Հիշո՞ւմ են 1019 թվականի հայոց առաջին ու մոռացված ցեղասպանությունը

Հիշո՞ւմ են 1019 թվականի հայոց առաջին ու մոռացված ցեղասպանությունը

Հոդվածի առանցքում

  • Ճակատագրի հեգնանքով, շատ մարդիկ, այդ թվում հայերի մեծ մասը, տեղյակ չեն, որ մահմեդական թուրքերը քրիստոնյա հայերի առաջին ցեղասպանությունն իրականացրել են ոչ քսաներորդ դարում. այն սկսվել է 1019 թ.-ին՝ հազար տարի առաջ, երբ թյուրքերն առաջին անգամ ներթափանցեցին այն ժամանակ շատ ավելի մեծ Հայաստան և այն վերածեցին մի տարածքի, որն այսօր ժամանակակից Թուրքիայի տարածքում անվանում են Արևելյան Անատոլիա:

Ուշադրությանն արժանի

Անցյալ տարվա ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն էր: Աշխարհի միլիոնավոր հայեր հիշում էին, թե ինչպես է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իսլամական Օսմանյան կայսրությունը` հաճախ դաժանորեն և կրոնական ատելությունից դրդված, սպանել մոտ 1,5 միլիոնն իրենց նախնիներին:

Ճակատագրի հեգնանքով, շատ մարդիկ, այդ թվում հայերի մեծ մասը, տեղյակ չեն, որ մահմեդական թուրքերը քրիստոնյա հայերի առաջին ցեղասպանությունն իրականացրել են ոչ քսաներորդ դարում. այն սկսվել է 1019 թ.-ին՝ հազար տարի առաջ, երբ թյուրքերն առաջին անգամ ներթափանցեցին այն ժամանակ շատ ավելի մեծ Հայաստան և այն վերածեցին մի տարածքի, որն այսօր  ժամանակակից Թուրքիայի տարածքում անվանում են Արևելյան Անատոլիա:

Այսպիսով, 1019-ին «արյունռուշտ գազաններն առաջին անգամ հայտնվեցին … թուրք կոչվող անհավատների վայրի ցեղը մտավ Հայաստան …  դաժանորեն  թրատեցին  քրիստոնյա հավատացյալներին», – գրում է Մաթեոսը Եդեսիայից (դ. 1144), այդ ժամանակաշրջանի գլխավոր աղբյուրը: Նույնը կրկնվեց երեք տասնամյակ անց: 1049 թ.-ին, թուրք Սելջուկյան կայսրության հիմնադիրը՝ Սուլթան Թուղրիլ բեյը (1037–1063), հասավ Վանա լճից արևմուտք գտնվող անպաշտպան Արզդենը և «ամբողջ քաղաքը սրի մատնեց,  դաժան սպանդի զոհ դարձավ հարյուր հիսուն հազար մարդ»:

Քաղաքն ամբողջովին թալանելուց հետո, որտեղ, ըստ տեղեկության, ութ հարյուր եկեղեցի կար, նա հրկիզեց այն ու վերածեց անապատի: Արզդենը «լցված էր դիակներով» և ոչ ոք չէր կարող «հաշվել կրակից  այրվածներին»: Զավթիչները «եկեղեցիներում այրել էին քահանաներին, սպանել նրանց, ովքեր դրսում էին: Նրանք խոզի մսի մեծ կտորները դնում էին խոշտանգվածների ձեռքերին՝ մեզ վիրավորելու համար:«Մուսուլմաները խոզը համարում են ոչ մաքուր կենդանի» և «այդ կերպ ծաղրուծանակի էին ենթարկում զոհերին»:

Ութ հարյուր եզ և քառասուն ուղտ պահանջվեց տեղափոխելու այն հսկայական ավարը, որ թալանվել էր հիմնականում Արզդենի եկեղեցիներից: «Ինչպե՞ս ընկալել արցունքներից խեղդված ձայները, ազնվականների և հոգևորականների մահերը, որոնց  մարմինները մնացին առանց գերեզմանների ու դարձան գազաների կեր, կանանց արտագաղթը … երեխաների հետ նրանք դատապարտվեցին հավերժ ստրկության: Դա Հայաստանի դժբախտությունների սկիզբն էր, – ողբում է Մաթեոսը, « Ուստի, ականջ դրեք այս մելամաղձոտ պատմությանը»:

Շատերն են հաստատում Արզդենի ամայացումը: «Սոված շների նման», – գրում է ականատես Արիստակեսը (1080թ.): «Անհավատների խմբերը հարձակվեցին մեր քաղաքի վրա, շրջապատեցին այն և ներխուժեցին, կոտորեցին մարդկանց, վերացրեցին ամեն ինչ, քաղաքը վերածեցին անապատի: Առանց կարեկցանքի, նրանք այրեցին տներում և եկեղեցիներում թաքնվածներին:

1060 թվականին էլ Սեբաստիայի (ժամանակակից Սիվաս) թուրքական պաշարման ժամանակ ոչնչացվեց վեց հարյուր եկեղեցի և «շատ օրիորդներ, հարսնացուներ ու հայտնի տիկնայք գերեվարվեցին Պարսկաստան»: Հայկական տարածքի վրա հաջորդ հարձակման ժամանակ անհամար թվով մարդիկ այրվեցին: Վայրագությունները չափազանց շատ էին և Մաթեոսը հաճախ դադարեցնում էր պատմությունը:

Անհնար է հասկանալ հայերի հետ պատահած դեպքերը և կործանարար իրադարձությունները, քանզի ամեն ինչ ծածկված էր արյունով: . . . Դիակների մեծ թվի պատճառով ամենուրեք գարշահոտություն էր, ամբողջ Պարսկաստանը լցված էր բազմաթիվ գերիներով, գազանների այս ամբողջ ցեղը հարբել էր արյունից: Քրիստոնեական հավատքի բոլոր մարդիկ արցունքների ու տառապանքի մեջ էին, որովհետև Աստված, մեր արարիչն իր բարեսիրտ դեմքը շրջել էր մեզնից:

Ոչ մի կասկած չկար, թե ինչն էր թուրքերին սնել ատելությամբ. «Անհավատների այդ ցեղը մեր դեմ է դուրս եկել մեր քրիստոնեական հավատքի պատճառով, և նրանք մտադիր են ոչնչացնել խաչի երկրպագուների ծիսական արարողություններն ու բնաջնջել քրիստոնյա հավատացյալներին», այսպես էր հայկական շրջանի ղեկավար Դավիթը բացատրում իր հայրենակիցներին: Հետևաբար, «տեղին է և ճիշտ, որ բոլոր հավատացյալները ոտքի կանգնեն իրենց սրերով ու մահանան քրիստոնեական հավատքի համար»: Շատերն էին նույն կարծիքի: Գրառումներում նշված է, որ վանականներն ու քահանաները, հայրերը, կանայք և երեխաները, բոլորը վատ էին զինված, բայց վճռական էին պաշտպանելու իրենց կենսակերպը՝ դիմակայելով զավթիչներին, սակայն ապարդյուն:

Հավատքի վրա հիմնված խիզախության մասին պատմությունները նույնպես նշված են տարեգրություններում: 1054-ին Մանզիկերտի առաջին պաշարման ժամանակ, երբ հսկայական քարաձիգը ցնցեց քաղաքի պատերը, կաթոլիկ Ֆրենկը մնաց  ուղղափառ հայերի հետ և որոշեց զոհաբերել իրեն. «Ես կգնամ դուրս և կհրկիզեմ այդ քարաձիգը ու այսօր իմ արյունը կթափվի բոլոր քրիստոնյաների համար, քանի որ ես կին ու երեխաներ չունեմ, որ ինձ վրա լաց լինեն»: Ֆրանկին դա հաջողվեց և նա վերադարձավ` արժանանալով երախտագիտության ու պատվի: Պաշտպանները որոշեցին վիրավորել թշնամուն և խոզը քարաձիգով ուղարկեցին մուսուլմանների ճամբար՝  բղավելով. «Ո՛վ սուլթան [Թուղրիլ], վերցրու այդ խոզը կնոջդ համար և մենք Մանզիկերտը քեզ որպես օժիտ կտանք»: Կատաղած Թուղրիլը հրամայեց գլխատել քրիստոնյա բանտարկյալներին»:

1064–1065 թվականներին Թուղրիլի իրավահաջորդը՝ Սուլթան Մուհամմեդ բեն Դավուդ Չաղրին, որը սերունդներին հայտնի էր որպես Ալփ Արսլան, ինչը թուրքերեն նշանակում է «Հերոս առյուծ», Հայաստանի մայրաքաղաք Անին պաշարում է մեծ բանակով ու կատաղությամբ լցված: Մուհամմեդի պաշարման սարքերի որոտալից հարվածները ցնցեցին ամբողջ քաղաքը  և ըստ Մաթեոսի նկարագրության, ահաբեկված անթիվ անհամար ընտանիքներ հավաքվել էին ու միասին լաց էին լինում:

Ըստ պատմությունների, քաղաք թափանցած իսլամական թյուրքերը, զինված յուրաքանչյուր ձեռքում երկու դանակով, մեկն էլ` ատամների միջև, «սկսեցին անողոք մորթել քաղաքի բնակիչներին, . . իսկ նրանց մարմինները գցել իրար վրա: . . . Գեղեցիկ և հարգված բարձրաշխարհիկ տիկնանց գերության էին ուղարկում Պարսկաստան: Պայծառ դեմքերով անթիվ  անհամար տղաներին և գեղեցիկ աղջիկներին տանում էին իրենց մայրերի հետ»:

Ամենասարսափելի ճակատագրի էին արժանանում նրանք, ովքեր ուղղակի կապ ունեին կրոնի հետ: Հոգևորականներին ու վանականներին «այրում էին, իսկ մյուսներին ողջ-ողջ մաշկում գլխից մինչև ոտքերը»: Բոլոր վանքերն ու եկեղեցիները, իսկ Անին մինչև այդ հայտնի էր որպես «1001 եկեղեցիների քաղաք»՝ ավերվում էին, պղծվում, հրկիզվում: Մի ջիհադիստ էլ մինչև եկեղեցի մտնելն ու պղծելը, բարձրացավ քաղաքի գլխավոր տաճարն ու «ցած գցեց գմբեթի վրա դրված շատ ծանր խաչը»: Մաքուր արծաթից ու «մարդու չափերով» պատրաստված կոտրված խաչելությունը որպես ավար ուղարկվել է զարդարելու ժամանակակից Ադրբեջանի մզկիթը:

Միայն քրիստոնեական աղբյուրները չէ, որ փաստում են Հայաստանի մայրաքաղաքի ավերումը, դրանցից մեկն էլ համառոտ նշում է, որ Մուհամմեդը «Անին անապատի վերածեց զանգվածային սպանություններով ու հրկիզումներով»: Այդ մասին գրում են նաև մահմեդական աղբյուրները. «Ուզում էի մտնել քաղաք և իմ աչքերով այն տեսնել», – բացատրել է մի արաբ: «Փորձեցի փողոց գտնել՝ առանց դիակների վրայով անցնելու, բայց դա անհնար էր»:

Նպատակն էր ցույց տալ, թե ինչ են մահմեդական թուրքերն արել քրիստոնյա հայերի հետ ոչ թե մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ, այլ ուղիղ մեկ հազար տարի առաջ՝ 1019 թվականից հետո, երբ սկսվեցին թյուրքական արշավանքները և դրան հաջորդած գաղութացումը:

Թուրքիայի արտգործնախարարը, սակայն, որսալով Թուրքիայում իշխող տրամադրությունը, վերջերս հայտարարեց, որ «Մենք [թուրքերը] հպարտ ենք մեր պատմությամբ, որովհետև այն երբեք ցեղասպանություն չի ունեցել: Եվ մեր պատմության մեջ գաղութատիրություն էլ գոյություն չունի»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment