Ռոնդա Ռոուսին ասում է, որ 100 տոկոսով հաղթանակ կտանի իր քաշային կատեգորիայի բոլոր տղամարդկանց նկատմամբ

Ռոնդա Ռոուսին ասում է, որ 100 տոկոսով հաղթանակ կտանի իր քաշային կատեգորիայի բոլոր տղամարդկանց նկատմամբ

Հոդվածի առանցքում

  • UFC կանանց գերթեթև քաշային կարգի չեմպիոն և համաամերիկյան հայտնի կռվարար Ռոնդա Ռոուսին հինգշաբթի օրը ESPN-ի սպորտային կենտրոնում հայտարարել էր, թե կարծում է, որ կարող է «100 տոկոսով» հաղթանակ տանել իր քաշային կարգի UFC արական սեռի մարտիկների նկատմամբ:
  • Ռոուսին անցյալ շաբաթ դարձել էր ամերիկյան բեմի աստղ, երբ ընդամենը 14 վայրկյանում հաղթանակ էր տարել Քեթ Զինգագոյի նկատմամբ՝ պահպանելով իր տիտղոսը և հաղթելով նրան 11-0 ռեկորդային հաշվով: Դրանից հետո Ռոգանը նշել էր, որ Ռոուսին կկարողանա հաղթել իր քաշային կարգի տղամարդկանց կեսին:
  • Ո՞վ է միակ մարդը, ով չի ոգևորվի՝ տեսնելով Ռոուսիին տղամարդկանց հետ կռվելիս: Նրա մայրը: «Լրջորեն ասած, դա հիմար գաղափար է»,- ասում է նրա մայրը՝ ԷննՄարիա Դե Մարսը՝ ձյուդոյի՝ աշխարհի նախկին չեմպիոնը: «Ես այնքան ֆեմինիստ եմ, որքան մյուսները, սակայն այստեղ տղամարդու և կնոջ միջև կենսաբանական տարբերության խնդիր կա:

Ուշադրությանն արժանի

UFC կանանց գերթեթև քաշային կարգի չեմպիոն և համաամերիկյան հայտնի կռվարար Ռոնդա Ռոուսին հինգշաբթի օրը ESPN-ի սպորտային կենտրոնում հայտարարել էր, թե կարծում է, որ կարող է «100 տոկոսով» հաղթանակ տանել իր քաշային կարգի UFC  արական սեռի մարտիկների նկատմամբ:

«UFC մեկնաբան Ջո Ռոգանը նշել էր, որ գտնում է, թե դուք կկարողանայիք հաղթել UFC գերթեթև քաշային կարգի UFC  արական սեռի մարտիկների 50 տոկոսին»,- ասել էր Սպորտկենտրոնի հաղորդավար Մեթ Բարրին: «Այնպես որ, վիճաբանությունն սկսված է, Ռոնդա, ի՞նչ կարծիք ունեք Ռոգանի մեկնաբանությունների վերաբերյալ»:

«Ես երբեք չեմ ասում, որ ի վիճակի չեմ ծեծել ինչ-որ մեկին, քանի որ հնարավորություներիս վրա սահմաններ չեմ դնում,- պատասխանել է Ռոուսին, -այնպես որ, եթե խոսում եք միայն հնարավորությունների մասին, այն, թե ինչ է հնարավոր, թե ես ում կարող էի հաղթել, ասեմ, որ ես կարող էի հաղթել նրանց  100 տոկոսին: Սակայն չեք կարող  ասել, որ զրո տոկոս հնարավորություն կա, որ կարող էի հաղթել մոլորակի վրա ցանկացած մեկին, ուստի ես երբեք այդպես չեմ ասի»:

Ռոուսին անցյալ շաբաթ դարձել էր  ամերիկյան բեմի աստղ, երբ ընդամենը 14 վայրկյանում հաղթանակ էր տարել Քեթ Զինգագոյի նկատմամբ՝ պահպանելով իր տիտղոսը և հաղթելով նրան 11-0 ռեկորդային հաշվով: Դրանից հետո Ռոգանը նշել էր, որ Ռոուսին կկարողանա հաղթել իր քաշային կարգի տղամարդկանց կեսին:

«Կան իր քաշային բազմաթիվ տղաներ, որոնց նա կարող էր հաղթել,- The Dan Lebatard Show-ընթացքում ասել էր Ռոգանը,- նկատի ունեմ շատերին: Եթե վերցնենք UFC գերթեթև քաշայինների ռեեստրը՝ 135 ֆունտ, և նրանց   համեմատենք Ռոուսիի հետ՝ որպես մրցապայքարի զույգ, ապա վերջինս կկարողանար հաղթել նրանց 50 տոկոսին:

Չկա այնպիսի մարդ, ով կարող է խոստովանել, որ կկարողանա հաղթել ինձ ավելի արագ, քան սա:Ինչպես նշում է MMAFighting.com-ը, այնուամենայնիվ Ռոուսին ասել էր, որ կկարողանա հաղթանակ տանել նաև 240 ֆունտ քաշ ունեցող, ծանրքաշային կարգի մարտիկ Քեյն Վելասքեսին: Այնպես որ, այստեղ պետք է նկատի ունենալ, որ ինքնավստահության առումով մի փոքր չափազանցություն կա:

Ո՞վ է միակ մարդը, ով չի ոգևորվի՝ տեսնելով Ռոուսիին տղամարդկանց հետ կռվելիս: Նրա մայրը: «Լրջորեն ասած, դա հիմար գաղափար է»,- ասում է նրա մայրը՝ ԷննՄարիա Դե Մարսը՝ ձյուդոյի՝ աշխարհի նախկին չեմպիոնը: «Ես այնքան ֆեմինիստ եմ, որքան մյուսները, սակայն այստեղ տղամարդու և կնոջ միջև կենսաբանական տարբերության խնդիր կա: Բարև ձեզ: 135 ֆունտ քաշ ունեցող տղամարդու և 135 ֆունտ քաշ ունեցող կնոջ միջև  ֆիզիկական հնարավորությունները հավասար չեն:

Մոր ասածների նկատմամբ Ռոուսիի ռեակցիան եղել էր մոտավորապես հետևյալը. «Մաաաաայրիիիիիիիիիիիկ, վերջ տուր»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment