Ռուսաստանի նախկին խորհրդային հարևանները պայքարում են ռուբլու անկման հետևանքների դեմ
Հոդվածի առանցքում
- Ռուբլու կտրուկ անկումը վերջին մեկ տարվա ընթացքում ստիպեց Ռուսաստանի նախկին խորհրդային առևտրային գործընկերներից շատերին արժեզրկել արժույթը, իսկ մյուսները փորձում են պաշտպանել իրենց արժույթները կործանումից:
- ՀԱՅԱՍՏԱՆ - Կենտրոնական բանկը բարձրացրեց տոկոսադրույքները փետրվարի 10-ին 9.5 տոկոսից հասցնելով մինչև 10.5 տոկոս՝ աջակցելով դրամին, որն անցյալ տարի ընկել էր շուրջ 15 տոկոսով:
- Այս տարի ռուբլին դոլարի նկատմամբ նվազել է 7 տոկոսով 2014 թվականին 43 տոկոսով անկում ապրելուց հետո, որը պայմանավորված էր ցածր նավթի գներով:
- ՎՐԱՍՏԱՆ - Փետրվարի 25-ին Կենտրոնական բանկը վաճառեց 40 միլիոն դոլար ՝ լարիին աջակցելու համար, որն այս ամիս դոլարի երրորդ վաճառքն է: Այս ամիս Կենտրոնական բանկը նաև բարձրացրել է տոկոսադրույքները 50 բազիսային կետով: Լարին այս տարի նվազեց շուրջ 15 տոկոսով:
Ուշադրությանն արժանի
Ռուբլու կտրուկ անկումը վերջին մեկ տարվա ընթացքում ստիպեց Ռուսաստանի նախկին խորհրդային առևտրային գործընկերներից շատերին արժեզրկել արժույթը, իսկ մյուսները փորձում են պաշտպանել իրենց արժույթները կործանումից:
Այս տարի ռուբլին դոլարի նկատմամբ նվազել է 7 տոկոսով 2014 թվականին 43 տոկոսով անկում ապրելուց հետո, որը պայմանավորված էր ցածր նավթի գներով, աճի ստագնացիայով և Ուկրաինայի հարցով Մոսկվայի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառմամբ:
Հետխորհրդային շատ երկրներ մեծապես կախված են Ռուսաստանի հետ առևտրից, ներդրումներից և դրամական փոխանցումներից: Ահա նախկին Խորհրդային Միության երկրների Կենտրոնական բանկերի այս տարի կատարած քայլերի ցանկը:
ԱԴՐԲԵՋԱՆ- Փետրվարի 21-ին նավթ արտահանող այս երկիրը մանաթը դոլարի նկատմամբ արժեզրկել է 33,5 տոկոսով և եվրոյի նկատմամբ՝ 30 տոկոսով: Օրեր անց հրաժարվելով մանաթի կուրսը կապել դոլարի հետ հօգուտ եվրոյի հետ կապի:
ՄՈԼԴՈՎԱ – 2015 թվականին Մոլդովայի պաշտոնական փոխարժեք՝ լեյը, նվազել է շուրջ 25 տոկոսով: Երեքշաբթի օրը Կենտրոնական բանկը բարձրացրել է տոկոսադրույքները 500 կետով:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ Կենտրոնական բանկը անշեղորեն խստացրեց արժույթի վերահսկումը՝ աջակցելով հրիվնային, որն փետրվարի 5-ից անկում է ապրել ավելի քան 40 տոկոսով, երբ իշխանությունները հրաժարվեցին դոլարից և բարձրացրեցին տոկոսադրույքները 19,5 տոկոսով: Փետրվարի 25-ին Կենտրոնական բանկը արգելեց բանկերին գնել արտարժույթ հաճախորդների համար՝ մեկ օր անց խստացնելով ներկրողների համար արտարժույթի ձեռք բերումը:
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ- գազով հարուստ Թուրքմենստանը արժեզրկեց մանաթը շուրջ 19 տոկոսով:
ԲԵԼԱՌՈՒՍ – Հունվարի սկզբին մի շարք միջոցառումների միջոցով Կենտրոնական բանկը արժեզրկեց Բելառուսի ռուբլին 18 տոկոսով: Այն ընկերությունների համար ներդնելով պարտադիր արտարժութային վաճառք:
ՀԱՅԱՍՏԱՆ – Կենտրոնական բանկը բարձրացրեց տոկոսադրույքները փետրվարի 10-ին 9.5 տոկոսից հասցնելով մինչև 10.5 տոկոս՝ աջակցելով դրամին, որն անցյալ տարի ընկել էր շուրջ 15 տոկոսով:
ՎՐԱՍՏԱՆ – Փետրվարի 25-ին Կենտրոնական բանկը վաճառեց 40 միլիոն դոլար ՝ լարիին աջակցելու համար, որն այս ամիս դոլարի երրորդ վաճառքն է: Այս ամիս Կենտրոնական բանկը նաև բարձրացրել է տոկոսադրույքները 50 բազիսային կետով: Լարին այս տարի նվազեց շուրջ 15 տոկոսով:
ՂԱԶԱԽՍՏԱՆ – Թենգեն դոլարի նկատմամբ անցյալ տարվա փետրվարին արժեզրկվել էր 19 տոկոսով, և իշխանությունները հայտարարել էին, որ չեն արժեզրկի այն կրկին, թեև թենգեն այդ ժամանակվանից աճել էր ռուբլու նկատմամբ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ