Ronda Rousey News. Ռոուսին հարգանքի տուրք է մատուցում Հայաստանին Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ

Ronda Rousey News. Ռոուսին հարգանքի տուրք է մատուցում  Հայաստանին Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ

Հոդվածի առանցքում

  • Ռոնդա Ռոուսին՝ UFC-ի գերթեթև քաշային կարգի անպարտելի կին չեմպիոնը, նույնպես ճամփորդել է արտասահման՝ հարգանքի տուրք մատուցելու այդ առիթով:
  • «Ես գիտեմ, որ 1915 թվականին ահավոր ցեղասպանություն է եղել և ես այստեղ եմ ճանաչմանը նպաստելու համար, որովհետև մեր անցյալից ինչ-որ բան սովորելու միակ ճանապարհը կատարվածը ճանաչելն է»:
  • Նրանք ընդունել են ինձ իրենց մշակույթ ու ես ուզում եմ ինչ-որ հատուկ բան անել օգնելու համար 100-ամյակի առիթով և ես մտածեցի, որ ավելի լավ ջանք չկա դա ցույց տալու, քան գալ ու այստեղ լինել անձնապես:

Ուշադրությանն արժանի

Քիմ Քարդաշյանն ու Սպիտակ տունը միակ հայտնի ամերիկացիները չէին, որ անցած շաբաթ խոսեցին Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի մասին: Ռոնդա Ռոուսին՝ UFC-ի գերթեթև քաշային կարգի անպարտելի կին չեմպիոնը, նույնպես ճամփորդել է արտասահման՝ հարգանքի տուրք մատուցելու այդ առիթով:

Հայոց Ցեղասպանությունը Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի պարբերական ջարդերն են: Օսմանյան կայսրության աշխարհագրական ու պատմական ժառանգորդը վճռականորեն ժխտում է ցեղասպանությունը և ճնշում է գործադրում Օբամայի Սպիտակ տան վրա այդ եզրույթի կիրառումից զերծ պահելու համար:

Ռոուսի Ռոնդան, սակայն, նման անվճռականություն չի ցուցաբերել: Նա իր Instagram-ում գրել էր. «Ես գիտեմ, որ 1915 թվականին ահավոր ցեղասպանություն է եղել և ես այստեղ եմ ճանաչմանը նպաստելու համար, որովհետև մեր անցյալից ինչ-որ բան սովորելու միակ ճանապարհը կատարվածը ճանաչելն է»,-ժամանելուց հետո Washington Post-ին ասել է Ռոուսին:

«Հայերը շատ բարի են եղել, երբ ես մեծանում էի: Նրանք ընդունել են ինձ իրենց մշակույթ ու ես ուզում եմ ինչ-որ հատուկ բան անել օգնելու համար 100-ամյակի առիթով և ես մտածեցի, որ ավելի լավ ջանք չկա դա ցույց տալու, քան գալ ու այստեղ լինել անձնապես»,-ասել է Ռոուսին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment