Էրիկ Բոգոսյանի գիրքը հետևում է ցեղասպանության հաշվեհարդարին
Հոդվածի առանցքում
- Ուոբերնում մեծացած դերասան, գրող Էրիկ Բոգոսյանը երեքշաբթի Քեմբրիջի Սուրբ Երրորդություն եկեղեցում հակիրճ խոսել է իր «Օպերացիա Նեմեսիս» գրքի մասին , որը ներկայացնում է 1915-ին Հայոց Ցեղասպանության համար պատասխանատու Օսմանյան թուրքական կայսրության ղեկավարների սպանության դավադրությունը:
- Բոգոսյանի գիրքը հետևում է հայերի մի փոքր խմբի ջանքերին, որոնք հետապնդել ու սպանել են Օսմանյան կայսրության մի քանի առաջնորդների, այդ թվում, ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, որը 1918-ին, ռեժիմի տապալումից հետո փախել էր Թուրքիայից:
Ուշադրությանն արժանի
Ուոբերնում մեծացած դերասան, գրող Էրիկ Բոգոսյանը երեքշաբթի Քեմբրիջի Սուրբ Երրորդություն եկեղեցում հակիրճ խոսել է իր «Օպերացիա Նեմեսիս» գրքի մասին , որը ներկայացնում է 1915-ին Հայոց Ցեղասպանության համար պատասխանատու Օսմանյան թուրքական կայսրության ղեկավարների սպանության դավադրությունը: Բոգոսյանը, որի ծնողները հայ են, երկար կենսագրություն ունի, որը ներառում է «Talk Radio» պիեսը, հետագայում նաև համապատասխան ֆիլմը, երեք վեպերը և գլխավոր դերը «Օրենք կարգ: Հանցավոր մտադրության» մեջ:
«Օպերացիա Նեմեսիս»-ը փաստերի վրա հիմնված նրա առաջին աշխատանքն է, որը կհրատարակվի ապրիլին, ցեղասպանության 100-ամյակին, որի ժամանակ ավելի քան 1 միլիոն հայ զոհվեց և անթիվ անհամար հայեր էլ արտաքսվեցին արևելյան Թուրքիայից:
Բոգոսյանի գիրքը հետևում է հայերի մի փոքր խմբի ջանքերին, որոնք հետապնդել ու սպանել են Օսմանյան կայսրության մի քանի առաջնորդների, այդ թվում, ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, որը 1918-ին, ռեժիմի տապալումից հետո փախել էր Թուրքիայից:
Թուրքիայում ծնված Թաներ Աքչամին՝ Կլարկ համալսարանի պրոֆեսորը, որ Հայոց Ցեղասպանության առաջատար հեղինակություն է, երեքշաբթի նույնպես ելույթ է ունեցել՝ կենտրոնանալով ցեղասպանությունից հետո Ազգերի լիգայի կողմից հայ կանանց ու որբերի փրկության թեմայի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ