Ամերիկայի բանկը ղազախական արժույթի արժեզրկումը համարում է ռուբլու արժեզրկման հետևանք

Ամերիկայի բանկը ղազախական արժույթի արժեզրկումը համարում է ռուբլու արժեզրկման հետևանք

Հոդվածի առանցքում

  • Ալմա-Աթայի կենտրոնական բանկը, որը արժույթը գնում ու վաճառում է տենգեն վերահսկելու համար, թույլ կտա հաջորդ եռամսյակում այն իջեցնել ամենաշատը 10 տոկոսով, որպեսզի բարձրացնի երկրի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի հետ մրցունակությունը:
  • «Գոյություն ունի «արագացված արժեզրկման էական ռիսկը» այն երկրների կողմից, որոնք Ռուսաստանի հետ առևտրային կապերի մեջ են, այդ թվում են Ղազախստանը, Հայաստանը, Բելոռուսը»:
  • Հաջորդ տարի սպասվում է, որ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը առևտրային բալանսի և փոխարժեքի կուրսի վրա ավելի մեծ ազդեցություն կթողնի: Ղազախական քաղաքականության մշակողները դիմադրում են արժեզրկման ճնշմանը, քանի որ նավթի գինը հունիսի համեմատ 47 տոկոս անկում է ապրել 2008 թվականի ճգնաժամից ի վեր:

Ուշադրությանն արժանի

Ըստ Ամերիկայի բանկի՝ ռուբլու արժեզրկումը ճնշում է գործադրում  Ղազախստանի վրա՝ վերջինիս արժույթի արժեզրկման միջոցով, քանի որ Ռուսաստանի ճգնաժամը  տարածվում է նաև նախկին Սովետական միության երկրների տարածքում:

Ալմա-Աթայի կենտրոնական բանկը, որը արժույթը գնում ու վաճառում է տենգեն վերահսկելու համար, թույլ կտա հաջորդ եռամսյակում այն իջեցնել ամենաշատը 10 տոկոսով, որպեսզի բարձրացնի երկրի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի հետ մրցունակությունը: Այս մասին նշել է Ամերիկայի բանկի՝ Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների գծով գլխավոր տնտեսագետ Վլադիմիր Օսակովսկին: Դրամավարկային քաղաքականության մշակողները ղազախական արժույթը փետրվարին արժեզրկել են 19 տոկոսով՝ հենվելով ռուբլու արժեզրկման վրա:

«Երաշխավորված չէ»

Չնայած Ղազախստանի  232 մլրդ դոլարանոց տնտեսության հիմքում ընկած է էներգիայի արտահանումը, ռուբլու կործանման համաճարակը տարածվում է նախկին բոլոր խորհրդային երկրներում, որոնք տուժում են ռուսական  գնողունակության անկման, ինչպես նաև ներքին շուկաների էժան ներմուծման և  տեղական արդյունաբերության լարվածության պատճառով:

Բելոռուսը ուժեղացրել է կապիտալի վերահսկողությունը, երբ անցած շաբաթվա ընթացքում նրա արժույթը աշխարհում ամենաշատն է արժեզրկվել, իսկ վրացական լարին ու հայկական դրամը այս ամիս ամենացածր արժեքին են հասել վերջին տաս տարվա կտրվածքով:

«Գոյություն ունի «արագացված արժեզրկման էական ռիսկը» այն երկրների կողմից, որոնք Ռուսաստանի հետ առևտրային կապերի մեջ են, այդ թվում են Ղազախստանը, Հայաստանը, Բելոռուսը»,- դեկտեմբերի 19-ին էլեկտրոնային նամակով նշել է Օսակովսկին:

Համաձայն Bloomberg-ի՝ ղազախական արժույթը, որը դեկտեմբերի 17-ին աննախադեպ բարձր մակարդակի էր հասել՝  2.5851 մեկ ռուբլու դիմաց, գրեթե  50 տոկոսով ավելի ուժեղ է, քան դրա միջին մակարդակը իր ռուսական համարժեքի դեմ անցած երկու տասնամյակների ընթացքում:

«Նման գնահատականը չի կարող երաշխավորված լինել տնտեսական սկզբունքների  համար»,-նշել է Օսակովսկին: Ղազախստանն ու Բելոռուսը Ռուսաստանի հետ տնտեսական միության մեջ են, որպես Վլադիմիր Պուտինի՝ նախկին Սովետական միության երկրների վրա առևտրային բլոկ ստեղծելու ծրագրի մաս:

Ռուբլին դոլարի համեմատ այս տարի թուլացել է 42  տոկոսով,  և տենգեի աճը վնասում է հայրենական արտադրողներին, ովքեր դուրս են մղվել ինչպես գլոբալ, այնպես էլ ներքին շուկայից: Դա նաև խթանել է ռուբլու պահանջարկը, քանի որ սահմանային գոտիների բնակչությունը շտապում է դեպի Ռուսաստան  մեքենաներ, ունեցվածք ու այլ ապրանքներ գնելու համար:

«Ռուբլու անկումը ուժեղացնում է տենգեի վրա ճնշումը, քանի որ մարդիկ ու ընկերությունները սկսել են ավելի շատ դոլլար գնել, այնպես, որ տեղի փոխարժեքը մոտակա ժամանակահատվածում կշարունակի արժեզրկվել»,- դեկտեմբերի 19-ին հեռախոսով նշել է Ալմա-Աթայում գտնվող Halyk Finance ներդրումային բանկի վերլուծաբան Յերուլան Մուստաֆինը: «Մենք տեսնում ենք, որ Ղազախական կենտրոնական բանկը ավելացրել է ինտերվենցիաներն ու ավելի շատ դոլարներ է ծախսում, որպեսզի տենգեն պահի առևտրային խմբում»:

Ղազախստանի կենտրոնական բանկը դեկտեմբերի 19-ին հայտարարել է, որ երկրում օտարերկրյա արժույթի պակաս չի եղել և որ փոխանակման կետերը լավ համալրվել են: Տատանումները «նորմալ են»:

«Մենք պահուստներ ունենք, որոնք կաջակցեն մարդկանց, թույլ չեն տա կյանքի պայմանների որակի անկում»,- լրագրողների մեկնաբանություններին պատասխանել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ նրա կայքի այսօրվա հայտարարության համաձայն:  «Փոխարժեքների տատանումներ մշտապես լինում են, դա նորմալ է»,-ասել է նա:

Բելոռուսը կապիտալի վրա վերահսկողություն է սահմանել, որը ընդգրկում է ընկերությունների համար արտասահմանյան վաճառքի պարտադիր մասի մինչև 50 տոկոս աճից մինչև 30 տոկոս արժույթի գնումների փոփոխություն անհատների ու իրավաբանական անձանց համար՝ համաձայն դեկտեմբերի 19-ին կենտրոնական բանկի հայտարարության: Բելոռուսական արժույթը անցած շաբաթ դոլարի համեմատ արժեզրկվել է  7.9 տոկոսով:

Մինսկում կենտրոնական բանկը նշել է, որ դա հարևանության երկրներում, առաջին հերթին Ռուսաստանում, տիրող իրադրության նկատմամբ հակազդումն էր,  և ձգտում է «կանխել Բելոռուսի արժութային ու ֆինանսական շուկաներում բացասական միտումների զարգացումները և բարձրացնել բելոռուսական ռուբլով խնայողությունների գրավչությունը»:

Հայկական դրամը, որը անցյալ շաբաթվա ընթացքում 2004 թվականից սկսած՝ ամենամեծ անկումն է ունեցել դոլարի համեմատ, հաջորդ քառորդում կարող է 20 տոկոսով ավելի թուլանալ: Այս մասին նշել է Ամերիկայի բանկից Օսակովսկին:

Վրացական լարին դեկտեմբերին տասնամյակի ընթացքում ամենացածր աստիճանի է հասել, քանի որ ռուբլու անկումը վնասել է այն տնտեսությունները, որոնք կախված են Ռուսաստանից դրամական փոխանցումներից ու ներմուծումից:  Երկու փոխարժեքներն էլ բարձրացել են, քանի որ վերջին չորս օրերի ընթացքում ռուսական ռուբլին վերականգնել է կորուստները:

 «Զգալի վատթարացում»

«Բելոռուսական առևտրի գրեթե կեսը Ռուսաստանի հաշվին է, այն նաև Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է և Ղազախստանի ամենամեծ ներմուծողը, որը 13.5 մլրդ դոլարի առևտրական պակասորդի է հասել  իր հյուսիսային հարևանի նկատմամբ»,-նշել է Օսակովսկին:

«Ռուբլու թուլացումը նշանակում է վատթարացում երկրների առևտրի բնագավառում, որոնք իրենց հերթին հանգեցնում են տվյալ երկրների արժույթների արժեզրկմանը»,-նշել է նա: Հաջորդ տարի սպասվում է, որ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը առևտրային բալանսի և փոխարժեքի կուրսի վրա ավելի մեծ ազդեցություն կթողնի: Ղազախական քաղաքականության մշակողները դիմադրում են արժեզրկման ճնշմանը, քանի որ նավթի գինը հունիսի համեմատ 47  տոկոս անկում է ապրել 2008 թվականի ճգնաժամից ի վեր: Համաձայն Standard & Poor’s-ի, նավթը կազմում է Ղազախստանի տնտեսության արտադրության ավելի քան 13  տոկոսը և նրա արտահանման 60 տոկոսը:

«Կապիտալի ներհոսք»

ԱՄՀ-ի դեկտեմբերի իննի հայտարարության համաձայն երկրի տնտեսական աճը առաջիկա երկու տարիներին պետք է ավելանա համապատասխանաբար չորս ու կես և հինգ ու կես տոկոսով ի տարբերություն այս տարի սպասվող չորս տոկոսի ու  անցյալ տարվա թվականի վեց տոկոսի:

Ծովի ելք չունեցող Ասիական երկրների ֆինանսներին  օժանդակում են այն օրենքները, որոնք ստիպում են Ղազախական բանկերին ավելի շատ կապիտալ ներդնել երկրի ներսում, ոչ թե օտար շուկաներում: Դա օգնում է ավելացնել երկրների արտարժութային պահուստները ընդհուպ մինչև  28.31 մլրդ դոլարի՝ հոկտեմբերին՝ կենտրոնական բանկի վերջին տվյալների համաձայն՝ 7.99 մլրդ դեպոզիտով ու 1.69 մլրդ սվոտով:  Սա համեմատվում է հունիսի 26.5 մլրդ պահուստների հետ՝ կապիտալի «հայրենադարձության»  օրենքի ընդունումից մեկ ամիս առաջ՝ այդ թվում 4.3 մլրդ դեպոզիտում և ոչ մի դրամ սվոտում:

Նոյեմբերին պահուստները շարունակում էին աճել մինչև 28.6 մլրդ դոլար: Այս մասին դեկտեմբերի 19-ին հաղորդել է կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, որն հրաժարվել է մեկնաբանել արժեզրկման տեսությունները:

«Տենգեի վրա ճնշումն աճել է»,-ասել է Մուսթաֆինը՝ Halyk բանկից: Եթե ներկայիս իրադրությունը պահպանվի, կենտրոնական բանկը կարող է տեսնել, թե ինչպես են իր պահուստները սկսում նվազել  մինչև փետրվար»,-նշել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment