Ռոբին Հուդի արթնանալու կոչը

Ռոբին Հուդի արթնանալու կոչը

Հոդվածի առանցքում

  • Եկեք այս առումով համաձայնենք Օբամայի քննադատների հետ: Տնտեսական առաջարկը, որը նա ներկայացրել էր երեքշաբթի օրը, ծանրության մի մասը միջին խավից տեղափոխում էր հարուստների վրա: Դա կհանգեցնի կապիտալի վրա հարկերի ավելացման՝ աշխատանքի վրա հարկերի ցածր լինելու դիմաց: Դա հնարավորություն կտա ավելացնել աշխատավարձերը, քիչ եկամուտների դեպքում հարկային արտոնություններն ու սոցիալական վճարները, որոնք հետ են մնում տնտեսական աճից:
  • Առավել ապշեցուցիչ են հարստության մեջ կատարված փոփոխությունները: 1989 թ-ի Ամերիկայի տնտեսությունների 5 տոկոսը տիրում էր ազգային ակտիվների 54 տոկոսին, մինչդեռ այդ թիվը 2013-ի հասել է 63 տոկոսի: Երկրի մնացած բնակչությունը՝ 62 միլիոն տնտեսությունները, տիրում են ազգային հարստության ընդամենը մեկ տոկոսին:
  • Օբամայի առաջարկը կդանդաղեցնի արագընթաց այս միտումները: Դա կհանգեցնի կապիտալի վրա հարկադրույքի աճին ընդհուպ մինչև 28 տոկոս, ինչպիսին այն եղել է Ռոնալդ Ռեյգանի նախագահության տարիներին: Դա կբարդացի ժառանգության վրա հարկերի ավելացումից խուսափելը: Մնացած 95 տոկոսի՝ միլիոնավոր տնային տնտեսությունների համար առավել կարևոր է այն, որ Օբաման կօգտագործի նոր հարկային մուտքերը երկու աշխատող ունեցող ընտանիքների, քոլեջների վարձավճարների, երեխաների խնամքի նպատակով հարկային արտոնությունների ավելացման համար:
  • Սրանք ընդունելի որոշումներն են, և Օբամայի ընդդիմադիրների համար, իրենց ողջ զայրույթով հանդերձ, դժվար կլինի հեռանալ բանակցությունների սեղանից: Նույնիսկ այս շաբաթ Դավոսում հրավիրվող համաշխարհային տնտեսական ֆորումում մասնակցող տիեզերքի տիրակալների միջև կա անհավասարություն, նրանց անհանգստացնում են թույլ պահանջարկը, անկայունությունը և սոցիալական հուզումները:

Ուշադրությանն արժանի

Նախագահ Օբամայի տնտեսական պլանը ենթադրաբար «մահացել» է դեռ սկզբում, խորտակվել է իր ընդդիմության կողմից՝ վերջինիս սպանիչ մեղադրական եզրակացությամբ:

«Եկամուտների վերաբաշխման այլ սխեմա»,- ասել էր Սենատի մեծամասնության առաջնորդ Միչ Մաքքոննելը Օբամայի՝ Կոնգրեսի առաջ տարեկան ելույթից հետո: «Նախագահը փորձում է «առաջ տանել հարստության վերաբաշխման իր նպատակները»,- զայրանում էր Օկլահոմայից հանրապետական սենատոր Ջեյմս Ինհոֆը: «Եկամուտների վերաբաշխման նրա քաղաքականությունը արգելակում է տնտեսական զարգացումը»,- ասում էր Բիլ Օ’Ռեյլին՝ նույնիսկ երբ նա ձեռնամուխ եղավ տնտեսության վերականգնմանը: «Խնդրում եմ չփչացնել դա սոցիալական արդարության մասին դատարկաբանություններով»:

Այս անգամ եկեք այս առումով համաձայնենք Օբամայի քննադատների հետ: Տնտեսական առաջարկը, որը նա ներկայացրել էր երեքշաբթի օրը, ծանրության մի մասը միջին խավից տեղափոխում էր հարուստների վրա: Դա կհանգեցնի կապիտալի վրա հարկերի ավելացման՝ աշխատանքի վրա հարկերի ցածր լինելու դիմաց:

Դա հնարավորություն կտա ավելացնել աշխատավարձերը, քիչ եկամուտների դեպքում հարկային արտոնություններն ու սոցիալական վճարները, որոնք հետ են մնում տնտեսական աճից, և վճարել դրանց համար միլիարդ դոլարանոց բանկերի, խոշոր ժառանգությունների և ներդրումային  եկամուտների վճարներով:

Այլ խոսքերով, դրանք  որոշակի ուշացած քայլեր են՝ ուղղված անցած երեք տասնամյակում տնտեսական քաղաքականության շտկմանը, որտեղ հարստությունը կվերաբաշխվի հակադիր ուղղությամբ:

Թվերն իրոք ապշեցուցիչ են: Հոկտեմբերին Դաշնային պահուստային բանկի նախագահ տիկին Ջանեթ Ելլենը հանդես եկավ եկամուտների բաշխման վերաբերյալ ելույթով: Այն զուգակցվում էր երկրում աճող անհավասարությունը ցույց տվող դիագրամաներով, որոնք Վաշինգտոնը նկարագրել էր որպես «ցնցող»:

Օգտագործելով Դաշնային  եռամյա սպառողական ֆինանսների հետազոտության  թարմ տվյալները՝ Ելլենը ցույց էր տվել, որ 1989-ի (հետազոտության առաջին տարին) և 2013-ի միջև Ամերիկայի առավել հարուստ 5 տոկոս տնային տնտեսությունների  եկամուտները աճել են 38 տոկոսով, մինչդեռ երկրում մնացած տնտեսությունների եկամուտների աճը 10 տոկոս էլ չի կազմում:

Առավել ապշեցուցիչ են հարստության մեջ կատարված փոփոխությունները: 1989 թ-ի Ամերիկայի տնտեսությունների 5 տոկոսը տիրում էր ազգային ակտիվների 54 տոկոսին, մինչդեռ այդ թիվը 2013-ի հասել է 63 տոկոսի:

Երկրի մնացած բնակչությունը՝ 62 միլիոն տնտեսությունները, տիրում են ազգային հարստության  ընդամենը մեկ տոկոսին:  Այս տնային տնտեսությունների միջին զուտ արժեքը  թվով կազմում էր մոտ 11000 դոլար՝ 1989-ի ունեցածի կեսից քիչը: Մինչդեռ վերին   5 տոկոսի ընտանեկան մաքուր եկամուտը մոտավորապես կրկնապատկվել է այդ ժամանակահատվածում՝ 1989-ի $3.6 միլիոնից 2013-ին հասնելով  $6.8 միլիոնի: Եթե դա վերաբաշխում չէ, ապա ի՞նչ է:

Նման բաները Աստծո միջոցով չեն կատարվում: Աճող անհավասարության պատճառները բարդ են և բազմաշերտ, իրենց դերն ունեն համաշխարհայնացումը, արհմիությունների կաթվածահար վիճակը, աճող սպառողական պարտքը: Սակայն հիմնական պատճառը կառավարության քաղաքականությունն է, որը նպաստում է հարստության կուտակմանը:

Կապիտալի աճից և այլ ներդրումային եկամուտներից  ցածր հարկային դրույթները, ֆինանսական շուկաների ապակարգավորումը, նվազագույն աշխատավարձի արժեքի քայքայումը  «նավը դեպի խորտակում են տանում», որի արդյունքում տուժում է միջին բանվորը:Տոկոսների, կապիտալի աճի, գերհարուստների վրա ցածր հարկերը պահպանելու համար կառավարությունը անցավ այլ եկամուտների:

Բարձրագույն կրթության մեջ դաշնային ներդրումները նվազում են, հատկապես, եթե համեմատենք այլ զարգացած երկրների հետ: Հմտությունների մեծ տարբերության արդյունքը աշխատող ամերիկացիների համար եկամուտների հեռակառավարման նոր հեռանկարներ է բացում:

Օբամայի առաջարկը կդանդաղեցնի արագընթաց այս միտումները: Դա կհանգեցնի կապիտալի վրա հարկադրույքի աճին ընդհուպ մինչև 28 տոկոս, ինչպիսին  այն եղել է Ռոնալդ Ռեյգանի նախագահության տարիներին: Դա կբարդացի ժառանգության վրա հարկերի ավելացումից խուսափելը: Մնացած 95 տոկոսի՝ միլիոնավոր տնային տնտեսությունների համար առավել կարևոր է այն, որ Օբաման կօգտագործի նոր հարկային մուտքերը երկու աշխատող ունեցող ընտանիքների, քոլեջների վարձավճարների, երեխաների խնամքի նպատակով հարկային արտոնությունների ավելացման համար:

Նա տեղական քոլեջների ուսուցումն անվճար կդարձնի, ինչպես 1996-ին  առաջին անգամ  առաջարկել  էր նախագահ Քլինթոնը և այն դարձրել մատչելի շարքային բանվորների համար՝ մասնակցելու 401(k)-ին և այլ հետաձգված հարկային խնայողությունների ծրագրերին, որոնցից օգտվում են հիմնականում հարուստ մարդիկ:

Սրանք ընդունելի որոշումներն են, և Օբամայի ընդդիմադիրների համար, իրենց ողջ զայրույթով հանդերձ, դժվար կլինի հեռանալ բանակցությունների սեղանից: Նույնիսկ այս շաբաթ Դավոսում հրավիրվող համաշխարհային տնտեսական ֆորումում մասնակցող տիեզերքի տիրակալների միջև կա անհավասարություն, նրանց անհանգստացնում են թույլ պահանջարկը, անկայունությունը և սոցիալական հուզումները:

Երբ գործն հասնում է եկամուտների վերաբաշխմանը, Ռոբին Հուդն ավելի շատ նման է լինում Ռիփ վան Ուինքլին, որը քնած է  տասնամյակներ շարունակ: Երբ նա քնած էր, բազմահազար ամերիկացիների ֆինանսական կյանքը ակնհայտորեն վատացել է:  Ի՞նչ է պետք նրան և մնացածին  արթնացնելու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment