Ռուսական ռուբլին վերականգնվում է, սակայն դա կարո՞ղ է շարունակվել

Ռուսական ռուբլին վերականգնվում է, սակայն դա կարո՞ղ է շարունակվել

Հոդվածի առանցքում

  • Ռուսական ռուբլին, կարծես թե, անցած տարվա վատագույն ցուցիչներից, համաձայն Bloomberg-ի, անցնում է 2015-ի սկզբի լավագույն ցուցիչներին: Քիչ վերլուծաբաններ էին նման շրջադարձ ակնակալում: Ռուբլին այս շաբաթ դոլարի համեմատ մոտավորապես 55 էր գնահատվում. դեռևս շատ հեռու է անցած տարվա 35-ից, սակայն բավականին ամրացել է անցած ձմեռվա համեմատ:
  • Ռուսաստանի տնտեսությանը նույնպես անկում էր սպասվում, սակայն այն 2014-ի վերջին մի քանի ամիսներին աճել է 0.4 տոկոսով: Դա փոքրիկ շարժ է, սակայն ճիշտ ուղղությամբ կատարված:
  • Անցած տարվա ընթացքում ռուբլու փոխարժեքը դրամատիկորեն վնասվել էր ոչ միայն նավթի ցածր գների պատճառով, այլ նաև դրա տոկոսադրույքի, Ուկրաինայի ճգնաժամի, ինչպես նաև Ղրիմի բռնակցումից ի վեր Ռուսաստանի վրա դրված բազմաթիվ պատժամիջոցների պատճառով:

Ուշադրությանն արժանի

Ռուբլին, կարծես թե, հերոսության է ձգտում

Ռուսական ռուբլին, կարծես թե, անցած տարվա վատագույն ցուցիչներից, համաձայն  Bloomberg-ի, անցնում է 2015-ի սկզբի լավագույն ցուցիչներին:

Քիչ վերլուծաբաններ էին նման շրջադարձ ակնակալում: Ռուբլին այս շաբաթ դոլարի համեմատ մոտավորապես 55 էր գնահատվում. դեռևս շատ հեռու է անցած տարվա 35-ից, սակայն բավականին ամրացել է անցած ձմեռվա համեմատ:

Սակայն հարց է առաջանում. «Ինչո՞ւ»: Տնտեսագետները կանխատեսում են, որ ռուբլին կշարունակի թույլ մնալ, քանի որ նավթի գները շարունակում են ցածր լինել՝ Ռուսաստանի տնտեսության՝ մեծամասամբ նավթից ստացվող եկամուտներից կախված լինելու պատճառով: Սակայն նավթի գները դեռևս ցածր են, և ռուբլին դանդաղ, բայց անշեղորեն աճում է դոլարի համեմատ:

Ռուսաստանի տնտեսությանը նույնպես անկում էր սպասվում, սակայն այն 2014-ի վերջին մի քանի ամիսներին աճել է 0.4 տոկոսով: Դա փոքրիկ շարժ է, սակայն ճիշտ ուղղությամբ կատարված:

Իհարկե, այսպիսի թվերը դեռ չեն նշանակում, որ ռուսաստանցիների միջին տնտեսական իրավիճակը բարելավվել է: Շատերը նկատել են, իրենց գնողունակությունը նվազել է, քանի որ վաճառքի գները անցած տարի ընկնող  ռուբլու հետ միասին բարձրացել են, սակայն ռուբլով վճարվող աշխատավարձերը չեն բարձրացել:

Նաև պարզ չէ՝ այս միտումը կշարունակվի, թե ոչ: Անցած տարվա ընթացքում ռուբլու փոխարժեքը դրամատիկորեն վնասվել էր ոչ միայն նավթի ցածր գների պատճառով, այլ նաև դրա տոկոսադրույքի, Ուկրաինայի ճգնաժամի, ինչպես նաև Ղրիմի բռնակցումից ի վեր Ռուսաստանի վրա դրված բազմաթիվ պատժամիջոցների պատճառով:

Սակայն առաջ անցնելով, սանկցիաների ախորժակը կարծես թե փոխվել է, առնվազն Եվրոպական Միությունում: Անեքսիս Ծիպրասը՝ Հունաստանի նոր վարչապետը, ով չորեքշաբթի օրը Մոսկվա էր այցելել, հայտարել է, որ դեմ է Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների կիրառմանը:

Եվ չնայած արևելյան Ուկրաինայում իրադրությունը հեռու է խաղաղ լինելուց, այստեղ մի քանի շաբաթ է, ինչ առաջնագծում լայնամասշտաբ բռնկումներ չեն եղել:

Չնայած դրան, Էլվիրա Նաբիուլլինանն՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի կառավարիչը, երեքշաբթի հայտարարեց, որ ինքը ինֆլյացիայի արագ անկում է սպասում, եթե չլինեն անսպասելի իրադարձություններ, որոնց պատճառով կենտրոնական բանկը շարունակի նվազեցնել տոկոսադրույքները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment