Հայկական խմբերը ավելի ու ավելի են կենտրոնանում ցեղասպանության փոխհատուցման վրա

Հայկական խմբերը ավելի ու ավելի են կենտրոնանում ցեղասպանության փոխհատուցման վրա

Հոդվածի առանցքում

  • Թուրքական կառավարության 100-ամյա Հայոց Ցեղասպանության հերքման հետևում թաքնվում է այն հնարավորությունը, որ վերապրածներն ու նրանց հետնորդները կարող են մի օր համարվել ֆինանսական փոխհատուցումների օրինական իրավատերեր՝ գուցե այն արժենա տասնյակ միլիարդ դոլարներ կամ ավելի:
  • Նրանք հետևում են ժամանակակից պատմության այլ զոհերի վայրագությունների նախադեպերին՝ ամենանշանակալից Հոլոքոստի ժամանակաշրջանի պահանջն էր Գերմանիայից:
  • Պարոն Մակկալպինը, ով հրավիրված էր ուրբաթ օրը Հայաստանի մայրաքաղաք Երևանում ցեղասպանության 100-ամյակի հիշատակմանը ելույթ ունենալու համար, ծառայել է միջազգային մի կառավարակետում, որտեղ մեկ ամիս առաջ ավարտվել են մեծամասշտաբ հայկական փոխհատուցումների հաշվարկները: Նա ասաց, որ փոխհատուցման խնդիրը մի փոքր բարդ էր, քանի որ այդ դեպքերը այդքան վաղուց են տեղի ունեցել: «Բայց դա չի նշանակում, որ մենք ոչինչ չպետք է անենք»,- ասաց նա հեռախոսային հարցազրույցի ժամանակ:
  • 1915 թվականի Հայոց Ցեղասպանության կորուստների կայքը, որը հաստատվել է Հայաստանում հետազոտողների կողմից 100 տարի անց վնասների գնահատման համար, օգտագործում է ավելի լայն միջոցներ արժեքները գնահատելու համար, որոնք համապատասխանաբար ավելի բարձր են, քան կառավարակետինը: Վեբկայքի բանաձևերի տակ ամենաքիչը 9 երկրներ են ձեռք բերել ցեղասպանությունից անուղղակի առավելություններ՝ ներառյալ ԱՄՆ և այսօրվա Եվրոպայի մեծ մասը:
  • Վեբկայքը գնահատում է հատուցումների ամբողջական արժեքը մոտ 3 տրիլիոն դոլար, որից Թուրքիայի պարտքը կազմում է մոտ 1.64 տրիլիոն դոլարը: Իհարկե, շատ հայեր են ասում, որ այդ մասշտաբների փոխհատուցումները չափազանց անիրական են, եթե նույնիսկ Թուրքիան երբևէ համաձայնվեր, որ փոխհատուցման մեջ պետք է ներառվեր ֆինանսական հատուցում: Բայց ոչ մի ցուցիչ չկա, որ թուրք առաջնորդները պատրաստ են քննարկել այդ հնարավորությունը:
  • Մի շատ հայտնի դեպքում Նյու Յորքի կյանքի ապահովագրման մի կազմակերպությանը հայց էր ներկայացվել, քանի որ նա մերժում էր վճարել Հայոց Ցեղասպանության ընթացքում զոհված հազարավոր հայերի կյանքի ապահովագրության վկայագիրները: Այս դեպքը տեղի էր ունեցել Կալիֆորնայում, որտեղ ցեղասպանության զոհերի շատ հետնորդներ են բնակվում, կարգավորվեց 2004 թվականին 20 միլիոն դոլարով, նաև 3 միլիոն դոլար 9 հայկական եկեղեցիների և նվիրաբերության խմբերի համար:
  • «Պատմությունն անցել է»,- ասաց նա: «Իհարկե, մենք դեռ ողբում ենք մահացածներին, բայց սա դրանից վեր է: Դուք կարող եք տեսնել զարգացումը: Հիմա պահանջների ժամանակն է»:

Ուշադրությանն արժանի

Թուրքական կառավարության 100-ամյա Հայոց Ցեղասպանության հերքման հետևում թաքնվում է այն հնարավորությունը, որ վերապրածներն ու նրանց հետնորդները կարող են մի օր համարվել ֆինանսական փոխհատուցումների օրինական իրավատերեր՝ գուցե այն արժենա տասնյակ միլիարդ դոլարներ կամ ավելի:

Թուրքական իշխանությունները մնում են այն մտքին, որ ոչինչ  մարելու հարկ չկա: Ավելին, գոյություն չունի այնպիսի մեխանիզմ, որտեղ այսպիսի ծավալի 100 տարվա պահանջները կարող են վիճարկվել: Չնայած դրան, հայ ակտիվիստները ավելի են կենտրոնացել մոտակա տարիներին փոխհատուցման խնդրի վրա:

Ակտիվիստները ավելի փոքր մասշտաբով դատական հայցերով սեղմում են Թուրքիային և մյուս մեղադրյալներին Թուրքիայում և այլուր:

Նրանք հետևում են ժամանակակից պատմության այլ զոհերի վայրագությունների նախադեպերին՝ ամենանշանակալից Հոլոքոստի ժամանակաշրջանի պահանջն էր Գերմանիայից: Նրանք զուգահեռներ են անցկացրել փոխհատուցման համար իրենց պայքարի և բնիկ ամերիկացիների ու աֆրոամերիկացիների միջև: Նրանք ուսումնասիրություններ են արել թալանված և խլված ակտիվները գնահատեlու համար՝ ներառյալ այն հողը, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում:

Շատերը լցվեցին էներգիայով այն բանից, ինչ նրանք տեսան` աճող ճանաչում՝ հիմնականում Թուրքիայից դուրս, բայց նաև որոշ թուրքերի կողմից, երբ  1915-ից 1923 թվականների ընթացքում առաջին համաշխարհային պատերազմի աղմուկի մեջ և Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ սպանվել են 1.5 միլիոն հայեր և դա հաստատում են ժամանակակից Թուրքիա պետությունը ստեղծած սերնդի անդամները:

«Իմ ծնողներն ու պապիկ, տատիկները սովորաբար ասում էին. «Մենք երբեք չենք տեսնի արդարության իրականացումը»»,-ասաց Նորա Հովսեփյանը՝ Էնսինո,Կալիֆորնիայից հայկական ծագմամբ փաստաբանը և Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեի Արևմտյան տարածաշրջանի նախագահը՝ հայկական սփյուռքի քարոզչական խմբավորում:  Նա ասում է. « Ցեղասպանության ընդունման միջազգային ճանաչմամբ կարծում եմ ալիքը շարժվում է»:

Մարդու իրավունքների պատմաբանների համար, Թուրքիայի անարգանքը ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Եվրոպական խորհրդի, Գերմանիայի և Ավստրիայի վերջին կոչերին միահյուսված է փոխհատուցման հարցի հետ: Ըստ պատմաբանների, Թուրքիայի կողմից այսպիսի ճանաչումը ոչ միայն մեկդարյա հերքմանը վերջ կդնի, այլև կթուլացնի Թուրքիայի օրինական պաշտպանությունը հատուցման պահանջներից:

«Եթե դուք ինչ-որ մի բան ժխտում եք, ապա դրա գոյությունը չի ընդունվում ձեր կողմից»,- ասաց Ջամայկայում West Indies համալսարանի անցումային արդարության գիտնական Ջերմեյն Մակկալպինը: «Եթե գոյությունը չի ընդունվում, ապա վերլուծելու ոչինչ չկա»:

Պարոն Մակկալպինը, ով հրավիրված էր ուրբաթ օրը  Հայաստանի մայրաքաղաք Երևանում ցեղասպանության 100-ամյակի հիշատակմանը ելույթ ունենալու համար, ծառայել է միջազգային մի կառավարակետում, որտեղ մեկ ամիս առաջ ավարտվել են մեծամասշտաբ հայկական փոխհատուցումների հաշվարկները:

Նա ասաց, որ փոխհատուցման խնդիրը մի փոքր բարդ էր, քանի որ այդ դեպքերը այդքան վաղուց են տեղի ունեցել: «Բայց դա չի նշանակում, որ մենք ոչինչ չպետք է անենք»,- ասաց նա հեռախոսային հարցազրույցի ժամանակ:«Դուք երկար պատմական հերքման հակվածության մասին եք խոսում»,- ասաց պարոն Մակկալպինը Թուրքիայի մասին: «Ընդունել կամ ճանաչել ցեղասպանությունը նշանակում է նաև ճանաչել սխալը, որտեղ և գալիս են փոխհատուցումները: Դու ճանաչում ես և  հետո գնում ես վերականգնելու»:

«Հայոց Ցեղասպանության փոխհատուցման ուսուցման խումբ» կառավարակետի ուսումնասիրությունները որոշ մասով ֆինանսավորվել են հայկական փաստաբանական կազմակերպությունների կողմից: Այն ներառում է առաջարկություններ և բանաձևեր հնարավոր փոխհատուցման փաթեթի բաղադրիչները գտնելու համար՝ ներառյալ սեփականությունների գնաճի ցուցանիշներով, մահվան և տառապանքի դեպքերով, որոնք հիմնված են պատմական նախադեպերի վրա: Կախված հաշվարկման մեթոդից՝ ամբողջ գումարը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը:

Կառավարակետի տնօրեն Հենրի Թերիաուլթը՝ ցեղասպանագետ և Վորչեսթերի Պետական Համալսարանի փիլիսոփայության բաժնի ղեկավարը, ասաց, որ փոխհատուցումների հարցը «ակնհայտորեն կենտրոնականներից մեկն է»: Նա նաև ավելացրեց, որ պաշտոնական Թուրքիայի ցեղասպանության ճանաչումն է շարունակում մնալ կարևոր, այլ ոչ փոխհատուցման պահանջի քննադատությունները:

«Այն սիմվոլիկ նշանակություն ունի ճիշտ պատմություն ունենալու համար»,- նշեց նա: «Այն փաստը, որ Թուրքիայում շատ մարդկանց չեն թույլատրում օգտագործել այդ բառը, դրա օգտագործման դիմադրությունը չի խթանում հաշտությանը»:

Մեկ այլ հայկական խմբավորում ասաց, որ պարոն Թերիաուլթի կառավարակետը չափազանց պակասեցնում է կորցրածի քանակը: 1915 թվականի Հայոց Ցեղասպանության կորուստների կայքը, որը հաստատվել է Հայաստանում հետազոտողների կողմից 100 տարի անց վնասների գնահատման համար, օգտագործում է ավելի լայն միջոցներ արժեքները գնահատելու համար, որոնք համապատասխանաբար ավելի բարձր են, քան կառավարակետինը:

Վեբկայքի բանաձևերի տակ ամենաքիչը 9 երկրներ են ձեռք բերել ցեղասպանությունից անուղղակի առավելություններ՝ ներառյալ ԱՄՆ և այսօրվա Եվրոպայի մեծ մասը: Սակայն Թուրքիան բոլորից շատ է ձեռք բերել որպես «գլխավոր շահառու և հանցագործության պատշաճ փոխհատուցման հետաձգման հիմնական պատճառ»: Վեբկայքը գնահատում է հատուցումների ամբողջական արժեքը մոտ 3 տրիլիոն դոլար, որից Թուրքիայի պարտքը կազմում է մոտ 1.64 տրիլիոն դոլարը:

Իհարկե, շատ հայեր են ասում, որ այդ մասշտաբների փոխհատուցումները չափազանց անիրական են, եթե նույնիսկ Թուրքիան երբևէ համաձայնվեր, որ փոխհատուցման մեջ պետք է ներառվեր ֆինանսական հատուցում: Բայց ոչ մի ցուցիչ չկա, որ թուրք առաջնորդները պատրաստ են քննարկել այդ հնարավորությունը:

Չնայած թուրքերն ընդունում են, որ վայրագություններ տեղի են ունեցել, նրանք հերքում են, որ գրեթե ամբողջությամբ քրիստոնյա հայերը դիտավորյալ և համակարգված սպանվել են իրենց ինքնության պատճառով, որը ցեղասպանության սահմանման մի մասն է:

Թուրքերը նաև ասում են, որ շատ թուրք մուսուլմաններ են սպանվել, և ձգտում են պատկերել այդ ժամանակաշրջանի բոլոր զոհերին որպես կոնֆլիկտի ցավալի տուժածներ:

«Այս համաձայնագրերը հետ շրջելը կլիներ անհավատալի»,- ասաց Ամերիկայի թուրքական միատիրության՝ Վաշինգտոնում փաստաբանական խմբավորման նախագահ Լինքոլն Մակկուրդին:

«Մենք կհուսանք, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան առաջ նայել դեպի հաշտեցում, առանց սուրբ և դարերով սրբագործված համաձայնագրերի վերադատման անհրաժեշտության»,- հայտարարության մեջ նշեց Մակկուրդին: «Իսկ ի՞նչ կասեք միլիոնավոր օսմանյան մուսուլմանների կորուստների մասին, ովքեր արտաքսվել են իրենց նախնիների հողերից Բալկաններից, Կովկասից և Ռուսաստանից և տառապել են մեկդարյա պատերազմից հզոր ուժերի ու իրենց վստահվածների ձեռքերից»:

Հայերը կարողացել են որոշակի գումար հաղթել դատարաններում, բայց ոչ Թուրքիայից: Մի շատ հայտնի դեպքում Նյու Յորքի կյանքի ապահովագրման մի կազմակերպությանը հայց էր ներկայացվել, քանի որ նա մերժում էր վճարել Հայոց Ցեղասպանության ընթացքում զոհված հազարավոր հայերի կյանքի ապահովագրության վկայագիրները:

Այս դեպքը տեղի էր ունեցել Կալիֆորնայում, որտեղ ցեղասպանության զոհերի շատ հետնորդներ են բնակվում, կարգավորվեց 2004 թվականին 20 միլիոն դոլարով, նաև 3 միլիոն դոլար 9 հայկական եկեղեցիների և նվիրաբերության խմբերի համար:

Նախորդ սեպտեմբերին, հայ առաջավոր հոգևորականները հայտարարեցին, որ նրանք հայց են ներկայացրել Թուրքիային, այդ երկրի ամենաբարձր դատարանում, փոխհատուցում ստանալու ցեղասպանության ժամանակ քանդված եկեղեցու ունեցվածքի համար՝  թուրքական Ադանա քաղաքի մոտ գտնվող Սիսի Կիլիկիայի Մեծ Տան համար: Փաստաբաններն ասում են, որ եթե դատական հայցը չհաջողվի, ապա ծրագրում են դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Պարոն Հովսեփյանը նշում է, որ ցեղասպանության կորուստների փոխհատուցման բանավեճը որոշ չափով արտացոլում է սերնդափոխությունը հայկական սփյուռքում , քանի որ գոյատևածներից շատերը մահացել են և դեպքի մասին հոգ են տանում այժմ նրանց երեխաները ավելի քիչ զգայական և ավելի պրագմատիկ ճանապարհով:

«Պատմությունն անցել է»,- ասաց նա: «Իհարկե, մենք դեռ ողբում ենք մահացածներին, բայց սա դրանից վեր է: Դուք կարող եք տեսնել զարգացումը: Հիմա պահանջների ժամանակն է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment