Բացատրելով Հայոց Ցեղասպանությունը

Բացատրելով Հայոց Ցեղասպանությունը

Հոդվածի առանցքում

  • Երբ Օսմանյան կայսրությունը 1914-ին Գերմանիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտավ, 15 միլիոն մարդ՝ էթնիկ քրդեր, թուրքեր և այլ ժողովուրդներ էին բնակվում Անատոլիայում: Նրանց թվում էին նաև 2-2.5 միլիոն հայեր, որոնք հիմնականում կենտրոնացած էին Արևելյան Անատոլիայի վեց նահանգներում: Պատերազմի ավարտին կայսրության հայերի 90 տոկոսը անհետացավ:
  • Անգամ հարյուր տարի անց ցեղասպանության հիշատակի շուրջ քաղաքականացված վեճերը նշանակում են, որ հենց գիտնականներն են քիչ ուշադրություն դարձրել իրական պատճառների ուսումնասիրությանը, բացատրում է Սունին: 1915-ի դեպքերը որպես ցեղասպանություն մերժողները, այդ թվում և թուրքական կառավարությունը, այդ սպանությունների մեջ տեսնում են բացառապես «ռացիոնալ» ջանքեր՝ ճնշելու պատերազմի ժամանակ բարձրացված ապստամբությունը:
  • Արդյունքը, Սունին կարծում է, ազգային կոնֆլիկտի չափազանցեցված պատմությունն է: «Բացատրության բացակայությունը, որ մենք ունենք, ըստ երևույթին, այն փաստարկն է, որ թուրքերը այն մարդիկ են, ովքեր ջարդն ու սիստեմատիկ սպանություններն օգտագործում են կայսերական գերիշխանությունը պահելու համար: Դա գրեթե ռասիստական փաստարկ է»:
  • Նրա բացատրությունները մերժում էին 1915 թվականի իրադարձությունները նախորդ երկու տասնամյակների հակահայկական բռնությունների բնական շարունակություն համարելու միտումները: Դրա փոխարեն պատմաբանը բացատրեց ցեղասպանությունը հրահրած առաջնորդների հատուկ աշխարհընկալումը, որը նա անվանեց «աֆֆեկտային դրույթ»:

Ուշադրությանն արժանի

Երբ Օսմանյան կայսրությունը 1914-ին Գերմանիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտավ,  15 միլիոն մարդ՝ էթնիկ քրդեր, թուրքեր և այլ ժողովուրդներ էին բնակվում Անատոլիայում: Նրանց թվում էին նաև 2-2.5 միլիոն հայեր, որոնք  հիմնականում կենտրոնացած էին Արևելյան Անատոլիայի վեց նահանգներում, որոնք ընկած էին ռուս-օսմանյան առճակատման երկայնքով:

Պատերազմի ավարտին կայսրության հայերի 90 տոկոսը անհետացավ: Այս մասին նշեց Միչիգանի համալսարանի պատմաբան Ռոնալդ Գ. Սունին Հարվարդի  Davis Center for Russian and Eurasian Studies-ի կազմակերպած սեմինարի ժամանակ: Մի քանի ամիսների ընթացքում նրանք սպանվեցին, բռնագաղթվեցին ու սովի մատնվեցին ժամանակակից Սիրիայի հյուսիսում գտնվող անապատներում կամ բռնի կերպով ձուլվեցին տեղի մուսուլման բնակչության հետ:

«Կատարվածը նկարագրելու համար բառեր դեռ չեն ստեղծվել»,-նշել է Սունին: «Այդ ժամանակ, ով այդ նկարագրող բառի կարիք ուներ, վերցրեց այն Աստվածաշնչից, դա հոլոքոստն է: Իմ մեծ տատիկն ու պապիկը այդ զոհերի թվում էին»: (Հայրական գծով նրա պապը՝ Գրիգոր Միրզայան Սունին, ով այսօր  հայտնի է որպես ժամանակակից հայկական երաժշտության հիմնադիր, պատերազմը սկսվելուց հետո փախել էր Ռուսաստան):

Հանդես գալով դահլիճում գտնվող այլ գիտնականների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների առաջ՝ Սունին շեշտեց 1915 թվականի ցեղասպանության պատմական պատճառները: Նրա գիրքը ՝ «Նրանք կարող են ապրել անապատում, ուրիշ ոչ մի տեղ. Հայոց Ցեղասպանության պատմություն» (Princeton),  լույս կտեսնի մարտին: Հաջորդ ամիս լրանում է Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, որը նշվում է ապրիլի 24-ին, այն օրը, երբ օսմանյան իշխանությունները Ստամբուլում սկսեցին կոտորել հայ մտավորականությանը:

Անգամ  հարյուր տարի անց ցեղասպանության հիշատակի շուրջ քաղաքականացված վեճերը նշանակում են, որ հենց գիտնականներն են քիչ ուշադրություն դարձրել իրական պատճառների ուսումնասիրությանը, բացատրում է Սունին: 1915-ի  դեպքերը որպես ցեղասպանություն մերժողները, այդ թվում և թուրքական կառավարությունը,  այդ սպանությունների մեջ տեսնում են բացառապես «ռացիոնալ» ջանքեր՝ ճնշելու պատերազմի ժամանակ բարձրացված ապստամբությունը:

Մյուս կողմից պատմաբանները, հատկապես հայ գիտնականները,  որպես կանոն «խուսափում են ցեղասպանության  պատճառները բացատրելուց»՝ վախենալով, որ այս պատճառների ուսումնասիրության ցանկացած փորձ  կարող է հանգեցնել թուրքական կառավարության վրայից մեղքը գցելուն:

Արդյունքը, Սունին կարծում է, ազգային կոնֆլիկտի չափազանցեցված պատմությունն է: «Բացատրության բացակայությունը, որ մենք ունենք, ըստ երևույթին, այն փաստարկն է, որ թուրքերը այն մարդիկ են, ովքեր ջարդն ու սիստեմատիկ սպանություններն օգտագործում են կայսերական գերիշխանությունը պահելու համար: Դա գրեթե ռասիստական փաստարկ է»:

«Ես՝ որպես պատմաբան, հակված եմ փնտրելու առավել բարդ բացատրություններ»,- նշեց նա: Չորեքշաբթի օրը նա ցեղասպանության տեսությունը ներկայացրեց, որը փորձ էր վերականգնել այն հոգեբանական, զգացմունքային ու սոցիալական միջավայրը, որտեղ ռեֆորմիստական ու ազգայնական երիտթուրքերը, ովքեր 1908-ին իշխանության եկան, ջարդերը որպես լուծում ընդունեցին՝ վտանգ զգալով հայկական անջատողականությունից:

Նրա բացատրությունները մերժում էին 1915 թվականի իրադարձությունները նախորդ երկու տասնամյակների հակահայկական բռնությունների բնական շարունակություն համարելու միտումները: Դրա փոխարեն պատմաբանը բացատրեց ցեղասպանությունը հրահրած առաջնորդների հատուկ աշխարհընկալումը, որը նա անվանեց «աֆֆեկտային դրույթ»: Պատերազմի համատեքստում նրանց վիրավորանքը, վախն ու զայրույթը այնքան ուժեղ կերպով փոխակերպվեցին ատելության, որ զանգվածային սպանությունները ընկալվեցին որպես հայկական համայքից եկող  ենթադրյալ սպառնալիքի հնարավոր լուծում:

Ի վերջո, Սունին պնդում է, որ ցեղասպանությունը առաջնորդների կողմից կատարված հատուկ ընտրություն էր: «Այս փաստարկը չի սկսվում վաղեմի ժողովուրդներից, որոնք անխուսափելիորեն դիմակայում էին իրար»:

Ի տարբերություն դրա, նրա աշխատանքը հետազոտում է այն, ինչ նա անվանում է «ընտրության պահեր, երբ քաղաքական խաղացողները կարող են գործել տարբեր կերպ, բայց դրա փոխարեն կանգնում են մի ուղու վրա, որը տանում է դեպի ամայացում ու ավերում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment