Հակասեմական հայտարարություն անելու պատճառով Հայաստանում Ռումինիայի դեսպանը հետ է կանչվել Բուխարեստ

Հակասեմական հայտարարություն անելու պատճառով Հայաստանում Ռումինիայի դեսպանը հետ է կանչվել Բուխարեստ

Հոդվածի առանցքում

  • ՀՀ-ում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն Երևանի Ամերիկյան Համալսարանում դասախոսության ժամանակ հակասական հայտարարություններ է արել:
  • Վասիլեն սկզբում հրաժարվել է ներողություն խնդրել և կոչ է արել արտաքին գործերի նախարարին՝ նրա նկատմամբ կարգապահական տույժեր կիրառել:
  • Վասիլեն ներողություն է խնդրել իր արած արտահայտությունների համար:
  • Դեսպանն ուրբաթ օրը հետ է կանչվել:

Ուշադրությանն արժանի

Հայաստանում Ռումինիայի դեսպանը հետ է կանչվել Բուխարեստ՝ «բացատրություններ» տալու, այն բանից հետո, երբ նա հակասեմական և հոմոֆոբ պատասխան է տվել, ինչպես նաև անհարգալից արտահայ­տութ­յուններ է կատարել Հայոց Ցեղասպանության հիշատակին:

Ռումինիայի Հակասեմականության դեմ պայքարի և մշտադիտարկման կենտրոնի (MCA Romania) համաձայն՝ դեսպան Սորին Վասիլեն Հայաստանի մայրաքաղաք Երևանի Ամերիկյան Համալսարանում դասախոսության ժամանակ հակասական հայտարարություններ է արել: Դեսպանն ուրբաթ օրը հետ է կանչվել:

Պատասխանելով մի ուսանողի այն հարցին, թե ընդունում է առաջին աշխարհամարտի ընթացքում թուրք-օսմանների կողմից հայ քաղաքացիների պարբերական կոտորածների բարոյական մեղքը՝ Վասիլեն պատասխանել է. «Դա շատ բարդ է: Ի՞նչ է բարոյականությունը,- նա շարունակել է, թե արդյո՞ք համասեռամոլությունը բարոյական է: Ամեն ինչ հարաբերական է»:

Զարգացնելով իր այս հարաբերականության տեսությունը՝ նա մի անեկդոտ է պատմում հրեա ղեկավարի մասին, ով աշխատանքի չի ընդունել այն հաշվապահին, ով ասել է, որ 10+10 հավասար է 20-ի: Նա ընդունել է այն մարդուն, ով այդ հարցին պատասխանել է, թե «շեֆը» որքա՞ն է ուզում, որ լինի այս գումարը:

Համաձայն romaniatv.net-ի՝ Վասիլեն ներողություն է խնդրել իր արած արտահայտությունների համար: Սակայն «MCA Romania»-ն նշել է, որ Վասիլեն սկզբում հրաժարվել է ներողություն խնդրել և կոչ է արել արտաքին գործերի նախարարին՝ նրա նկատմամբ կարգապահական տույժեր կիրառել:

«Նա մերժեց պատասխանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին մի արտահայ­տությամբ, որում ներառնվել էին հոմոֆոբ հարաբերությունների և հրեաների ժլատության մասին կարծիքներ»: Եվ պատրաստ է «խախտել ցանկացած օրենք՝ հանուն շահի. դա հստակ հակասեմական կարծրատիպ է»,-ասել են «MCA Romania»-ի հիմնադիրներ Մաքսիմիլիան Մարկո Կացը և Մարիուս Դրաղիցին (Marius Draghici):

Ռումինիայի արտաքին գործերի նախարարը «ափսոսանք» է հայտնել և վճռականորեն քննադատել դեսպանի՝ հակասեմական և հոմոֆոբ բնույթի հրապարակային հայտարարությունը,- Բուխարեստում նշել է նախարարության մամուլի խոսնակը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment