Զեկույց.Կտտանքները նաև եվրոպական խնդիր են

Զեկույց.Կտտանքները նաև եվրոպական խնդիր են

Հոդվածի առանցքում

  • Կտտանքների կանխարգելման հանձնաժողովի զեկույցը հրապարակվել է Amnesty International-ի զեկույցից մեկ օր անց, որը բացահայտել էր Եվրոպայի և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության միջև գաղտնի համաձայնությունը կտտանքների վերաբերյալ:
  • Եվրոպական մի քանի երկրների իրավապահները բռնարարքներ են իրականացրել ձերբակալվածների նկատմամբ, որոնք հարցազրույցներ են տվել Կտտանքների կանխարգելման Եվրախորհրդի հանձնաժողովին: Այս մասին ասվում է հանձնաժողովի հրապարակած զեկույցում: Այն համարում է, որ բռնությունները հակասում են Եվրախորհրդի և անդամ երկրների միջև հարաբերությունների ոգուն:
  • ԵԽ Կտտանքների կանխարգելման հանձնաժողովը քիչ է հայտնի, բայց այն արդեն 25 տարեկան է: Կառույցը առաջարկում է կտտանքների կանխարգելման միջազգային բացառիկ մոտեցում: Մասնագետների թիմը տարեկան 180 այցելություն է իրականացնում Եվրախորհրդի անդամ 47 երկրների ազատազրկման վայրեր (ներառյալ բանտեր, ոստիկանական բաժիններ, ներգաղթյալների պահպանման և սոցիալական աջակցության կենտրոններ , հոգեբուժարաններ):
  • Բայց այս հանձնաժողովը իրավասու չէ պարտադրել կառավարություններին իր խորհուրդները, ինչի պատճառով դրա արդյունավետությունը կասկածի տակ է դրվում: Ֆերսթմանի խոսքով, «իրենց զեկույցում հեղինակները բողոքում են, որ որոշ խորհուրդներ չեն իրականացվում: Սա վկայում է նրանց հիասթափության մասին»:
  • Կտտանքների կանխարգելման հանձնաժողովի աշխատանքը նաև անդրադարձել է ապաստան փնտրողների հանդեպ վատ վերաբերմունքին, ինչը հատկապես տեղի է ունեցել Եվրոպական երկրներում, որտեղ ապաստան են փնտրում մեծ թվով փախստականներ:

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ ԿՀՎ հետ Եվրոպական գաղտնի համաձայնության մասին Amnesty International-ի հրապարակած զեկույցից մեկ օր անց Եվրախորհուրդը հրապարակել է իր ցնցող զեկույցը ամբողջ մայրցամաքի ազատազրկման վայրերում տեղի ունեցող բռնությունների մասին:

Եվրոպական մի քանի երկրների իրավապահները բռնարարքներ են իրականացրել ձերբակալվածների նկատմամբ, որոնք հարցազրույցներ են տվել Կտտանքների կանխարգելման Եվրախորհրդի հանձնաժողովին: Այս մասին ասվում է հանձնաժողովի հրապարակած զեկույցում: Այն համարում է, որ բռնությունները հակասում են Եվրախորհրդի և անդամ երկրների միջև հարաբերությունների ոգուն: Ըստ հանձնաժողովի` չորեքշաբթի հրապարակած 24-րդ գլխավոր զեկույցի,  բռնարարքներ են տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Հունաստանի, Հունգարիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Մակեդոնիայի և Ուկրաինայի բանտերում:

Կտտանքների կանխարգելման հանձնաժողովի նախագահ Լետիֆ Հուսեյնովն ասել է. «Սպառնալը կամ վրեժ լուծելը ոչ միայն խախտել է հանձնաժողովին հարցազրույց տված մարդկանց իրավունքները, այլև հարված է հասցրել կտտանքների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի հաստատած մեխանիզմներին: Կոչ ենք անում ազգային իշխանություններին հարգել իրենց պարտավորությունները, հետաքննել և պատժել նման գործողությունների հեղինակներին»:

Զեկույցը նաև անդրադառնում է անչափահասների ձերբակալություններին և առաջարկում գործնական քայլեր նրանց իրավունքները պաշտպանելու համար:

Հատուկ այցելություններ

ԵԽ Կտտանքների կանխարգելման հանձնաժողովը քիչ է հայտնի, բայց այն արդեն 25 տարեկան է: Կառույցը առաջարկում է կտտանքների կանխարգելման միջազգային բացառիկ մոտեցում: Մասնագետների թիմը տարեկան 180 այցելություն է իրականացնում Եվրախորհրդի անդամ 47 երկրների ազատազրկման վայրեր (ներառյալ բանտեր, ոստիկանական բաժիններ, ներգաղթյալների պահպանման և սոցիալական աջակցության կենտրոններ , հոգեբուժարաններ):

Եվրախորհուրդը միջազգային մի քանի պլատֆորմներից մեկն է, որը մարդու իրավունքների բնագավառում երկխոսություն է առաջարկում այդ ոլորտում ցածր ցուցանիշներ ունեցող Արևելյան Եվրոպայի մի շարք ռեժիմներին, ինչպես Ռուսաստանում, Ադրբեջանում և Ուկրաինաում:

Մեթոդը ներառում է կառավարության ներկայացուցիչների հետ բանակցություններ և որոշ հատուկ այցելություններ ազատազրկման վայրեր, որոնք անդամ երկրները պարտավորվում են ապահովել: Կտտանքների կանխարգելման հանձնաժողովի անդամներին նաև թույլատրվում է զրուցել ձերբակալվածների հետ, այնպես, ինչպես իրենք կցանկանան, նաև մասնավոր, բայց ձերբակալվածներն, իհարկե, կարող են հրաժարվել նման հանդիպումներից:

Կտտանքներից տուժածներին աջակցող, Մեծ Բրիտանիայում տեղակայված Redress կազմակերպության տնօրեն Կարլա Ֆերսթմանի խոսքով, «առաջին հերթին պետք է նշել, թե որքան կարևոր է ԵԽ Կտտանքների կանխարգելման հանձնաժողովը: Նրանց օգտակար և երկարատև աշխատանքի արդյունքն է այն, որ ՄԱԿ-ը գրեթե կրկնօրինակել է հանձնաժողովի մոտեցումները գլոբալ համակարգ կազմելու համար»:

Բայց այս հանձնաժողովը իրավասու չէ պարտադրել կառավարություններին իր խորհուրդները, ինչի պատճառով դրա արդյունավետությունը կասկածի տակ է դրվում: Ֆերսթմանի խոսքով, «իրենց զեկույցում հեղինակները բողոքում են, որ որոշ խորհուրդներ չեն իրականացվում: Սա վկայում է նրանց հիասթափության մասին»:

Բայց երկարաժամկետ հեռանկարում Կտտանքների կանխարգելման հանձնաժողովը իր արժեքն ավելի քան ապացուցել է. «Նրաք խթանում են երկխոսությունը, ինչն  իսկապես կարևոր է: Երկարաժամկետ կտրվածքով նրանք շատ արդյունավետ են եղել»:

ԿՀՎ-ի գաղտի համաձայնությունը, ապաստան փնտրողները

Կտտանքների կանխարգելման հանձնաժողովի զեկույցը հրապարակվել է Amnesty International-ի զեկույցից մեկ օր անց, որը բացահայտել էր Եվրոպայի և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության միջև գաղտնի համաձայնությունը կտտանքների վերաբերյալ: Անցած տարի կտտանքների մասին զեկույց էր հրապարակվել ԱՄՆ Սենատում: Քանի դեռ ԿԿՀ զեկույցը ներկայացնում է ամենօրյա վատթարացումները,ահաբեկչության համար կասկածվողներին ԱՄՆ-ին զանգվածաբար հանձնելը, ակնհայտ է, որ երկու խնդիրները փոխկապակցված են: Լեհաստանի, Մակեդոնիայի և Մեծ Բրիտանիայի նման երկրները երկու զեկույցներում էլ ընդգրկված են:

Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Ջուդի Դեմփսիի խոսքով, «այս ամենից կարելի է ենթադրել, որ, չնայած կտտանքներ կիրառելու քննադատություններն ուղղված են Բուշի և Օբամայի վարչակարգերին, շատ դեպքերում դրանք հնարավոր են եղել, քանի որ եվրոպական երկրները հարցին նայել են մատների արանքով: Սա իսկապես երկակի ստանդարտների կիրառում է: Այս զեկույցը ամբողջությամբ դատապարտելի և ամոթալի է, այն հետևել է Amnesty International-ի զեկույցին»:

Կտտանքների կանխարգելման հանձնաժողովի աշխատանքը նաև անդրադարձել է ապաստան փնտրողների հանդեպ վատ վերաբերմունքին, ինչը հատկապես տեղի է ունեցել Եվրոպական երկրներում, որտեղ ապաստան են փնտրում մեծ թվով փախստականներ:

Դա հատկապես տեղի է ունենում Իսպանիայում, Իտալիայում և Հունաստանում, որոնց մասին զեկույցում խոսվում է առանձին. «Առաջինը` սարսափելի իրավիճակը ազատազրկման համակարգում և երկրորդը` ապաստան փնտրողների հետ աշխատելու վերաբերյալ ոստիկանների հետ հատուկ դասընթացների պակասը: Սարսափելի դեպքեր են տեղի ունեցել: Սրան զուգահեռ կան նաև ներգաղթյալներին պահելու կենտրոններ: Վերջին տարիներին տեղի են ունեցել սարսափելի բռնությունների բազմաթիվ դեպքեր»:

Ֆերսթմանն ասել է. «Ներգաղթյալներին հսկողության տակ վերցնելն աճող խնդիրներից է, որին այս զեկույցը նույնպես անդրադարձել է: Մեծ Բրիտանիայում եղել է խորհրդարանական հետաքննություն ներգաղթյալների պահպանման կենտրոնում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այստեղ որոշ կանայք հայտարարել են, որ հսկիչներն անպարկեշտ առաջարկներ են արել, ինչի դիմաց խոստացել են արագ լուծել նրանց խնդիրները: Ամեն երկիր ունի կտտանքների իր սեփական պատմությունը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment