Լիբանանում առևտրի անօգուտ կենտրոններն ավելացնում են հարուստների և աղքատների միջև անդունդը

Լիբանանում առևտրի անօգուտ կենտրոններն ավելացնում են հարուստների և աղքատների միջև անդունդը

Հոդվածի առանցքում

  • Լիբանանի քաղաքական գործիչների ագահությունը և անշարժ գույքի բարեփոխիչները կործանում են քաղաքի սոցիալական կյանքը: Ունևորների և չքավորների միջև տարբերությունն այժմ, ավելի, քան երբևէ, մեծ է: Բեյրութի քաղաքային զարգացման բնույթը հասկանալու համար պետք է այցելել քաղաքի կենտրոն, որը վերականգնվել է 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից հետո:
  • Ամենատանգապալի հարցն այն է, որ քաղաքի կենտրոնը դրա «էքսկլյուզիվ» մասն է: Չնայած խանութները չունեն հարուստ այցելուների անհրաժեշտություն (ինչպես հաճախ նշվում է), սա այսպես կոչված «թշնամական ճարտարապետության» լիբանանյան լավ օրինակ է:
  • Քանի դեռ իշխանություն ունեցող մարդիկ իրենց հսկողությունն են սահմանում ամբողջական թաղամասի վրա, քաղաքի մյուս հատվածները պահպանում են անցյալի շունչը: Այդպիսին է Մար Միքայել թաղամասը իր ավանդական հիասքանչ տներով: 1 դար առաջ Հայոց Ցեղասպանությունից փրկվածները և նրանց երեխաները այստեղ ապաստան են ստացել և սկսել են ապրուստի միջոց ձեռք բերել արհեստների միջոցով:
  • Հարուստ և ուժեղ լիբանանցիներն իրենց առանձնացրել են հատուկ վայրերում և փակվել են համայնքներից, աղքատ բնակչությունը սահմանափակվել է քաղաքի ծայրամասերով և փախստականների ճամբարներով: Այս երկուսի միջև գտնվող հասարակական տարածությունը կամ վերանում է, կամ էլ վերածվում է առևտրի կենտրոնների և ավտոտնակների: Սա արտասովոր է, քանի որ նոր տեխնոլոգիաների նպատակը մարդկանց միավորելն է:

Ուշադրությանն արժանի

Սիրիայում քաղաքների ոչնչացումը և Իրաքի բնակչության ահաբեկումը աշխարհի ուշադրության կենտրոնում են: Այս ետնապատկերին շատ կոպիտ է ուշադրություն դարձնել Մերձավոր Արևելքում գտնվող մի քաղաքի վրա, որը հակամարտության թիրախում չէ: Բայց Բեյրութի «մեղմ» կործանումը խնդիր է, որը պատերազմ տեսած բնակիչներին սարսափելի է թվում: Կարճ ասած, Լիբանանի քաղաքական գործիչների ագահությունը և անշարժ գույքի բարեփոխիչները կործանում են քաղաքի սոցիալական կյանքը: Ունևորների և չքավորների միջև տարբերությունն այժմ, ավելի, քան երբևէ, մեծ է:

Բեյրութի քաղաքային զարգացման բնույթը հասկանալու համար պետք է այցելել քաղաքի կենտրոն, որը վերականգնվել է 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից հետո, աշխատանքներն իրականացրել է Solidere ընկերությունը: Նոր կենտրոնը կարող է հպարտանալ ֆրանսիական շրջանի շենքերով, որոնք հիմնականում դատարկ են, բացառությամբ մի քանի խանութների և գրասենյակների:«Ֆիլմի վայր»: Այսպես է տեղանքը բնորոշել կանադացի մի կինոգետ:

Դրանք Բեյրութի նորացված շուկաներն են, որտեղ ժամանակին առևտուր էին անում վաճառականներն, ու որտեղ օդը լցված էր հազվագյուտ համեմունքների հոտով:

Այսօր բացօթյա այս շուկայում հնարավոր է զգալ միայն լվացքի փոշու հոտը և լսել շրջակայքից եկող երաժշտության ձայնը: Արաբերեն որևէ բառ այստեղ գտնելը դժվար է, նույնիսկ «արտակարգ պատահար» գրառումն է անգլերեն: «Նման բան կարող է լինել Հիթրոուի օդակայանում», – նշել է մի բրիտանացի այցելու:

Ամենատանգապալի հարցն այն է, որ քաղաքի կենտրոնը դրա «էքսկլյուզիվ» մասն է: Չնայած խանութները չունեն հարուստ այցելուների անհրաժեշտություն (ինչպես հաճախ նշվում է), սա այսպես կոչված «թշնամական ճարտարապետության» լիբանանյան լավ օրինակ է:

Մասնավոր սեփականության պես քաղաքի փողոցները ողողված են անվտանգության տեսախցիկներով և իրավապահներով: Եթե փորձեք լուսանկարել սինագոգ, կամ կանգ առնել հին եկեղեցու մոտ, պատրաստ եղեք կասկածամիտ ոստիկանների հետ բանավիճման: Այս «թշնամական ճարտարապետությունը» ամբողջ երկրում համապատասխան միտում է առաջացրել, հատկապես քաղաքական գործիչների և ղեկավար շրջանակների մոտ: 

Քանի դեռ որոշ հին ազնվական ընտանիքներ, ինչպիսին Սուրսոք-Քոշրանները, հաստատել են հյուրընկալության որոշակի ավանդույթներ և իրենց այգիները բացել են հանրության առաջ, գործող էլիտայի անդամներն իրենց տները քաղաքի կենտրոնում վերածում են ամրոցների` զբաղեցնելով հանրային տարածքը: Կան բազմաթիվ պատմություններ, թե ինչպես են ոչինչ չկասկածող պատահական անցորդները հետապնդման ենթարկվել անվտանգության մասնավոր աշխատակիցների կողմից, որոնք շրջափակում են այդ տները:

Քանի դեռ իշխանություն ունեցող մարդիկ իրենց հսկողությունն են սահմանում ամբողջական թաղամասի վրա, քաղաքի մյուս հատվածները պահպանում են անցյալի շունչը:

Այդպիսին է Մար Միքայել թաղամասը իր ավանդական հիասքանչ տներով:

1 դար առաջ Հայոց Ցեղասպանությունից փրկվածները և նրանց երեխաները այստեղ ապաստան են ստացել և սկսել են ապրուստի միջոց ձեռք բերել արհեստների միջոցով: 4 տարվա ընթացքում հայտնի բարերն ու դրանցում ցուցադրվող արվեստի նմուշները տարածվել են հարևան խանութներում և ավտոտնակներում` այս վայրը գայթակղիչ դարձնելով հարուստների, տարբեր կրթություն ունեցող բնակիչների համար:Շուտով այստեղ են հասել քաղաքի անշարժ գույքի գիշատիչները` քանդելով ավանդական որոշ տներ և կառուցելով շքեղ նոր շինություններ:  Վերջնականապես դուրս մղվելու վախից` համեստ գումարներ վաստակող տեղի հայերը Մար Միքայել փողոցը վերանվանել են «Հայկական փողոց»:

Լիբանանի սոցիալական շերտերի միջև մեծ անդունդը ամենալավը երևում է Մար Միքայելում: Այցելելով այստեղ գտնվող հայտնի գրախանութ` հայտնաբերեցի գունավոր ամսագիր, որտեղ հավաքված էին Բեյրութի «կոնցեպտուալ արվեստի» տեսարանների մասին հոդվածներ:

Այստեղ ցուցադրված են Բերյութի արվարձանների աղքատությունը ներկայացնող նկարներ, ինչպես լուցկու տուփ և ամենօրյա օգտագործվող սպասք, կարծես դրանք հին ժամանակներում ապրող վայրենիներին պատկանող էկզոտիկ գտածոներ լինեին: Սա կարող էր 19-րդ դարի Եվրոպայում գաղութային ցուցահանդեսի լավ կատալոգ լինել:

Մոդայիկ թաղամասերն ու շքեղ նախագծերը օգտակար են տնտեսության համար, բայց կարող են արդյոք դրանք ավելի ընդգրկուն լինել: Հարուստ և ուժեղ լիբանանցիներն իրենց առանձնացրել են հատուկ վայրերում և փակվել են համայնքներից, աղքատ բնակչությունը սահմանափակվել է քաղաքի ծայրամասերով և փախստականների ճամբարներով: Այս երկուսի միջև գտնվող հասարակական տարածությունը կամ վերանում է, կամ էլ վերածվում է առևտրի կենտրոնների և ավտոտնակների: Սա արտասովոր է, քանի որ նոր տեխնոլոգիաների նպատակը մարդկանց միավորելն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment