Mount Auburn-ը հիշում է Հայոց Ցեղասպանության տարելիցը

Mount Auburn-ը հիշում է Հայոց Ցեղասպանության տարելիցը

Հոդվածի առանցքում

  • Արևոտ շաբաթ օրով մի փոքր խումբ այցելել էր գերեզմանոց ՝ հիշատակելու օսմանյան թուրքերի կողմից 1.5 միլիոն հայերի կոտորածի տարելիցը: Խումբը կանգնում էր իրենց ընտանիքների անդամների կամ հայտնի գործիչների տապանաքարերի կողքին՝ տեսնելու, թե ով է նահատակվածը և կիսվելու իրենց մտքերով ներկաների հետ:
  • Շրջագայության ընթացքում, որը շարունակվեց մինչև կեսօր և կենտրոնացած էր գերեզմանատան մի մասում, որը ընկնում է Վոթերթաունի մեջ, խումբը կանգ առավ 15 գերեզմանի մոտ: Սոնյա Ներսեսյանը ասաց, որ այցելությունը այնտեղ, ուր թաղված են իր հայրը, մայրը և մորաքույրը նման է «հասարակության միկրոսկոպին»նայելուն:
  • Գերեզմանների թվում էր գեներալ Դրաստամատ Կանայանի գերեզմանը, որը հայտնի է որպես գեներալ Դրո՝ հայ ազգային հերոս, առանց որի «Հայաստան պետությունը գոյություն չէր ունենա», - ասաց Մարկ Մամիկոնյանը՝ Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ասոցիացիայի ուսումնական գործերի ազգային տնօրենը: Գեներալի խորթ դուստրը՝ Օլգան, ներկա էր շրջագայությանը:
  • Հիշատակվողներից ոմանք ապրել են մեկ դարից ավել, օրինակ՝ Արեկա Ջանիկիա Տեր Ղազարյանը, ով մահացել է 2013 թվականին 101 տարեկան հասակում: Իր տապանաքարի մոտ Մամիկոնյանն ասաց. «Մենք կորցրեցինք…իր մեջ մեր վերջին հղումները դեպի այն անցյալ, որ, իրոք, գոյություն չունի այլևս»:
  • Մեկ դար պայքարելուց հետո ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելու համար «այս տարի միայն, ի վերջո, կարծես, մենք միայնակ չենք տանում այդ բեռը»,- նշեց Հակոբյանը:

Ուշադրությանն արժանի

Քեմբրիջ – Կարմիր, կապույտ և ծիրանագույն հայկական դրոշերով նշված էին հայկական տապանաքարեր՝ Mount Auburn գերեզմանատան շուրջ 2,500 գերեզմաններից:

Արևոտ շաբաթ օրով մի փոքր խումբ այցելել էր գերեզմանոց ՝ հիշատակելու օսմանյան թուրքերի կողմից 1.5 միլիոն հայերի կոտորածի տարելիցը: Խումբը կանգնում էր իրենց ընտանիքների անդամների կամ հայտնի գործիչների տապանաքարերի կողքին՝  տեսնելու, թե ով է նահատակվածը և կիսվելու իրենց մտքերով ներկաների հետ:

«Եթե մենք չենք հիշում, ապա դա նշանակում է` մենք մեռած են», – ասել է Էռնա Շիրինյանը, ով հաճախ է ճանապարհորդում՝ համագործակցելով այն կազմակերպությունների հետ, որոնք աջակցում են հայկական մշակույթին: Նա եկել է Հայաստանից՝ մասնակցելու Մասաչուսեթսում հարյուրամյակի տարելիցին նվիրված միջոցառումներին: «Հայերի համար նաև շատ ավանդական բան է հիշել մեծերին և իմանալու սեփական պատմությունը: Դա մի բան է, որ օգնում է մեզ գոյատևել»,-ասաց նա:

Շրջագայության ընթացքում, որը շարունակվեց մինչև կեսօր և կենտրոնացած էր գերեզմանատան մի մասում, որը ընկնում է Վոթերթաունի մեջ, խումբը կանգ առավ 15 գերեզմանի մոտ: Սոնյա Ներսեսյանը ասաց, որ այցելությունը այնտեղ, ուր թաղված են իր հայրը, մայրը և մորաքույրը նման է «հասարակության միկրոսկոպին»նայելուն: «Հայերն այստեղ թաղված են բոլորի հետ միասին այնպես, ինչպես որ պետք է լինի», – ասել է նա:

Մասաչուսեթսըը, մասնավորապես Վոթերթաունը, ունի մեծ հայկական համայնք, որոնցից շատերը ծանոթ են միմյանց և օգտագործում են ուրիշների հետ ծանոթանալու հնարավորությունը, ովքեր կիսում են իրենց մշակութային պատմությունը, ասաց ներկաներից մեկը:

Սթիվ Քյուրքճյանը՝ Globe-ի նախկին լրագրողը, խոսեց իր ծնողների տապանաքարի մոտ: Մնացած այլ հայկական տապանաքարերի նման Անուշավան Քյուրքճյանի և Ռոսելա Գյուրեղյան-Քյուրքճյանի տապանաքարը ունի գեղազարդ փորագրված խաչ:

Անուշավան Քյուրքճյանը իր մոր մեջքին լքել է Հայաստանը, երբ 3 տարեկան էր, և եկել Միացյալ Նահանգներ: «Այս երկիրը հող էր, թարմ օդ և անձրև»,-ասաց նրա որդին՝ կանգնած տապանաքարի մոտ՝ մի փոքր հայկական դրոշով: «Նա ծաղկուն ապրեց, ինչպես որ մեր սիրելի ծնողներից ու պապերից, տատերից շատ շատերը»:

Գերեզմանների թվում էր գեներալ Դրաստամատ Կանայանի գերեզմանը, որը հայտնի է որպես գեներալ Դրո՝ հայ ազգային հերոս, առանց որի «Հայաստան պետությունը գոյություն չէր ունենա», – ասաց Մարկ Մամիկոնյանը՝ Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ասոցիացիայի ուսումնական գործերի ազգային տնօրենը: Գեներալի խորթ դուստրը՝ Օլգան, ներկա էր շրջագայությանը:

Մամիկոնյանին էր միացել նաև Ռութ Թոմասյանը, ով Project Save Armenian Photograph Archives, Inc նախաձեռնության հիմնադիրն է, ինչպես նաև Mount Auburn-ի աշխատակից, դոցենտ Սթիվեն Փինկերտոնը, ով ղեկավարում էր միջոցառումը:

«Նույնիսկ մահից հետո մարդիկ կապված են մեզ հետ իրենց պատմություններով և իրենց կյանքի էջերով», – ասաց Թոմասյանը, ով կանգնած էր Ջոն Մուգարի գերեզմանի մոտ: Մուգարներն հայ համայնքի շրջանակներում ունեն ակտիվ մարդասիրական պատմություն:

Հիշատակվողներից ոմանք ապրել են մեկ դարից ավել, օրինակ՝ Արեկա Ջանիկիա Տեր Ղազարյանը, ով մահացել է 2013 թվականին 101 տարեկան հասակում: Իր տապանաքարի մոտ Մամիկոնյանն ասաց. «Մենք կորցրեցինք…իր մեջ մեր վերջին հղումները դեպի այն անցյալ, որ, իրոք, գոյություն չունի այլևս»:

Գեներալ Դրոն միջոցառման վերջին կանգառն էր: Առաջինն էլ եղել է ցեղասպանությունը վերապրած Տեր Հայր Թորգոմ Հակոբյանը: Դա մի համեստ մարդ էր, ցեղասպանությունը վերապրած, ով իր կյանքը նվիրել էր հայ ժողովրդին, հավատքին և նրանց մշակույթին, ասաց իր դուստր Սոնյա Հակոբյանը:

Մեկ դար պայքարելուց հետո ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելու համար «այս տարի միայն, ի վերջո, կարծես, մենք միայնակ չենք տանում այդ բեռը»,- նշեց Հակոբյանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment