«Հիշելով Ցեղասպանությունը» խորագրով սիմպոզիում Բեյլորում` մարտի 16-17-ին

«Հիշելով Ցեղասպանությունը»  խորագրով սիմպոզիում Բեյլորում` մարտի 16-17-ին

Հոդվածի առանցքում

  • Մարտի 16-ին և 17-ին Բեյլորի համալսարանում կանցկացվի «Հիշելով Ցեղասպանությունը» խորագրով սիմպոզիում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, ինչը տարել է 1,5 միլիոն մարդու կյանք, երբ Օսմանյան թուրքական կայսրությունը որոշել էր ոչնչացնել քրիստոնեական փոքրամասնություններին:
  • Դասախոսները կքննարկեն այնպիսի քաղաքականության հարցեր, ինչպիսիք են այն, թե ինչ պետք է անեն պետությունները հետապնդումները կանխելու համար, թե ինչպիսի ազդեցություն ունի ԱՄՆ օրենսդրությունը աշխարհում կրոնական ազատության վրա, արդյո՞ք նոր հաղորդակցական տեխնոլոգիաները օգնում, թե վնասում են կրոնական ազատության պաշտպանությանը, և այն, թե ինչպես է հետապնդումների վտանգը ազդում եկեղեցիների վրա՝ իրենց առաքելությունը կատարելու գործում:
  • Սիմպոզիումի նիստերի մուտքն ազատ է և բաց հանրության համար, սակայն պետք է նախապես գրանցվել: Գրանցվելու համար զանգահարեք 254-710-7555 կամ այցելեք:
  • Հիմնված լինելով 1845 թվականին Տեխասի հանրապետությունում բապտիստների կողմից՝ Բեյլորը Տեխասի մշտական գործող ամենահին համալսարանն է: Տեղակայված լինելով Ուեյկո քաղաքում՝ Բեյլորն ուսանողներ է ընդունում բոլոր 50 նահանգներից և ավելի քան 80 երկրներից, ովքեր գալիս են տարբեր գիտական աստիճաններ ստանալու՝ սովորելու պետականորեն ճանաչված 12 ակադեմիական բաժանմունքներում:

Ուշադրությանն արժանի

100 տարի առաջ հայ-քրիստոնյաների դեմ Օսմանյան կայսրության վայրագությունների ուսումնասիրումը

Կրոնական ազատության պաշտպանները կուսումնասիրեն պատմությունը և հետապնդումների վերաբերյալ ընթացիկ քաղաքական հարցերը

Մարտի 16-ին և 17-ին Բեյլորի համալսարանում կանցկացվի «Հիշելով Ցեղասպանությունը» խորագրով սիմպոզիում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, ինչը տարել է 1,5 միլիոն մարդու կյանք, երբ Օսմանյան թուրքական կայսրությունը որոշել էր ոչնչացնել քրիստոնեական փոքրամասնություններին:

Այս միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել է Կրոնի ուսումնասիրման Բեյլորի ինստիտուտի (ISR) կողմից, դասախոսություններ կկարդան գրող, բանաստեղծ, ակադեմիկոս, փիլիսոփայության դոկտոր, Colgate  համալսարանի հումանիտար գիտությունների Donald M. and Constance H. Rebar պրոֆեսոր   և «Այրվող Տիգրիս. Հայոց Ցեղասպանությունը և Ամերիկայի պատասխանը»-ի (The Burning Tigris: The Armenian Genocide and Americ’s Response) հեղինակ Փիթեր Բալաքյանը, փիլիսոփայության դոկտոր, ամերիկյան նախկին դիվանագետ և Կրոնի, խաղաղության և միջազգային խնդիրների Բերկլիի կենտրոնի Կրոնի ազատության նախագծի ղեկավար Թոմաս Ֆարը, փիլիսոփայության դոկտոր և Բեյլորի համալսարանի՝ պատմության վաստակավոր պրոֆեսոր և ISR-ի Կրոնի պատմության հետազոտությունների ծրագրի համաղեկավար Ֆիլիպ Ջենկինսը,  և մարդու իրավունքների գծով փաստաբան և աշխարհում կրոնական ազատության պաշտպան Նինա Շին:

Ցեղասպանության ժամանակ, չնայած թուրքերի հիմնական թիրախը հայերն էին, նրանք հարձակվել են նաև այլ հնագույն քրիստոնեական համայնքների վրա, որոնց թվում էին ասորիներն ու մարոնականները, և աքսորի են ենթարկել միլիոնավոր հույների:«Այս իրադարձությունները հիմնված են համաշխարհային մակարդակով ցեղասպանության հայեցակարգի վրա, որն էլ, հավանաբար, ոգեշնչել է Հիտլերին»,- ասում է կազմակերպիչներից Ֆիլիպ Ջենկինսը: «Այդ Ցեղասպանությունը այնպիսի հարցեր է առաջ քաշել, որոնք, ցավոք, զարմանալի կենսունակ են նաև այսօր:

Մինչև օրս ամբողջ աշխարհի քրիստոնյաները ենթարկվում են հետապնդումների և դաժան բռնությունների: Եվ, չնայած նման գործողությունների համար հաճախ պատասխանատու են մուսուլմանները, ոչ մի դեպքում միայն նրանք չէ, որ մեղավոր են»:

Դասախոսները կքննարկեն այնպիսի քաղաքականության հարցեր, ինչպիսիք են այն,  թե ինչ պետք է անեն պետությունները  հետապնդումները կանխելու համար, թե ինչպիսի ազդեցություն ունի ԱՄՆ օրենսդրությունը աշխարհում կրոնական ազատության վրա, արդյո՞ք նոր հաղորդակցական տեխնոլոգիաները օգնում, թե վնասում են կրոնական ազատության պաշտպանությանը, և այն, թե ինչպես է հետապնդումների վտանգը ազդում եկեղեցիների վրա՝ իրենց առաքելությունը կատարելու գործում:

Սիմպոզիումի օրակարգը հետևյալն է՝

Մարտի 16-ին (Kayser լսարան, Hankamer School of Business, 1428 S. Fifth St.) 18.30-20.30՝ Փիթեր Բալաքյան,

Մարտի 17-ին (Բեյլորի Armstrong Browning գրադարանի Treasure Room, 710 Speight Ave.), ժամը 10-ին՝ Թոմաս ֆար, ժամը 13-ին՝ Ֆիլիպ Ջենկինս, 14,30՝ Նինա Շի:

Սիմպոզիումի նիստերի մուտքն ազատ է և բաց հանրության համար, սակայն պետք է նախապես գրանցվել: Գրանցվելու համար զանգահարեք 254-710-7555 կամ այցելեք: Բեյլորի համալսարանը մասնավոր քրիստոնեական համալսարան է և համազգային գիտահետազոտական ինստիտուտ, որը Դասավանդման բարելավման Քարնեգի հիմնադրամի կողմից բնութագրվում է «գիտահետազոտական մեծ ակտիվությամբ»: Համալսարանն ունի մոտ 16000 ուսանող, ովքեր համատեղում են միջառարկայական հետազոտությունները կրթական գերակայության միջազգային համբավի և ուսման ու գիտության նկատմամբ մեծ նվիրվածության հետ:

Հիմնված լինելով 1845 թվականին Տեխասի հանրապետությունում բապտիստների կողմից՝ Բեյլորը Տեխասի մշտական գործող ամենահին համալսարանն է: Տեղակայված լինելով Ուեյկո քաղաքում՝ Բեյլորն ուսանողներ է ընդունում բոլոր 50 նահանգներից և ավելի քան 80 երկրներից, ովքեր գալիս են տարբեր գիտական աստիճաններ ստանալու՝ սովորելու պետականորեն ճանաչված 12 ակադեմիական բաժանմունքներում: Բեյլորն հովանավորում է համալսարանական 19 սպորտային թիմեր և Մեծ 12-ի Կոնֆերանսի հիմնադիր անդամ է:

2004 թվականի օգոստոսին հիմնված Կրոնի ուսումնասիրման Բեյլորի ինստիտուտը (ISR) կոչված է կրոնի վերաբերյալ հետազոտությունների իրականացումը նախաձեռնելու, օժանդակելու և անցկացնելու, գիտնականներին և մտավոր հետևյալ բնագավառների  ծրագրեր ներգրավելու՝ պատմություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն, մարդաբանություն, քաղաքական գիտություններ, համաճարակաբանություն, աստվածաբանություն և կրոնագիտություն: Համալսա­րանի մանդատը տարածվում է բոլոր կրոնների վրա և ամենուրեք, և պատմության ամբողջ ընթացքում ներառում է սոցիալական վարքի, ընտանեկան կյանքի, բնակչության առողջության, տնտեսական զարգացման և սոցիալական կոնֆլիտների վրա կրոնի ազդեցության ուսումնասիրությունը: Չնայած մշտապես գիտականորեն օբյեկտիվ լինելու ձգտմանը՝ ISR գիտնականները կրոնին վերաբերվում են այնպիսի հարգանքով, որը պահանջում են և որին արժանի են սրբազան հարցերը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment