Կիմ Քարդաշյանին կոչ են անում Թրամփին թվիթերով գրել Ցեղասպանության մասին

Կիմ Քարդաշյանին կոչ են անում Թրամփին թվիթերով գրել Ցեղասպանության մասին

Հոդվածի առանցքում

  • Կոնգրեսական Ջեկի Սփիերը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության համար կա մեկ «գաղտնի զենք» ՝ հեռուստատեսային աստղ Կիմ Քարդաշյանը: «Կարծում եմ, մեր սփյուռքում մենք ունենք գաղտնի զենք, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը», - երեքշաբթի ասել է Սփիերը: «Կարծում եմ` մենք բոլորս պետք է դիմենք Քիմ Քարդաշյանին և խնդրենք նրան»,- ասել է նա՝ դահլիճում առաջացնելով որոշ ծիծաղ:

Ուշադրությանն արժանի

 

Կոնգրեսական Ջեկի Սփիերը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության համար կա մեկ «գաղտնի զենք» ՝ հեռուստատեսային աստղ Կիմ Քարդաշյանը:

«Կարծում եմ, մեր սփյուռքում մենք ունենք գաղտնի զենք, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը», – երեքշաբթի ասել է Սփիերը: «Կարծում եմ` մենք բոլորս պետք է դիմենք Քիմ Քարդաշյանին և խնդրենք նրան»,- ասել է նա՝ դահլիճում առաջացնելով որոշ ծիծաղ:

«Լուրջ», – շարունակեց նա: «Եվ խնդրենք նրան միանալ մեզ, որպեսզի նախագահը իրականացնի այդ գործողությունը »:

Կալիֆոռնիայի դեմոկրատը խոսել է դրա մասին միջոցառմանը իր ելույթի ընթացքում՝ նվիրված 104 տարի առաջ Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի կոտորածի տարելիցին:

ԱՄՆ նախագահների մեծամասնությունը չեն ճանաչել հայերի սիստեմատիկ սպանությունները որպես ցեղասպանություն:

Քարդաշյանը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 2015 թվականին ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ և տարիներ շարունակ խոսել է այս հարցի շուրջ:

Քարդաշյանը հաջողության է հասել լոբբինգ անելով նախագահ Թրամփին անցյալ տարի Սպիտակ տուն իր այցելության ժամանակ, որի արդյունքում թմրամիջոցների համար ցմահ ազատազրկված Ալիս Մարի Ջոնսոնը ազատ արձակվեց:

Սփիեռը ծագումով հայ է և Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահը: Նա նաև գործում է Ներկայացուցիչների պալատի բանակային հարցերով, ինչպես նաև հատուկ ծառայությունների գծով հանձնաժողովներում:

Կոնգրեսականը ելույթ է ունեցել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից կազմակերպած Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը:

Խումբը փորձում է առաջ տանել բանաձև, որը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը և կմերժի դրա ժխտումը:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը սերտորեն կապված է ՀՅԴ-ի հետ, որը հայկական քաղաքական կուսակցություն է, իսկ ըստ Վաշինգտոնի Պատասխանատվության և էթիկայի կենտրոնի 2009 թ. զեկույցի, լոբբիստական և քարոզչական դիտորդական խումբ:

ՀՅԴ ղեկավարները կազմակերպել էին ապստամբություն 1915 թվականին՝ Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանությանը դիմադրելու համար, նշում են պատմաբանները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment