ՄԻԵԴ-ը դատապարտում է Ադրբեջանին ընդդիմադիր առաջնորդին բանտարկելու համար

ՄԻԵԴ-ը դատապարտում է Ադրբեջանին ընդդիմադիր առաջնորդին բանտարկելու համար

Հոդվածի առանցքում

  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր վճռել է, որ Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքների մասով իր ստանձնած պարտականությունները, անտեսելով դատավճիռը, ըստ որի պետք է ազատ արձակեր Իլհամ Ալիևին քննադատելու համար բանտարկված ընդդիմադիր առաջնորդի: Ըստ ՄԻԵԴ-ի՝ Ադրբեջանն անտեսել է Իլգար Մամմադովին ազատ արձակելու մասին 2014-ին կայացված վճիռը: Մամմադովը դատապարտվել է 2013-ին և ազատ է արձակվել միայն 2018-ի օգոստոսին:

Ուշադրությանն արժանի

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր վճռել է, որ Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքների մասով իր ստանձնած պարտականությունները, անտեսելով դատավճիռը, ըստ որի պետք է ազատ արձակեր Իլհամ Ալիևին քննադատելու համար բանտարկված ընդդիմադիր առաջնորդի:

Ըստ ՄԻԵԴ-ի՝ Ադրբեջանն անտեսել է Իլգար Մամմադովին ազատ արձակելու մասին 2014-ին կայացված վճիռը: Մամմադովը դատապարտվել է 2013-ին և ազատ է արձակվել միայն 2018-ի օգոստոսին:

ՄԻԵԴ-ը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մաս է, որին Ադրբեջանը միացել է 2001-ին:

Հինգ տարի առաջ ՄԻԵԴ-ը որոշեց, որ Մամմադովի դեմ քրեական գործը իրավական հիմք չունի և փոխարենն ունի քաղաքական մոտիվացիա:

Վերջին որոշումը կայացվել է Ալիևի կառավարման շրջանում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների շուրջ իրավապաշտպանների աճող մտահոգությունների ֆոնին: Միաժամանակ, երբ մայրաքաղաք Բաքուն ավելի ու ավելի գլոբալ իրադարձություններ է հյուրընկալում՝ ներառյալ Ֆորմուլա-1 Գրան Պրին և Եվրոպա լիգայի եզրափակիչը:

«Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը: 2014-ին կայացված դատավճռից  հետո գրեթե չորս տարի շարունակ Մամմադովը կալանքի տակ էր մնացել»:

Կառավարությունը «սամանափակ քայլեր է ձեռնարկել դատավճիռը իրականացնելու համար, ինչը չի նշանակում, թե Ադրբեջանը «բարի կամք» է դրսևորել», – նշված է ՄԻԵԴ-ի տարածած հայտարարության մեջ:

Սա նշանակում է, որ Ադրբեջանը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները, հայտարարել է դատարանը:

Եվրախորհրդի նախարարների կոմիտեն հիմա որոշում կկայացնի, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն:

Սա առաջին անգամն է, երբ դատարանը որոշում է կայացնում իր որոշումները չկատարելու համար քայլեր ձեռնարկելու մասով:

Սպասվում էր, որ Մամմադովը կմասնակցի Ադրբեջանի նախագահական ընտրություններին և կլինի Ալիևի հիմնական մրցակիցը, երբ 2013-ի փետրվարին նրան ձերբակալեցին Իսմայիլլի քաղաքում անհնազանդության ակցիաներ հրահրելու  մեղադրանքով:

Նա հերքել է ոստիկանների և ցուցարարների բախումներով ավարտված ակցիային  որևէ առնչութուն ունենալու մեղադրանքը, սակայն 2014-ին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման`«հակակառավարական ապստամբություններ հրահրելու համար»:

Ալիևի կառավարման շրջանում Ադրբեջանը բախվում է ուժեղ միջազգային քննադատության՝ այլախոհներին և ընդդիմադիր լրատվամիջոցներին լռեցնելու համար: Human Rights Watch-ը Ադրբեջանին մեղադրում է «մարդու իրավունքների պաշտպանների և հետաքննող լրագրողների» դեմ գործողությունների համար:

Անցած տարի Ալիևն ապահովել է նախագահական չորրորդ ժամկետը` ընտրողների 86 տոկոսի քվեներով և միջազգային դիտորդների քննադատութունների ֆոնին:

Ալիևը նավթով հարուստ Կասպյան պետությունը ղեկավարում է 2003 թվականից՝ իր հոր, Ադրբեջանի խորհրդային ժամանակաշրջանի կոմունիստական առաջնորդի և ԿԳԲ-ի նախկին ղեկավար Հեյդար Ալիևի մահից հետո:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment