շուկան կայունացնելու նպատակով «խոշոր հրման» արդյունքում վերջին շրջանում նկատվեց ռուբլու կայունացում, ինչը մասամբ մեղմեց գալարաձև ֆինանսական ճգնաժամի մտավախությունները: Միևնույն ժամանակ, անցյալ շաբաթ տոկոսադրույքների կտրուկ աճը, որը բխում է ռուբլու` USDRUB,+0.00%-ից բանկային ոլորտում խնդիրների ընդլայնման հետ միասին, խավարեցրեցին Ռուսաստանի տնտեսության հեռանկարը:

Ընդամենը մեկ շաբաթ անց, կանխատեսելով հաջորդ տարվա «չափազանց մռայլ» անկումը, ֆինանսների նախարարությունը վերանայեց հաջորդ տարվա հեռանկարները` կանխատեսելով համախառն ներքին արդյունքի(ՀՆԱ) 4% նվազում այն պարագայում, եթե հաջորդ տարի նավթի գինը մնա իր ընթացիկ արժեքով` 60 դոլար մեկ բարելի դիմաց` արևմտյան պատժամիջոցների հետ միասին խոցելով Ռուսատանի տնտեսությունը:

Նախարարության կանխատեսումներով, այս սցենարը, անգամ կառավարության ամբողջ ծախսերի 10%-ով կրճատման պարագայում, բավարար չեն լինի բյուջեի` տատանվող դեֆիցիտը կանխելու համար` ըստ The Wall Street ամսագրին տրամադրված նախարարության փաստաթղթերի: Արևմտյան ֆինանսական շուկայի փակման հետ միասին, ֆինանսական դեֆիցիտը կստիպի Ռուսաստանին սպառել իր «սև օրվա» համար պահված բոլոր միջոցները, որոնք ձեռք էին բերվել դեռևս այն ժամանակ, երբ նավթի գները բարձր էին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment