Այժմ Ռումինիան է Եվրոպային ներկայացնում իր տեխնոլոգիական կապիտալը
Հոդվածի առանցքում
- Ռումինիայի տեխնոլոգիական կենտրոնը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Երկու տարվա ընթացքում, Բուխարեստը, որպես եվրոպական տաղանդների օջախ, կդառնա Լոնդոնի իսկական մրցակիցը:
Ուշադրությանն արժանի
- Բլոքչեյն տեխնոլոգիաների Բլոքթեք ընկերությունը հայտարարում է Ֆրանսիական համալսարանի հետ նոր գործակցության մասին. Կբացվի Հայաստանի առաջին բլոքչեյն ակադեմիական լաբորատորիան
- Ինչո՞ւ է բիթքոյինի գինն իջնում, և որքա՞ն այն անկում կապրի
- Ռուսաստանը գերազանցել է Մեծ Բրիտանիային՝ դառնալով աշխարհում 2-րդ զենք արտադրող երկիրը
Տեխնոլոգիաների ոլորտում այն ունի առավել թվով աշխատողներ՝ մոտ 64,000 ՏՏ-ի մասնագետներ, Avangate և UberVu-ը սա համարում է իր վերջին ձեռքբերումը:
Այս գործոնները՝ զուգորդված նախանձելի հարկային ռեժիմին, որը զրո տոկոս է ՏՏ աշխատողների համար, ծրագրում է Ռումինիան վերածել տեխնոլոգիական գործարկման վայրի:
Այժմ երկրի տեխնոլոգիական կենտրոնը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է և, ըստ ռումինիացի գործարար Ֆլորին Կորնիանուի, որը 123ContactForm-ի տնօրենն է ու համահիմնադիրը, երկու տարվա ընթացքում, Բուխարեստը, որպես եվրոպական տաղանդների օջախ, կդառնա Լոնդոնի իսկական մրցակիցը:
«Ռումինիայում մարդիկ սովոր են որևէ գործ սկսել զրոյից: Ընդ որում, բիզնես սկսելու հարցում մենք կառավարության աջակցությունը չենք ստանում», – ասում է նա: «Բայց հիմա մի շարք ձեռնարկատերեր են միացել՝ դառնալով ներդրնող հրեշտակներ և վենչուրային կապիտալիստներ, որպեսզի օգնեն մյուսներին իրենց ընկերությունները հիմնադրելու ու զարգացնելու հարցում»:
Ձևավորվում է ծրագրավորման, նորարարության և ինկուբացիայի զարգացման ուժեղ մշակույթ: Ռումինիայի մի շարք քաղաքների, այդ թվում Բուխարեստի, Կոնստանտայի, Լասիի, Թիմիշոարայի Քլուջի, բարձր վարկանիշ ունեցող համալսարանները կրթում են տաղանդավոր մարդկանց և ապահովում տեխնոլոգիական նորարարությունների զարգացումը:
«Մենք նաև տեսնում ենք խոշոր կորպորացիաների ներհոսք , որոնք ոգեշնչում են, գործակցում կամ գնում սկսնակներից, ինչպես նաև ձեռնարկատերերին առաջարկում են անվտանգության ցանց՝ վճարովի ծառայության հնարավորություններով», – ասաց Կորնիանուն: Ռումինիայի սկսնակ էկոհամակարգը այժմ պարծենում է բազմաթիվ ինկուբատորներով, համատեղ աշխատանքներով ու միջոցառումներով, որոնք կօգնեն սկսնակ գործարարներին: Արևելյան Եվրոպայում տեխնոլոգիաներին նվիրված ամենամեծ համաժողովը՝ HowToWeb5ը, անցկացվում է Բուխարեստում:
Կորնիանուն պնդում է, որ Ռումինան տեխնոլոգիաների տեսանկյունից միշտ գլոբալ հեռանկար է ունեցել: Այն պետք էր զարգացնել: «Դա բիզնես հիմնադիրներին դարձնում է տոկուն, ձեռներեցներին սովորեցնում չապավինել ողորմածությանը կամ աջակցությանը և խրախուսում է ավելի մեծ ձեռքբերումների հասնել», – ասում է նա: «Մենք այժմ տեսնում են հաջողակ ձեռնարկությունների աճ»:
123ContactForm-ը հնարավորություն է տալիս մարդկանց ցանկացած վայրում ստեղծել ցանկացած կայք՝ չունենալով ծրագրավորման գիտելիքներ: Ինքնակարգավորմամբ 2008-ից սկսած այն տարեկան 100% աճ է գրանցել և միայն 2014 թվականին 200,000 նոր հաճախորդ է գրանցել:
Վճարող օգտատերերի կեսը՝ մոտ 40% -ը ԱՄՆ-ից է: Մեծ Բրիտանիան ներկայացնում է անվճար սպառողների 5% և վճարող անդամների 6.5%-ը:
«Հնարավոր է հաջողակ լինել առանց մեծ ներդրումների, բայց դա ծանր աշխատանք է պահանջում», – ասում է նա: «Կարևոր է ստեղծել ճիշտ թիմ և պահպանել միջազգային տեսադաշտը: Սկզբում Ռումինիայից լինելը մեծ թերություն էր համարվում, այժմ դա առավելություն է, քանի որ մենք ընդլայնում ենք մեր մեծ թիմը»:
Ռումինական տեխնոլոգիական նորարարներից է նաև The PoleSociety.com-ը, որը բջջայինում հատուկ տեղ է բացել տեղեկատվություն գտնելու և հատուկ միջոցառումները խթանելու համար ու այս տարի մեկնարկել է Բրազիլիայում:
Twotap.com-ը մեկնարկել է այս տարվա սկզբին, հնարավորություն է տալիս սպառողներին գնել ցանկացած ապրանք ցանկացած մանրածախ վաճառակետից, ցանկացած բջջային ծրագրից կամ կայքից: Renderstreet.com և Moqups.com էլ ձգտում են առաջընթացի հասնել արտասահմանյան շուկաներում: Ուշադրության է արժանի VisionBot հավաքող և տեղադրող ռոբոտ սարքը, որը SMD բաղադրիչներ է տեղադրում PCB-ների վրա:
Այն խոստանում է լուծել էլեկտրատեխնիկական ինժեներների, մշակողների, հաքերների և հոբիիստների ամենամեծ մարտահրավերներից մեկը. իրենց էլեկտրոնային նախատիպը վերածել արդյունաբերական արտադրանքի: Visionbot-ը ստեղծում է նախատիպերը արդյունաբերական ապրանքների վերածելու արտադրական գիծը:
Լոնդոնի Silicon Roundabout վերցրել է ուշադրության առյուծի բաժինը՝ ունենալով տեխնոլոգիական հսկա կապիտալ: Բայց այն աստիճանաբար դառնում է ավելի հագեցած և եվրոպական մյուս տեղանքները մրցում են, որպեսզի դառնան Եվրոպայի տեխնոլոգիաների մայրաքաղաքը: Չի բացառվում, որ Արևելյան Լոնդոնից այն տեղափոխվի Արևելյան Եվրոպա, ասում է Կորնիանուն:
«Ռումինիայի Start-up-ի ապագան միանշանակ պայժառ է: », – ասել է նա: «Մեծ թվով մարդիկ են ներգրավվում այդ գործընթացին, ամեն տարի ավելի ու ավելի շատ երեխաներ են հետաքրքրվում և, իհարկե, մեծ հաջողությունների ենք հասնում: Մենք մեծ հնարավորություններ ունենք առաջ անցնել Լոնդոնից, Բեռլինից և նույնիսկ Սիլիկոնային հովտից»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ