Բելառուսը սահմանել է 30% հարկ արտարժույթի գնումների վրա

Բելառուսը սահմանել է 30% հարկ արտարժույթի գնումների վրա

Հոդվածի առանցքում

  • Բելոռուսը բարձրացրել է ու նոր հարկ է սահմանել արտաժույթ գնելու համար:
  • Նախկին Խորհրդային Միության երկրները ռուսական ռուբլու անկման պատճառով հայտնվել են ծանր կացության մեջ: Ղրղզստանում Կենտրոնական բանկը հայտարարել է, որ փակում է մասնավոր փոխանակման կետերը:
  • վերլուծաբանները ակնկալում են, որ եթե ռուբլին շարունակի անկում ապրել, Ռուսաստանը և այլ նախկին խորհրդային երկրներ, ինչպիսին է Ղազախստանը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ ձևով կկիրառեն կապիտալի վերահսկում՝ իրենց արտարժույթը պաշտպանելու համար:

Ուշադրությանն արժանի

Ըստ Ջեք Ֆարչիի Մոսկվայից

Բելոռուսը սահմանել է 30 տոկոսանոց հարկ արտարժույթը գնելու համար և ավելի քան կրկնապատկել տոկոսադրույքները՝ հասցնելով մինչև 50 տոկոս, երբ այս շաբաթ ռուսական շուկայի ցնցումները սկսեցին զգացվել նաև այլ նախկին խորհրդային երկրներում:Բելոռուսի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ այս քայլը «պայմանավորված է ներքին շուկայում արտարժույթի աճող պահանջարկի հետ»:

Նախկին Խորհրդային Միության երկրները ռուսական ռուբլու անկման պատճառով հայտնվել են ծանր կացության մեջ: Ղրղզստանում Կենտրոնական բանկը հայտարարել է, որ փակում է մասնավոր փոխանակման կետերը այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը դե-ֆակտո ԱՄՆ դոլարին կցված ղրղըզական սոմը կարճատև անկում ապրեց: Նոյեմբերի կեսերից հայկական դրամը դոլարի նկատմամբ, իր հերթին ընկավ 17 տոկոսով, որն, ըստ Կենտրոնական բանկի ղեկավարի, զուգորդվեց «հիպեր-արժեզրկմամբ»:

Բելոռուսական ռուբլին այս տարի կորցրեց իր արժեքի մոտ 15 տոկոսը դոլարի նկատմամբ, սակայն ուրբաթ օրը կտրուկ անկում ապրեց  5.5 տոկոսով՝ հասնելով 1998-իցի վեր իր ամենաթույլ մակարդակին:

Երկրի ավտորիտար նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ խոստացել էր պահպանել իր արտարժույթի կայունությունը՝ չնայած իր խոշորագույն առևտրային գործընկերոջ շուկայական իրարանցմանը:

Մենք չենք պատրաստվում հետևել Ռուսաստանի օրինակին (և թույլ տալ, որ Բելոռուսի ռուբլին արժեզրկվի), քանի որ դեռ պարզ էլ չէ, թե ինչ է կատարվում ռուսական շուկայում և ինչ կկատարվի հետո», -հինգշաբթի օրը ասել է նա պետական գործակալությանը տված իր մեկնաբանություններում:

Նա նաև նշել է, որ Բելոռուսը այսուհետև պնդելու է, որ առևտուրը Ռուսաստանի հետ իրականացվի դոլարով կամ եվրոյով, այլ ոչ թե ռուբլիով: Ի հավելումն արտարժույթի գնման հարկի և բարձրացման տոկոսադրույքների, Բելոռուսի կենտրոնական բանկը հայտարարել է նաև, որ այն ժամանակավորապես արգելում է սահմանված չափից դուրս արտարժույթի գնումը: Այս բոլոր միջոցառումները սահմանել են կապիտալի վերահսկում և սահմանափակել Բելոռուսի արտարժույթի փոխանակումը:

«Ձեռնարկված միջոցառումները կմեծացնեն խնայողությունները բելոռուսական ռուբլով պահելու գրավչությունը, կհավասարակշռեն արտարժույթի շուկան օտար արտարժույթի աճող պահանջարկի պայմաններում և կկանխեն աճող սպեկուլյատիվ տրամադրությունները», – հայտարարել է Կենտրոնական բանկը:

Որոշ պետական մարդիկ Մոսկվայում ևս աջակցում են կապիտալի վերահսկմանն անցնելուն, ինչը, սակայն, չափազանց ոչ պոպուլյար կլինի ներդրողների, ընկերությունների և Ռուսաստանի շարքային քաղաքացիների շրջանում: Կրեմլը մինչև օրս պնդում է, որ այն շարունակելու է «շուկայական միջոցներով» մեղմել ռուբլու վիճակը:

Այդուհանդերձ, վերլուծաբանները ակնկալում են, որ եթե ռուբլին շարունակի անկում ապրել, Ռուսաստանը և այլ նախկին խորհրդային երկրներ, ինչպիսին է Ղազախստանը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ ձևով կկիրառեն կապիտալի վերահսկում՝ իրենց արտարժույթը պաշտպանելու համար:

Տաջիկստանը, Ղրղզըստանը, Մոլդովան և Հայաստանը մեծապես կախված են Ռուսաստանում աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումներից, որոնք արժեզրկվում են ռուբլիով:

Ղրղզըստանի Կենտրոնական բանկի ղեկավար Թոլքունբեկ Աբդուլջիլովը ասել է, որ Ղրղզըստանը կփակի մասնավոր փոխանակման կետերը այն բանից հետո, երբ օտար արտարժույթով գնումների կտրուկ աճ գրանցվեց չորեքշաբթի օրը: «Սա մեզ մի փոքր անհանգստացնում է և ստիպում, որ մենք դիմենք կառուցվածքային փոփոխությունների և փակենք մասնավոր փոխանակման կետերը՝ թողնելով միայն պաշտոնական բանկի մասնաճյուղերը», – ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment