Հիշելով հայերին

Հիշելով հայերին

Հոդվածի առանցքում

  • Գիտնականը հայտնաբերել է հարյուր տարի առաջ ապրիլին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նոր փաստաթղթեր: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո ցեղասպանությունն իրականացվել է երկու փուլով:
  • Այս հոդվածում Հեսեմանը կապ է տեսնում Հայոց Ցեղասպանության և նացիստների կողմից լեհերի ու հրեաների ​​ոչնչացման միջև: Գերմանիան Թուրքիայի մտերիմ դաշնակիցն էր և երբ Հիտլերը նախատեսել էր իր ներխուժումը Լեհաստան, այնուհետև լեհերի սպանդն ու հրեաների ցեղասպանությունը, նա ասել էր. «Ով է հիշում հայերին»:
  • Կկարդաք հետևյալ մեջբերումը. «Օսմանյան կառավարությունը որոշել է ապստամբության մեջ ներգրավված հայերին վերաբնակեցնել ապահով վայրերում, հիմնականում Սիրիայում ու Լիբանանում ... Արտագաղթի գործընթացը հաջող է իրականացվում և հայերի մեծ մասն ապահով տեղափոխվել է Սիրիա», սա կարելի է միայն լկտի սուտ կոչել:
  • Մասնակցելով աշխարհում քրիստոնյաների վատագույն հալածանքների 100-ամյա տարելիցին, մենք պետք է հիշենք, թե ինչ է տեղի ունեցել և զգուշացնենք, որ դա կկրկնվի:

Ուշադրությանն արժանի

Քանի որ ISIS-ի գայլերը գրավել են քրիստոնյաների գյուղերը, մենք պետք է հիշենք Հայոց Ցեղասպանության սարսափները, որոնք տեղի են ունեցել աշխարհի նույն մասում, նույն հանցագործների ձեռքով:

ZENIT-ը ներկայացնում է գերմանացի պատմաբան Միքայել Հեսեմանի աշխատությունը: Գիտնականը հայտնաբերել է հարյուր տարի առաջ ապրիլին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նոր փաստաթղթեր:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո ցեղասպանությունն իրականացվել է երկու փուլով. Նախ վերացրել են բնակչության աշխատունակ տղամարդկանց, նրանց սպանելով, բանակի զինծառայողներին էլ հարկադիր աշխատանքի ենթարկելով: Դրան հաջորդել է կանանց, երեխաների, ծերերի և տկարների արտաքսումը, որոնց մահվան երթերով տարել են սիրիական անապատ:

Երթերն ուղեկցել են զինվորականները, իսկ տեղահանվածներին զրկել են սննդից ու ջրից, պարբերաբար ենթարկել ավազակային հարձակումների, բռնաբարության և ջարդի: Քրիստոնյա մյուս էթնիկ խմբերը` ասորիներն ու օսմանյան հույները նույնպես եղել են Օսմանյան կառավարության թիրախում և շատ պատմաբաններ կարծում են, որ նրանք էլ պետք է լինեն նույն ցեղասպանության քաղաքականության մի մասը: (Վիքիպեդիա)

Այս հոդվածում Հեսեմանը կապ է տեսնում Հայոց Ցեղասպանության և նացիստների կողմից լեհերի ու հրեաների ​​ոչնչացման միջև: Գերմանիան Թուրքիայի մտերիմ դաշնակիցն էր և երբ Հիտլերը նախատեսել էր իր ներխուժումը Լեհաստան, այնուհետև  լեհերի սպանդն ու հրեաների ցեղասպանությունը, նա ասել էր. «Ով է հիշում հայերին»:

Ցնցող է այն փաստը, որ Թուրքիայի կառավարությունը մինչև օրս ժխտում է Հոլոքոստը: Հաուսմանն ասում է. «Եթե կարդաք Թուրքիայի Հանրապետության զբոսաշրջության նախարարության հրապարակած «Թուրքիայի 2000 տարվա պատմությունը» գիրքը, ի դեպ տարօրինակ վերնագիր է, քանի որ Թուրքիան ունի ավելի քան 5000 տարվա փաստագրված պատմություն:

Ապա կկարդաք հետևյալ մեջբերումը. «Օսմանյան կառավարությունը որոշել է ապստամբության մեջ ներգրավված հայերին վերաբնակեցնել ապահով վայրերում, հիմնականում Սիրիայում ու Լիբանանում … Արտագաղթի գործընթացը հաջող է իրականացվում և հայերի մեծ մասն ապահով տեղափոխվել է Սիրիա», սա կարելի է միայն լկտի սուտ կոչել:

Այսօր տարածաշրջանում դրա սարսափելի արձագանքն է: Հայերը Թուրքիայից մահվան երթերով քշվեցին Սիրիայի անապատ: Օսմանյան կառավարությունն էլ զգուշացրեց Մոսուլի քաղաքացիներին գետից ջուր չխմել, քանի որ այն աղտոտված է հազարավոր հայերի դիակներով:

Այսօր Մոսուլը գրավել է ISIS-ը, որը կրկնում է հարյուր տարի առաջ կատարված հանցագործությունները և անկասկած հնարավորինս շատ քրիստոնյաներ է կոտորել: Աշխարհի մեծ մասը անտեղյակ է և լռում է Հայոց Ցեղասպանության մասին:

Մասնակցելով աշխարհում քրիստոնյաների վատագույն հալածանքների 100-ամյա տարելիցին, մենք պետք է հիշենք, թե ինչ է տեղի ունեցել և զգուշացնենք, որ դա կկրկնվի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment