Հինգ կետ, որ չպետք է գրեք Ձեր ռեզյումեի մեջ

Հինգ կետ, որ չպետք է գրեք Ձեր ռեզյումեի մեջ

Հոդվածի առանցքում

  • Մի ընդգրկեք բոլոր աշխատատեղերը, որտեղ երբևէ աշխատել եք:
  • Մի ընդգրկեք Ձեր նախորդ աշխատանքի ընդունման և ազատման ամիսը:
  • Մի ընդգրկեք յուրաքանչյուր աշխատատեղում Ձեր խնդիրներն ու պարտականությունները:
  • Մի ընդգրկեք Ձեր աշխատանքի ճշգրիտ անվանումը, եթե դա կարող է շփոթության մեջ գցել:
  • Մի ընդգրկեք Ձեր տարիքի մասին ցանկացած նշում:

Ուշադրությանն արժանի

Աղջիկս քոլեջի ավարտական կուրսում է սովորում: Վերջերս նա սրճում էր իր ընկերոջ հետ, ով կես դրույքով աշխատանք է փնտրում: «Վեց կամ յոթ ռեզյումե ուղարկիր տարբեր ընկերություններ, և դրանցից մեկ-երկուսը քեզ կկանչեն,- խորհուրդ տվեց աղջիկս,- հիանալի կլինի, եթե ընտրության մի քանի տարբերակ ունենաս»:

Աղջկաս ընկերը խիստ զարմացավ: «Սպասիր, -ասաց նա,- քեզ թո՞ւյլ են տալիս ընդունվել մեկից ավելի աշխատանքի միևնույն ժամանակ»:

Միայն քոլեջի ուսանողզներին չէ, որ աշխատանք որոնելը շփոթեցնում է: Շատերը կարծում են, որ ինքնակենսագրություն տալը կամ գործատուին աշխատանքի առցանց հայտարարության համար հայտ ներկայացնելը կիսապաշտոնական գործողություն է: Աշխատանքի առցանց հայտարարությունների խիստ պաշտոնական լեզվի և լրացման բոլոր խիստ կանոնների պատճառով («Լրացման բլանկի մեջ բաց թողնված ցանկացած կետի դեպքում ձեր թեկնածությունը չի դիտարկվի») մարդիկ կարծում են, որ աշխատանքի հայտարարության պլանը իրավաբանական փաստաթուղթ է:

Գցե՛ք այդ ծանր բեռը Ձեր ուսերից: Աշխատանքի հայտարարությունն ընդամենը թղթի կտոր է: Եթե գործատուին դուր չի գալիս այն, ինչ դուք ասում եք, նրանք չեն գալիս ձեր տուն և քննադատում: Դուք բանտ չեք գնում: Այս մարդիկ իշխանություն չունեն Ձեր վրա: Չեմ ուզում, որ դուք առցանց աշխատանքի հայտարարություններ լրացնեք, քանի որ դրանք ապարդյուն են: Դուք կարող եք դրա փոխարեն «ցավի նամակ» (Pain Letter) ուղարկել ուղիղ Ձեր կադրերի բաժնի մենեջերին: Ձեր «ցավ-նամակը» ուղարկելիս պետք է այն ուղարկել «խոսող ռեզյումեի» (Human-Voiced Resume) հետ մի ծրարում:

Ձեր ռեզյումեն այն է, ինչ ընդգծում է ձեր անհատականությունը: Դա իրավական փաստաթուղթ չէ: Այնտեղ պետք չէ օգտագործել հակիրճ պաշտոնական ոճը, իսկ նման նույնաբանությունները կարող են միայն վնասել Ձեզ:

Այստեղ հինգ կետ կա, որ պետք է չներառնվեն ռեզյումեի մեջ: Պարզապես, ջնջե՛ք դրանք: Ձեր պատմությունը միայն Ձերն է, և Դուք կարող եք որոշել, թե դրա ո՛ր մասն եք ուզում պատմել, ո՛ր մասը՝ ոչ: Ինչպես իմ երեխաներն են ինձ հիշեցնում, Լինքոլնը ազատեց ստրուկներին: Այն հինգ կետը, որ պետք է չներառել ռեզյումեի մեջ:

1. Բոլոր աշխատատեղերը, որտեղ երբևէ աշխատել եք:

Դուք կարող եք ընտրել, թե որ աշխատանքները ընդգրկել ռեզյումեի մեջ: Եթե Դուք ինչ-որ ժամանակ աշխատել եք ինչ-որ տեղ և արագ ազատվել աշխատանքից, ուղղակի մի խոսեք այդ մասին: Երբ դուք ազատվել եք աշխատանքից կամ տեղափոխվել այլ պաշտոնի, մարդիկ սովորաբար սպասում են, որ խզում են տեսնելու նախորդ և հաջորդ աշխատանքների միջև: Եթե այդ ընթացքում որևէ գործով եք զբաղվել, ապա ուղղակի այդ ժամանակահատվածի համար նշեք, որ զբաղվել եք օրինակ՝ ազատ խորհրդատվություններով:

2. Ձեր նախորդ աշխատանքի ընդունման և ազատման ամիսը:

Ուշադրություն մի’ դարձրեք նախորդ աշխատատեղի ընդունման և ազատման ամիսներին: Մեզ պետք է իմանալ միայն աշխատած տարիները: Օրինակ, եթե Դուք սկսել եք աշխատել 2013 թ. հունվարին և ազատվել սեպտեմբերին, ապա աշխատաժամանակը ներկայացնելու համար օգտագործեք միայն «2013 թ.»: Նմանապես, եթե դուք սկսել եք աշխատել 2008 թ. հունվարին և ազատվել 2010 թ. մարտին, ռեզյումեի մեջ գրեք միայն «2008-2010 թթ»»:

3. Յուրաքանչյուր աշխատատեղում Ձեր խնդիրներն ու պարտականությունները:

Աշխատանքի ընդունման համար լրացվող բոլոր ձևերը՝ և՛ թղթե փաստաթղթի տեսքով, և’ էլեկտրոնայինի տեսքով, ձեզանից պահանջում են նշել յուրաքանչյուր աշխատանքի ժամանակ Ձեր խնդիրներն ու պարտականությունները: Դա հիմարություն է, քանի որ գրեթե բոլորը Ձեր աշխատանքի անվանումից արդեն կարող են պատկերացնել, թե ինչ է մտնում դրա մեջ: Ընդգծենք նաև, որ Ձեր խնդիրների և պարտականությունների շարադրանքը ոչինչ չի ասում այն մասին, թե ինչպես եք դուք դրանք իրականացրել՝ լա՞ վ, թե՞ վատ, կամ թե ինչու եք թողել այդ աշխատանքը: Խնդիրների և պարտականությունների շարադրման փոխարեն ներկայացրեք մեզ որևէ յուրահատուկ պատմություն (Dragon-Slaying Story): Սա պատմություն է այն մասին, թե ինչ փոփոխություններ եք կատարել Ձեր աշխատանքի մեջ:

4. Ձեր աշխատանքի ճշգրիտ անվանումը, եթե դա կարող է շփոթության մեջ գցել:

Եթե օրինակ Ձեր աշխատատեղում Դուք եղել եք «Հատուկ ծրագերի համակարգող III» դա ոչինչ չի կարող ասել Ձեր հաջորդ մենեջերին: Ուղղեք կամ վերափոխեք Ձեր աշխատանքի անվանումն այնպես, որ այն համապատասխանի նորմալ ընդունված և հասկանալի անվանումներին: Իհարկե, դա չի նշանակում, որ Դուք պետք է գրեք ավելի բարձր պաշտոն, քան կատարել եք, սակայն հնարավորություն տվեք հասկանալու, թե ինչ աշխատանք եք կատարել: Այստեղ կան որոշ թարգմանություններ, որոնք կարող են օգնել Ձեզ:

Վերափոխեք, օրինակ, «II ծրագրային մենեջեր»-ը «Ընտանի կենդանիների համար կենսաբանորեն ակտիվ հավելումների մարքեթինգային մենեջեր»-ի, եթե դա այն աշխատանքն է, որը Դուք կատարել եք: Վերափոխեք ուղղակի օֆիսային մենեջեր արտահայտությունը «օֆիսային մենեջեր/կադրային աշխատակից», եթե Դուք զբաղվել եք այդ երկուսով էլ: Կամ «ՏՏ ինժեները» փոխեք «հեռախոսային ինժեների», եթե Դուք ձեր կազմակերպությունում հետևել եք հեռախոսային ցանցի անխափան աշխատանքին: Նախորդ գործատուների մասին տվյալների ստուգումը, եթե այսպիսին լինի, ապա կարող է լինել միայն Ձեզ հետ հարցազրույցից հետո, իսկ այդ ժամանակ Դուք արդեն հնարավորություն կունենաք հստակեցնել Ձեր ռեզյումեի բոլոր անհասկանալի հատվածները:

5. Ձեր տարիքի մասին ցանկացած նշում:

Ես 54 տարեկան եմ և հպարտ եմ դրանով, ես նաև հասկանում եմ, թե ինչու աշխատանք փնտրողները պետք է չասեն իրենց տարիքը օտար մարդկանց: Դուք կարող եք չնշել այն աշխատանքները, որոնք համընկնում են Ձեր ուսման տարիների հետ կամ նրանք, որոնք կատարել եք 100 տարի առաջ: Դուք կարող եք նշել այդ աշխատանքները, սակայն բուն տեքստում չներառել:

Այժմ նոր ժամանակներ են: Ռեզյումեի ձևը շատ ավելի ճկուն է և հասկանալի, քան մի քանի տարի առաջ էր: Ձեզ ներկայացրե՛ք այնպես, ինչպես որ ուզում եք աշխարհն ընկալի Ձեզ, և ուղարկե՛ք այնպիսի ռեզյումե, որը դուր է գալիս հենց Ձեզս:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment