Չափազանց շուտ թոշակի գնալը կարող է սպանել քեզ

Չափազանց շուտ թոշակի գնալը կարող է սպանել քեզ

Հոդվածի առանցքում

  • Վերջին Gallup հարցման համաձայն, 1991 թվականին թոշակի անցնելու միջին տարիքը 57-ն է եղել: 2014 թվականին՝ 62-ը: Երկրորդ աշխարհամարտից հետո երեխաների ծնելիության բումի ժամանակ ծնված երեխաները ավելի երկար են աշխատում, քան նախորդ սերունդները՝ կա՛մ նախասիրության, կա՛մ էլ թոշակի գնալու ֆինանսական դժվարությունների պատճառով:
  • 2013 թվականին Ֆրանսիայի դաշնային առողջապահական գործակալությունը՝ INSERM-ը, 429 հազար մարդու մոտ դեմենցիայի տարածվածությունն է ուսումանսիրել: Հաշվի առնելով, որ որոշ մարդիկ թոշակի են գնացել դեմենցիայի պատճառով՝ նրանք գտել են, որ 60 տարեկանի սահմանը հատելուց հետո 15 տոկոսով ավելանում է հիվանդանալու հավանականությունը:
  • Այսօրվա հասուն մարդկանց երկու երրորդը՝ այսինքն 68,8 տոկոսը, ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեն: Մանկական ճարպակալման թվերն էլ ավելի ահագնացող են, որոնք 1980 թվականին 7 տոկոսն էր, իսկ 2012 թվականին արդեն 18 տոկոսը: Ավելորդ քաշը ծանրություն է ամբողջ մարմնի համար և կարող է անգամ կտրել մարդու կարիերան:
  • 2013 թվականին Alzheimer’s Disease International ոչ առևտրային կազմակերպությունը ցնցեց բժշկական հասարակությունը այն կանխատեսմամբ, որ 2030 թվականին դեմենցիայի համաշխարհային մակարդակը կկրկնապատկվի, իսկ 2050 թվականին՝ կեռապատկվի:
  • Հուսալի սոցիալական կապերի բացակայությամբ մարդու ուղեղը կարող է մթության մեջ մնալ: Հունվարին Work, Aging and Retirement-ում տպագրվեց ուսումնասիրություն, որն դիտարկել էր ծառայության, շինարարության և արտադրության բնագավառի 52-75 տարեկան 1200 աշխատողի: Այն եզրակացրել է, որ նրանք ովքեր մտերիմ չեն հարևանների հետ և նրանք, ում առողջությունը սկսել է վատթարանալ:
  • Կան ֆունդամենտալ բաներ, որոնք ծեր մարդիկ պետք է անեն իրենց ոսկե տարիները առողջ ապրելու համար: Նրանք պետք է ֆիզիկապես ակտիվ մնան, դա կլինի ամենօրյա վարժանքներ, թե մրցումներ, և նրանք պետք է խթանեն իրենց ուղեղի աշխատանքը այլ մարդկանց ներկայությամբ: Միլլեննիալները դեռևս խուսափում են այս հիմնական բաներից: Սակայն այդ դաժան ընթացքը հնարավոր է փոխել, քանի դեռ մարդիկ շարունակում են ունենալ իրենց առաջնահերթությունները: «Դուք պարզապես պետք է կենդանի լինեք, կենդանի մնալու համար»,-նշել է Ֆրիսը:

Ուշադրությանն արժանի

Շերիլ Սիմմոնսը 63 տարեկան է և անհամբեր սպասում է նորից աշխատանքի վերադառնալուն: Վերջին 5 տարիների ընթացքում, երբ իր դուստը քոլեջ է գնացել, նա տանն էր Պրովիդենսում, Ռոդ-Այլենդում՝ Թվիթերում հետևելով վերջին տեխնոլոգիական նորություններին, հեռվից նայելով, թե ինչպես է Consumer Electronics Show-ն անցնում իր կողքով, երազելով, որ նա կարող էր դրա մասը կազմել: Նա ասաց, որ մտադիր չէ հետևել իր ծնողների քայլերին՝ թոշակի գնալով:

«Ես այն մարդը չեմ, ով ծաղկում է շատ ազատ ժամանակ ունենալով»,-նշեց Սիմմոնսը, ով նախկինում ներդրումների հարցերով մենեջեր էր և ոչ առևտրային կազմակերպիչ: «Ես սիրում եմ այն զգացողությունը, որ աշխարհում իմ աճի համար շատ տեղ կա: [Երբ նրա ծնողները թոշակի են գնացել] իմ մայրը ակումբներին միացավ, իսկ հայրս գոլֆ սկսեց խաղալ: Սակայն դա բավարար չէ ինձ համար»:

Սիմմոնսը ընկերության մեծ պայմանագիր ունի: Վերջին Gallup հարցման համաձայն, 1991 թվականին թոշակի անցնելու միջին տարիքը 57-ն է եղել: 2014 թվականին՝ 62-ը: Երկրորդ աշխարհամարտից հետո երեխաների ծնելիության բումի ժամանակ ծնված երեխաները ավելի երկար են աշխատում, քան նախորդ սերունդները՝ կա՛մ նախասիրության, կա՛մ էլ թոշակի գնալու ֆինանսական դժվարությունների պատճառով:

Ամեն դեպքում, հավանաբար դա լավ բան է: Շուտ թոշակի անցնելը, պարզվում է, վատ ազդեցություն է թողնում ձեր ֆիզիկական և էմոցիոնալ առողջության վրա: Առողջության Համաշխարհային Կազմaկերպության գնահատականով, աշխարհում ամեն 40 վայրկյանը մեկ ինքնասպանություն է կատարվում: Բոլոր տարածաշրջաններում ամենաբարձր տեմպերը, թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց շրջանում 70 և բարձր տարիք ունեցողների մոտ է:

2013 թվականին Ֆրանսիայի դաշնային առողջապահական գործակալությունը՝ INSERM-ը, 429 հազար մարդու մոտ դեմենցիայի տարածվածությունն է ուսումանսիրել: Հաշվի առնելով, որ որոշ մարդիկ թոշակի են գնացել դեմենցիայի պատճառով՝ նրանք գտել են, որ 60 տարեկանի սահմանը հատելուց հետո 15 տոկոսով ավելանում է հիվանդանալու հավանականությունը՝ համեմատած նրանց հետ, ովքեր սպասում են էքստրա 5 տարիներին, մինչև որ թոշակի կանցնեն: Նրանք եկել են այն եզրահանգմանը, որ աշխատանքը մեր ուղեղը երիտասարդ և առողջ է պահում: Հանդիպումները կարող են սթրեսային լինել, սակայն  կրկնությունների չարաշահումը իսկապես անառողջ է:

Վերցրե՛ք Ջուդի Ումանին: Նա 76 տարեկան է և աշխատել է 30 տարի շարունակ Նյու Յորքում՝ Bronx Jewish Community Council-ում: Ումանը սկսել է աշխատել որպես սոցիալական աշխատող 40 տարեկանում, «իրապես այս խոսքի հնաոճ իմաստով»՝ հիմնականում օգնելով մարդկանց թղթերը լրացնել, ասել է նա: Այժմ նա ղեկավարում է անձնակազմն ու մասնակցում է գործակալության մի շարք ծրագրերին՝ չունենալով որևէ հետաքրքրություն վաճառել այն ինչ-որ ավելի դանդաղ բանի համար: «Ի՞նչն է ինձ այստեղ պահում: Ես իսկապես կարծում եմ, որ աշխատանքն է ինձ երիտասարդ և կենսունակ պահում, և ես ինձ կապված եմ զգում շատ մարդկանց հետ, որոնց հետ ես աշխատել եմ տարիներ շարունակ»,-նշել է նա:

Ճակատագիր և գիրություն

Առողջության օգտակարությունն ու երկարակեցությունը, որոնք ձեզ համար հասանելի կլինեն աշխատելով յոթանասունական տարիներ, ավելի հասանելի են դառնում, եթե դուք բավարար առողջ եք: Եթե միտումը պահպանվի, ապա միլլեննիալները չեն ժառանգի իրենց մեծերի կենսակերպը:

Մենք հնարավոր է վերջ կտանք մեր տատիկների և պապիկների որոշ վնասակար սովորություններին. օրինակ ծխելու մակարդակը կտրուկ ընկել է, սակայն այլ սովորություններն աճել են: Մի կողմից, «մարդիկ ավելի գեր են, քան պետք է լինեին», նշել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Ջեյմս Ֆրիսը: Լավագույն արդյունքները ցույց են տալիս, որ այսօրվա հասուն մարդկանց երկու երրորդը՝ այսինքն 68,8 տոկոսը, ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեն:Մանկական ճարպակալման թվերն էլ ավելի ահագնացող են, որոնք 1980 թվականին 7 տոկոսն էր, իսկ 2012 թվականին արդեն 18 տոկոսը: Ավելորդ քաշը ծանրություն է ամբողջ մարմնի համար և կարող է անգամ կտրել մարդու կարիերան:

2009 թվականին  Obesity-ում հրատարակված ուսումնասիրության համաձայն, 25 տարեկանում ավելորդ քաշ ունենալն ու ի վերջո ճարպակալման անցնելը միջին հասակում ասոցացվում է վատ առողջության պատճառով վաղ թոշակի անցնելու հետ: «Նրանք զգալիորեն ավելի քիչ կենսունակություն ունեն ճարպակալմանը ուղեկցող խնդիրների պատճառով»,-ասել է Ֆրիսը երիտասարդ սերունդներին: Անշուշտ առավել կարևոր է Ալցհեյմերի հիվանության աճող տեմպերը, որի խնդիրները վեր են, ուղեղում են:

2013 թվականին Alzheimer’s Disease International ոչ առևտրային կազմակերպությունը ցնցեց բժշկական հասարակությունը այն կանխատեսմամբ, որ 2030 թվականին դեմենցիայի համաշխարհային մակարդակը կկրկնապատկվի, իսկ 2050 թվականին՝ կեռապատկվի:

Միլլեննիալները դատապարտված են դեմենցիային առավել հարելուն, քան նրանցից առաջ եղած որևէ այլ սերունդ: Այժմ բժշկությունը Ալցհեյմերի հիվանության ալիքը դադարեցնելու որևէ գործիք չունի. այն կարող է միայն նայել, թե ինչպես է հիվանդությունն առանց գթասրտության կլանում իր զոհերին:

Խառնաշփոթը սոցիալական կապերի վատթարացող մակարդակն է: Ժամանակակից արդյունաբերության տարանջատող գծերից է դրա կախվածությունը հեռակառավարվող տեխնոլոգիաներից:

Ապակե էկրանի միջոցով մենք կարող ենք փոխգործակցել և համագործակցել ցանկացած մարդու հետ, ցանկացած ժամանակ: Լոգիստիկայի տեսակետից, բիզնեսի համար հսկայական բարիերներ է կործանում, որպեսզի աշխատանքը անդադար լինի: Բայց երբ աշխատում ենք տնից, մեկուսացնելով մեզ 8-ժամյա շփումից, որ կարող էինք ստանալ, առողջությունը վճարում է դրա գինը: «Տարածությունը, որ մենք կորցնում ենք [այդ փոխհամագործակցությունը], մենք կորցնում են շատ թանկ մի բան»,-նշել է հոգեբան դոկտոր Գերի Քեննեդին:

Այդ թանկարժեքը բանը պետք է ամենաթանկարժեքը լինի: Ինչպես երիտասարդ մարդիկ են ձգվում մի գործից մյուսին, զգալով լայն իմաստով լոյալություն ամեն մի կանգառում, նրանց սոցիալական կյանքը երթևեկում է ծանոթների՝ թույլ կապերի մեջ, որոնք կարող են այսօր օգնել աշխատանք գտնել, սակայն չեն ապահովում այն էմոցիոնալ կայունությունը, որն անհրաժեշտ է հետագայում հստակ մնալու համար:

Հուսալի սոցիալական կապերի բացակայությամբ մարդու ուղեղը կարող է մթության մեջ մնալ: Հունվարին Work, Aging and Retirement-ում տպագրվեց ուսումնասիրություն, որն դիտարկել էր ծառայության, շինարարության և արտադրության բնագավառի 52-75 տարեկան 1200 աշխատողի: Այն եզրակացրել է, որ նրանք ովքեր մտերիմ չեն հարևանների հետ և նրանք, ում առողջությունը սկսել է վատթարանալ, առավել հակված էին թմրադեղերի և ալկոհոլի չարաշահմանը, քան նրանք, ովքեր ակտիվ կյանք էին վարում: Ուսումնասիրության հեղինակ Պիտեր Ա. Բամբերգերը գրել է.

«Ավելին, մասնավորապես, եթե անհատների առողջությունը սահմանափակում է նրանց ներգրավվածությունը հետթոշակային իմաստալից ակտիվությանը, աշխատուժի հետքաշման արդյունքներն են լինում սոցիալական մարգինալացումը, մեկուսացումն ու ձանձրույթը»: Թոշակի անցնելու առաջին մի քանի շաբաթներին ազատ ժամանակը կարող է թվալ ցանկալի դադար: Մի որոշ ժամանակ անց, սակայն, նա կարող է իրեն բանտարկյալի նման զգալ. մարդիկ չեն սկսում զգալ ամբողջ օրվա հանգստի նշանակությունը, եթե նրանք հարկադրված են հանգստանալ: Այս իսկ պատճառով նրանցից շատերը հարկադրված են դա անել միայնակ:

Ֆրիսը խուսափում է ցուցումներ տալուց, թե ինչպես է պետք առողջ կյանք վարել ծեր տարիքում: «Ես միշտ կասկածով եմ վերաբերում այն մարդկանց, ովքեր փորձում են ձևաչափեր գտնել, որոնք ցանկացած ոք պետք է կատարի»,-նշել է նա: Սակայն դեռևս կան ֆունդամենտալ բաներ, որոնք ծեր մարդիկ պետք է անեն իրենց ոսկե տարիները առողջ ապրելու համար: Նրանք պետք է ֆիզիկապես ակտիվ մնան, դա կլինի ամենօրյա վարժանքներ, թե մրցումներ, և նրանք պետք է խթանեն իրենց ուղեղի աշխատանքը այլ մարդկանց ներկայությամբ: Միլլեննիալները դեռևս խուսափում են այս հիմնական բաներից: Սակայն այդ դաժան ընթացքը հնարավոր է փոխել, քանի դեռ մարդիկ շարունակում են ունենալ իրենց առաջնահերթությունները: «Դուք պարզապես պետք է կենդանի լինեք, կենդանի մնալու համար»,-նշել է Ֆրիսը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment