Հայոց Ցեղասպանությունը զգուշացում է կրոնական հետապնդումներին դիմակայելու մասին
Հոդվածի առանցքում
- Ուղիղ 100 տարի անց Հայ քրիստոնյաների Ցեղասպանությունը չարիքի պատկերավոր հիշեցում և զգոնության կոչ է, քանի որ Մերձավոր Արևելքի երկրների քրիստոնյաները մինչև օրս հետապնդվում են, «Dallas Baptist University»-ի ունկնդիրներին ասում է այդ ոճրագործությունների փորձագետը:
- Ամբողջությամբ իսլամ ընդունած Օսմանյան կայսրությունը, ով տարածաշրջանում 2-րդ հազարամյակի ընթացքում գերիշխող դիրք ուներ, խտրականություն էր դնում հայ քրիստոնյաների նկատմամբ, պատմում է նա: Օրինակ, հայերը զենք կրելու իրավունք չունեին և չէին կարող դատարանում վկայություն տալ: Նրանք ձի ունենալու իրավունք չունեին, նաև չէին կարող իրենց մուսուլման հարևաններից ավելի բարձր տուն կառուցել:
- Անմիջապես ոչնչացվեցին մոտ 400 հազար հայ տղամարդիկ: Տարեցները, երեխաներն ու կանայք շրջափակվել էին, նրանց ունեցվածքը` բռնազավթվել, և «մահվան երթի» էին քշվել այն նույն անապատներ, որտեղ այսօր գերիշխում է Իսլամական պետությունը:
- օսմանցիները ոչնչացրել են հայ քրիստոնեական բնակչությունը: Սպանվել են 1,5 միլիոն հայեր: Հայ բնակչությունը, որը Առաջին աշխարհամարտից առաջ 2.1 միլիոն էր կազմում, արդեն 1918 թվականին ընդամենը 600 հազար էր, իսկ այսօր` 50 հազար,- ավելացրել է նա:
- «Խնդրում եմ, ինչ էլ որ անեք, մի լռեք,- հորդորել է նա,- ձեր եղբայրներն ու քույրերը ձեր կարիքն ունեն»:
Ուշադրությանն արժանի
Ուղիղ 100 տարի անց Հայ քրիստոնյաների Ցեղասպանությունը չարիքի պատկերավոր հիշեցում և զգոնության կոչ է, քանի որ Մերձավոր Արևելքի երկրների քրիստոնյաները մինչև օրս հետապնդվում են, «Dallas Baptist University»-ի ունկնդիրներին ասում է այդ ոճրագործությունների փորձագետը:
Հայոց Ցեղասպանությունից փրկվածների թոռ Արտյոմ Տոնոյանը «Dallas Baptist» համալսարանում փետրվարի 9-ին T.B. Maston ամենամյա դասախոսությունների ժամանակ ներկայացրել է իր ժողովրդի կոտորածներն ու դրա մերօրյա հետևանքները:
Հայերը, ովքեր որպես քաղաքական սուբյեկտ առաջացել էին Ք.Ա. 3-4-րդ հազարամյակներում, բնակեցնում էին ժամանակակից Թուրքիայի մի մասը, նշել է Մինեսոտայի համալսարանի գլոբալ հետազոտութունների Twin Cities’ Institute –ի դասախոս և Միննեապոլիսի «East View Information Services»-ի գիտաշխատող Տոնոյանը, ով Դալլասի և Բեյլորի համալսարանների շրջանավարտ է:
Տոնոյանը պատմել է, որ հայկական մշակույթն ու հասարակությունը դարերի ընթացքում բազմաթիվ վայրէջքներ և վերելքներ են ունեցել: Քրիստոնեության տարածումը նրանց մոտ սկսվել է 1-ին դարում, երբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Փոքր Ասիա իրենց ճանապարհորդության ընթացքում պատմել են Քրիստոսի մասին: Նրանք 301 թվականին առաջինն են քրիստոնեությունը ընդունել որպես պետական կրոն` Հռոմից ավելի քան մեկ տասնամյակ առաջ:
Սակայն իսլամի աճին զուգահեռ «հայոց քաղաքակրթության գոյության ճգնաժամ է սկսվում, -ավելացրել է նա,- հայերին հարկադրում էին իսլամ ընդունել»:
Ամբողջությամբ իսլամ ընդունած Օսմանյան կայսրությունը, ով տարածաշրջանում 2-րդ հազարամյակի ընթացքում գերիշխող դիրք ուներ, խտրականություն էր դնում հայ քրիստոնյաների նկատմամբ, պատմում է նա: Օրինակ, հայերը զենք կրելու իրավունք չունեին և չէին կարող դատարանում վկայություն տալ: Նրանք ձի ունենալու իրավունք չունեին, նաև չէին կարող իրենց մուսուլման հարևաններից ավելի բարձր տուն կառուցել:
Հայերն առանձնացվել էին որպես «չարիքի պատճառ»
Օսմանյան կայսրության հոգեվարքի վերջին` 18-րդ և 19-րդ դարերի ընթացքում «հայերն առանձնացվել էին որպես չարիքի պատճառ» և «պորտաբույծներ»,-ավելացրել է նա: Երիտասարդ թուրքերը գտնում էին, որ հայերը կարող են իրենց վնասել, քանի որ, չնայած քաղաքական խտրականություններին, նրանք տնտեսապես ծաղկում էին և վերահսկում Օսմանյան կայսրության տնտեսությունը:
Առաջին համաշխարհային պատերազմին Օսմանյան կայսրության մասնակցությունից շատ չանցած, 1915 թվականի ապրիլի 24-ին կայսրությունը ձեռնամուխ եղավ հայ քաղաքացիների սոսկալի հետապնդմանը: Իշխանությունների կողմից ձերբակալվում են բառացիորեն գրեթե բոլոր հայ առաջնորդները` «բանաստեղծներ, բժիշկներ, պրոֆեսորներ, ուսուցիչներ, կոմպոզիտորներ», էթնիկ զտումներ, որոնք տասնամյակներ անց հիմք հանդիսացան հրեաների Հոլոքոստի համար:
Անմիջապես ոչնչացվեցին մոտ 400 հազար հայ տղամարդիկ: Տարեցները, երեխաներն ու կանայք շրջափակվել էին, նրանց ունեցվածքը` բռնազավթվել, և «մահվան երթի» էին քշվել այն նույն անապատներ, որտեղ այսօր գերիշխում է Իսլամական պետությունը: Այս երթերի ընթացքում նրանք քշվում էին դեպի կայսրության աշխարհագրական և քաղաքական ծայրամասերը:
Ավերվել են 5 հազար հայկական գյուղեր, ասել է նա: Հարյուրավոր եկեղեցիներ զավթվել և մզկիթների, ռեստորանների և ախոռների են վերածվել:
Ընտանիքները մասամբ ոչնչացվել են
Նա ավելացրել է, որ օսմանցիները ոչնչացրել են հայ քրիստոնեական բնակչությունը: Սպանվել են 1,5 միլիոն հայեր: Հայ բնակչությունը, որը Առաջին աշխարհամարտից առաջ 2.1 միլիոն էր կազմում, արդեն 1918 թվականին ընդամենը 600 հազար էր, իսկ այսօր` 50 հազար,- ավելացրել է նա:
«Մեր ընտանիքի թիվը ևս սոսկալի կրճատվել է»,- նշել է Տոնոյանը: Օսմանցիները ստիպել են, որ նրա պապը, որն այդ ժամանակ փոքրիկ տղա է եղել, նայի մոր և քրոջ բռնաբարության տեսարանին: Մահվանից առաջ Տոնոյանի ապուպապի տեսած վերջին տեսարանն եղել է իր կնոջ և դստեր բռնաբարությունը:
Չնայած այն հանգամանքին, որ Հայոց Ցեղասպանությունից անցել է 1 դար, աշխարհի և մասնավորապես Մերձավոր Արևելքի քրիստոնյաները այսօր ևս հետապնդվում են: Իսկ հետապնդող երկրներից ոմանք, օրինակ Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ի ուժեղ դաշնակիցներն են:
«Սա ամենամեծ ազգային խնդիրն է, որին բախվել է հայ քրիստոնեական եկեղեցին»,- ասել է նա: «Իսկ ի՞նչ անենք մենք որպես քրիստոնյաներ: Հանգիստ նստենք և լիցքաթափվե՞նք… կամ ինչ-որ ա՞յլ բան»:
«Քրիստոնյաները հանուն հավատի զոհվում են հարյուրներով և հազարներով: Ես չեմ կարող լռել»:
Աղոթեք հալածվածների համար
Մենք` ԱՄՆ-ի քրիստոնյաներս, պետք է աղոթենք մեր եղբայրների համար, ովքեր հալածանքի են ենթարկվում աշխարհի թեժ կետերում,- կոչ է արել Տոնոյանը: Նա նաև կոչ է արել, որ քրիստոնյաները իրենց սենատորներից և ներկայացուցիչներից պահանջեն ուշադրություն դարձնել այդ հալածանքներին:
«Խնդրում եմ, ինչ էլ որ անեք, մի լռեք,- հորդորել է նա,- ձեր եղբայրներն ու քույրերը ձեր կարիքն ունեն»:
T.B. Maston-ը` դասախոսությունների շարքի անվանակիցը, քրիստոնեական բարոյագիտություն է ուսուցանել Ֆորթ-Ուորտի Southwestern Baptist աստվածաբանական սեմինարիայում 20-րդ դարի մեծ մասի ընթացքում: Դասախոսներին հովանավորում է T.B Maston հիմնադրամն ու Dallas Baptist համալսարանը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ