Ռուսական ռուբլու անկումը անորոշության մեջ է գցում համաշխարհային տնտեսությունը

Ռուսական ռուբլու անկումը անորոշության մեջ է գցում համաշխարհային տնտեսությունը

Հոդվածի առանցքում

  • Համաշխարհային տնտեսության համար ներմուծումը շատ կասկածելի է:
  • եվրոպական հիմնական ֆոնդային ինդեքսները նվազել են ավելի քան 2 տոկոսով, երեքշաբթի ԱՄՆ բաժնետոմսերը հիմնականում ցնցվեցին ռուբլու մասին սարսափելի լուրերից:
  • Ռուսաստանի ցնցումները ծառայում են որպես հիշեցում, որ նավթի գնի անկումը կարող է խառնել նավթ արտահանող երկրների ծրագրերը:
  • Այն նաեւ կասկած է առաջացնում, թե արդյոք ԱՄՆ Դաշնային պահուստը 2015թ. անշեղորեն առաջ կշարժվի՝ բարձրացնելով ամերիկյան տոկոսադրույքները:
  • Քանի որ Ռուսաստանի հեռանկարը վատացել է, նավթ արտահանող ու զարգացող մի շարք այլ պետությունների ֆոնդային շուկաները եւ արժույթները նույնպես ճնշման տակ են:
  • Ներդրողները խուսափում են ռիսկի դիմել, քանի որ Ռուսաստանում ճգնաժամը ծավալվում է եւ կարող է բացասական հետեւանքներ ունենալ նոր շուկա ձեւավորող պետությունների արժույթների վրա:
  • Այս ամենը կարող է ստիպել ԱՄՆ Դաշնային պահուստին զգուշանալ տոկոսադրույքները բարձրացնելու մտադրությունից, որը գլոբալ տնտեսության մեջ նոր անհանգստությունների պատճառ կդառնա:

Ուշադրությանն արժանի

Ռուսական ռուբլու փլուզումն ահազանգում է Ռուսաստանի տնտեսական դժվարությունների եւ համաշխարհային տնտեսության նոր անորոշության մասին: Ռուսական արժույթը տանդեմի մեջ է սուզվում նավթի գնի հետ միասին, ապրանք, որը կարեւոր դեր է խաղում այդ երկրի ֆինանսներում: Նույնիսկ երեքշաբթի ամբողջ գիշեր Ռուսաստանի Կենտրոնական բանկի տոկոսադրույքների բարձրացումը չկանգնեցրեց ռուբլու անկումը:

Ռուսաստանի հարցում ամեն ինչ, կարծես պարզ է: Տեսաբանները կանխատեսում են անկում 2015 թվականին, սակայն հարց է առաջանում, թե խնդիրը որքան խորն է ու երկարատեւ: Համաշխարհային տնտեսության համար ներմուծումը շատ կասկածելի է:

Ռուսաստանում տնտեսական խնդիրները, մի գուցե, շատ չեն, քանի որ երկրի հաշիվները համաշխարհային տնտեսական գործունեության միայն մի փոքր մասն են կազմում: Չնայած եվրոպական հիմնական ֆոնդային ինդեքսները նվազել են ավելի քան 2 տոկոսով, երեքշաբթի ԱՄՆ բաժնետոմսերը հիմնականում ցնցվեցին ռուբլու մասին սարսափելի լուրերից:

Ռուսաստանի ցնցումները ծառայում են որպես հիշեցում, որ նավթի գնի անկումը կարող է խառնել նավթ արտահանող երկրների ծրագրերը: Այն նաեւ կասկած է առաջացնում, թե արդյոք ԱՄՆ Դաշնային պահուստը 2015թ. անշեղորեն առաջ կշարժվի՝ բարձրացնելով ամերիկյան տոկոսադրույքները:

Սա նոր անորոշ վիճակ է ստեղծում ռուսական ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Ֆինանսական հուսահատ ժամանակները կարող են նոր վտանգներ առաջացնել, քանի որ Վլադիմիր Պուտինը ձգտում է պահպանել իշխանությունը, ռուսներն էլ իրենց զգում են դրամավարկային քաղաքականության եւ արեւմտյան տնտեսական պատժամիջոցների օղակում սեղմված: Պարզ է, որ Ռուսաստանը կանգնած է ռուբլու ճգնաժամի առաջ, որը դժվար է զսպել:

Ռուսաստանի Կենտրոնական բանկը ելակետային տոկոսադրույքը մի գիշերում բարձրացրեց 6.5 տոկոսով: Չնայած այդ քայլը վճռականության նոր դրսեւորում էր, արժույթը երեքշաբթի շարունակեց ընկնել:

Ռուբլու կուրսը ավելի շատ կախված կլինի նավթի գնի զարգացումներից եւ տնտեսական պատժամիջոցներից, քան տոկոսադրույքների քաղաքականությունից, – ասում է Չարլզ Մովիթը՝ IHS Global Insight ընկերության տնտեսագետը:

Հեռախոսային հարցազրույցում նա նշում է, որ Ռուսաստանն այժմ փորձում է քաղաքական երկու լծակները. միջամտություն արժութային շուկաների աշխատանքին եւ տոկոսադրույքների բարձրացում: Երրորդ տարբերակը, որն ավելի ուշ կկիրառվի, նախատեսում է հսկողություն սահմանել կապիտալի շարժի նկատմամբ, որպեսզի սահմանափակվի ներդրողների հոսքը:

Սակայն, ավելի կարևոր է, թե ի՞նչ է տեղի ունենում նավթի գների հետ: Ամբողջ աշխարհում նավթի արդյունահանման աճը, զուգորդված թույլ պահանջարկով եւ շուկայական իր մասնաբաժինը պահելու Սաուդյան Արաբիայի վճռականությամբ, նպաստել է նավթի գների պատմական անկմանը: ՕՊԵԿ-ում լինելով ամենահզորը, Սաուդյան Արաբիան հույս ունի արտադրությունից դուրս մղել նավթի բարձր գներով աղբյուրները (այդ թվում` ԱՄՆ-ի թերթաքարերի հանքերը): 

Ռուսաստանը համեմատաբար բարձր գնով նավթ արտահանող է, սակայն մեծապես կախված է նավթից, որպես պետական եկամուտների աղբյուրի:

«Ռուբլու ճգնաժամը, իրոք, կարելի է բուժել, եթե Սաուդյան Արաբիան փոխի միտքը եւ կրճատի նավթի արդյունահանումը»,- ասում է պարոն Մովիթը: Այդ ժամանակ նավթի գինը նորից կբարձրանա՝ հասնելով 80 դոլարի մեկ բարելի դիմաց:

Քանի որ Ռուսաստանի հեռանկարը վատացել է, նավթ արտահանող ու զարգացող մի շարք այլ պետությունների ֆոնդային շուկաները եւ արժույթները նույնպես ճնշման տակ են:

«Ներդրողները խուսափում են ռիսկի դիմել, քանի որ Ռուսաստանում ճգնաժամը ծավալվում է եւ կարող է բացասական հետեւանքներ ունենալ նոր շուկա ձեւավորող պետությունների արժույթների վրա», – կանխատեսում է Capital Economics գրասենյակը երեքշաբթի ներկայացրած զեկույցում:

Այս ամենը կարող է ստիպել ԱՄՆ Դաշնային պահուստին զգուշանալ տոկոսադրույքները բարձրացնելու մտադրությունից, որը գլոբալ տնտեսության մեջ նոր անհանգստությունների պատճառ կդառնա: Այս շաբաթ սպասվում է Դաշնային պահուստի հանդիպումը:

Մինչդեռ Սպիտակ տունը երեքշաբթի հայտարարել է, որ պարոն Օբաման կստորագրի լրացուցիչ պատժամիջոցների օրենքը, որը նախատեսում է տույժի ենթարկել Ռուսաստանին Ուկրաինայում իր գործողությունների համար, հաղորդում է Associated Press- ը: Այդ պատժամիջոցները ուղղված են զենք արտադրող ընկերությունների դեմ:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

 

Write a comment