Պատասխան Ադրբեջանին
Հոդվածի առանցքում
- Հունվարի 21-ի Ադրբեջանի դեսպանի հրապարակումը, թվում է թե, կոչ է անում ԱՄՆ-ին անտեսել մարդու իրավունքների և ազատությունների դեմ շարունակական արշավն իր երկրում։ Փոխարենը նա առաջարկում է ուշադրությունը սևեռել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վրա, որը մնում է չլուծված Ադրբեջանի ռևանշիստական նկրտումների պատճառով:
- Ադրբեջանը պետք է դադարեցնի երկրում առկա թերություններն արդարացնելու նպատակով պատրվակների, այդ թվում ռազմական սադրանքների օգտագործումը։ Ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն ապացույց է առ այն, որ իրական ժողովրդավարությունը հնարավոր է անգամ արտաքին ագրեսիայի մշտական սպառնալիքի պայմաններում:
Ուշադրությանն արժանի
Հունվարի 21-ի Ադրբեջանի դեսպանի հրապարակումը, թվում է թե, կոչ է անում ԱՄՆ-ին անտեսել մարդու իրավունքների և ազատությունների դեմ շարունակական արշավն իր երկրում։ Փոխարենը նա առաջարկում է ուշադրությունը սևեռել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վրա, որը մնում է չլուծված Ադրբեջանի ռևանշիստական նկրտումների պատճառով։
Ըստ երևույթի, վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ արյունալի հարձակումների աճի միջոցով է Ադրբեջանի ղեկավարությունը փորձում շեղել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ուշադրությունը իր երկրում ազատությունների և այլակարծության նկատմամբ ճնշումներից: Ադրբեջանական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ այդ ճանապարհով այն միայն խորացնում է միջազգային հանրության հետ անջրպետը և հետաձգում տարածաշրջանային խնդիրների լուծումը։
Ադրբեջանը պետք է դադարեցնի երկրում առկա թերություններն արդարացնելու նպատակով պատրվակների, այդ թվում ռազմական սադրանքների օգտագործումը։ Ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն ապացույց է առ այն, որ իրական ժողովրդավարությունը հնարավոր է անգամ արտաքին ագրեսիայի մշտական սպառնալիքի պայմաններում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը և ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունները շահագրգռված են տարածաշրջանի բոլոր պետություններում, այդ թվում հարևան Ադրբեջանում խաղաղության, բարեկեցության և ժողովրդավարության մեջ։
Ռոբերտ Ավետիսյան
23 հունվարի, 2014 թ.
Հեղինակը Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչն է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ