Լեզգինների տեղահանությունը բարդացնում է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններն էթնիկ փոքրամասնությունների հետ 

Լեզգինների տեղահանությունը բարդացնում է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններն էթնիկ փոքրամասնությունների հետ 

Հոդվածի առանցքում

  • Էթնիկ լեզգինների տեղահանությունը ծրագրվում էր 2017-ի նոյեմբերից, երբ ռուսական իշխանությունները տվեցին բնակության 138 հավաստագիր և առանձնացրեցին ամեն տեղահանվածի համար 38 քառակուսի մետր պետական բնակտարածք: Հիմա երկու գյուղերն Ադրբեջանի Խաչմազի շրջանում են, բայց ԽՍՀՄ փլուզումից առաջ դրանք Դաղստանի Մագարամեկենտ շրջանի տարածքում էին: 1991-ից սկսած քսան տարվա ընթացքում այս երկու գյուղերի բնակիչներն իրավական խառնաշփոթում էին՝ ռուսական քաղաքացիությունը նրանց թույլ չէր տալիս ապրել Ադրբեջանի տարածքում առանց բնակության իրավունքի համար անհրաժեշտ փաստաթղթերի:

Ուշադրությանն արժանի

 

Հունվարի 17-ին Ադրբեջանի և Դաղստանի սահմանի լեզգիական երկու գյուղերից՝ Խրախ-Ուբայի և Ուրյան Ուբայից, 130 ընտանիք է տեղահանվել: Էթնիկ լեզգինների տեղահանությունը ծրագրվում էր 2017-ի նոյեմբերից, երբ ռուսական իշխանությունները տվեցին բնակության 138 հավաստագիր և առանձնացրեցին ամեն տեղահանվածի համար 38 քառակուսի մետր պետական բնակտարածք: Հիմա երկու գյուղերն Ադրբեջանի Խաչմազի շրջանում են, բայց ԽՍՀՄ փլուզումից առաջ դրանք Դաղստանի Մագարամեկենտ շրջանի տարածքում էին: 1991-ից սկսած քսան տարվա ընթացքում այս երկու գյուղերի բնակիչներն իրավական խառնաշփոթում էին՝ ռուսական քաղաքացիությունը նրանց թույլ չէր տալիս ապրել Ադրբեջանի տարածքում առանց բնակության իրավունքի համար անհրաժեշտ փաստաթղթերի: Բայց 2010-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և այն ժամանակ նրա գործընկեր Դմիտրի Մեդվեդևը ստորագրեցին համաձայնագիր Ադրբեջանի և Դաղստանի սահմանների նոր բաժանման, ինչի արդյունքում լեզգիական երկու գյուղերը պաշտոնապես հայտնվեցին Ադրբեջանի տարածքում:

Այնուամենայնիվ, RIA Derbent-ի իրականացրած անկախ հետաքննության արդյունքում չի հաջողվել գտնել որևէ իրավական փաստաթուղթ երկու գյուղերն Ադրբեջանին փոխանցելու մասին, ինչպես նաև չի գտնվել որևէ նորմատիվային ակտ, որոնք որոշում էին գյուղերի իրավական կարգավիճակը: Տարածաշրանային լրատվական գործակալության խմբագիր Մլրադ Ֆաթուլաևի խոսքով, տեղահանված լեզգին շատ ընտանիքներ այլընտրանք չունեին, ստիպված էին թողնել Ադրբեջանում իրենց տներն ու այլ սեփականությունը, քանի որ չէին կարողացել վաճառել դրանք: Ինչպես նշում է Ֆաթուլաևը, նոր սահմանաբաժանման մասին համաձայնագրի ստորագրումից հետո գյուղացիներին առաջարկվել է ընտրել՝ Ադրբեջանի քաղաքացինություն ստանալու դիմում գրել կամ հեռանալ իրենց տներից և տեղափոխվել Դաղստան: Մեծ մասը որոշել է հեռանալ Դաղստան և նրանց տները վաճառվել են շուկայականից ցածր գնով: Թեև ՌԴ կառավարությունը սկզբում նախատեսում էր նոր բնակվայրեր կառուցել տեղահանված լեզգի ընտանիքների համար, 2017-ին որոշում կայացվեց նրանց տեղավորել պետական բնակվայրում, ինչը նշանակում է, որ գյուղացիները ֆինանսական կորուստ կրեցին: Դրանից բացի գյուղացիները բողոքում էին, որ իրենց տեղափոխում են անմարդաբնակ վայր, որին հասանելի չեն ջրագիծն ու էլեկտրագիծը:

Ադրբեջանում կառավարությունը լեզգիններից, որոնք հրաժարվեցին դիմել Ադրբեջանի քաղաքացիության համար, շուկայականից ցածր գնով ձեռք բերեց մի քանի տներ: 2013-ին Ադրբեջանի խորհրդրանը Խրախ-Ուբու գյուղի անունը փոխեց՝ այն անվանելով Պալլադլի: Գյուղի բնակիչները նաև բողոքում էին, որ դժվարություններ կան ՌԴ քաղաքացիութուն ստացածների համար, երբ փորձում էին հատել Ադրբեջանի և Դաղստանի սահմանը իրենց հարազատներին այցելելու համար:

Հաշվի առնելով, որ Դաղստանում ապրում է ավելի քան 800 000 լեզգին ու ու ևս 190 000-ը Ադրբեջանի շրջակա համայքներում, նրանք ռուս-ադրբեջանական սահմանի ամենամեծ էթնիկ խումբն են: Սրանից բացի լեզգինները նաև ամենախոշոր էթնիկ փոքրամասնությունն են Ադրբեջանում՝ կազմելով բնակչության երկու տոկոսը: Նրանց տեղահանումն ընգծում է, որ Ռուսաստանում և Ադրբեջանում չկա էթնիկ փոքրամասնությունների հարցով all-inclusive քաղաքականություն: Նույնը կարելիէ ասել նաև Դաղստանի մասին: Լեզգիական գյուղերը թողնելով սահմանի ադրբեջանական կողմում, Մոսկվան գործնականում չի հաշվարկել այն լեզգի բնակիչների գործոնը, որոնք որոշել են պահպանել ՌԴ քաղաքացիություն: Լեզգիական քաղհասարակությունը և մեդիան ակտիվ քննարկում են սահմանային բաժանումը 2012-ից: Սակայն բոլոր մտավախություներին Կրեմլը  մի քանի անգամ պատասխանեց, որ սահմանային գյուղերի հարցը պետք է քննարկեն Ռուսաստանն ու Ադրբեջանը, ոչ թե Դաղստանն ու Ադրբեջանը:

2010-ից Դաղստանի կառավարությունը ևս, որի անդամները ավարներ և դաղստանցիներ էին, չէին արձագանքում լեզգիների բաժանված գյուղերի  հարցին: Սա մասնակի կարելի է բացատրել  բազմաէթնիկ Դաղստանում իշխանության և ռեսուրսների համար պայքարով: Դաղստանի տարածքում լեզգինների միավորումը նրանց կդարձներ երկրորդ ամենախոշոր էթնիկ խումբը ավարներից հետո՝ նկատելի փոխելով ինքնավարության էթնիկ կառուցվածքը, դրանով իսկ ուժերի տեղական հավասարակշռությունը:

Ադբեջանի տարածքում ապրող էթնիկ լեզգինների նկատմամբ Բաքվի քաղաքականությունը միշտ կենտրոնացած էր ասիմիլյացիայի և նրանց, այսպես ասած, ազերիֆիկացման, ուղղությամբ՝ քաղաքացիության, ադրբեջաներեն կրթության միջոցով: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները հաճախ սահմանային ստուգումներ են իրականացնում և այլ բարդություններ ստեղծում՝ դժվարացնելով Դաղստգանի և Ադրբեջանի լեզգիների շփումները: Մի կողմից այժմ 130 ընտանիքի տեղահանությունը օրինակ է, որ Բաքուն չի կարողանում համոզել հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից և իր առաջարկած պայմաներով մնալ Ադրբեջանում: Մյուս կողմից մեծ թվով լեզգինների հեռանալը թույլ կտա այդ գյուղերի լքված տներում բնակեցնել ադրբեջանցիների՝ դրա հետևանքներով: Մախաչկալան մինչև այժմ չի ցանկացել միջամտել այս ամենին և դրանից Բաքուն շահում է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment