Փոքր երկիր, բայց մեծ ազգ. ինչպես ցեղասպանությունը ձևավորեց այսօրվա Հայաստանը

Փոքր երկիր, բայց  մեծ ազգ. ինչպես ցեղասպանությունը ձևավորեց այսօրվա Հայաստանը

Հոդվածի առանցքում

  • Այդ մանուշակագույն, դեղին և սև փոքրիկ դարձածալ կոճակները, որոնք խորհրդանշում են զոհվածների հիշատակն ու հայրենիքի կորուստը, առաջին հայացքից աննկատելի են: Բայց կան պաստառներ, շապիկներ, հովանոցներ, կպչուն պիտակներ, նույնիսկ տորթեր, որոնք կրում են նույն անմոռուկ ծաղիկի պատկերը, որը ձևավորվել է ազգի ողբերգությունը հիշատակելու համար:
  • Այն խորհրդանշում է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, որն այս շաբաթ հանդիսավոր արարողություններով նշում են Երևանում և աշխարհի տարբեր վայրերում, ուր այս հնագույն մարդիկ փախել են Օսմանյան կայսրության կազմակերպած զանգվածային վայրագություններից փրկվելու համար:
  • Ապրիլի 24-ի հարյուրերորդ տարելիցը նախատեսում է հազվագյուտ հնարավորություն միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնանացնելու սպանությունների վրա, որոնք մի ժամանակ անտեսվել էին, իսկ այսօր դիտվում են որպես լայնածավալ հանցագործություն և Հոլոքոստի նախադեպ: Տարբեր ձևերով Հռոմի Պապը և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը անցյալ շաբաթ կարևորեցին այս հարցը, զայրացնելով թուրքերին, ովքեր շարունակում են վիճարկել իրադարձությունների հայկական տարբերակը:
  • Հիշատակման արարողության վերջին պատրաստություններն են ընթացել Հայաստանի Ցեղասպանության հուշահամալիրում, Ծիծեռնակաբերդի բարձրավանդակի վրա, որտեղից ամբողջ Երևանն է երևում: Այն կոնաձև մոխրագույն կոթող է, բունկերի նման թանգարանով: Դեպի հարավ, թուրքական կողմի երկար փակ սահմանին Արարատ լեռն է ձյունով ծածկված ու փառահեղ: Այցելուների մեջ են Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը, 20 երկրների առաջնորդներ պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:
  • Միջոցառման կարգախոսը հիշեցնում է թուրքական պետությանը ճանաչել օսմանյան թուրքերի կողմից 1.5 միլիոն հայ քաղաքացիների ոչնչացումը: Այն սկսվեց 1915-ի ապրիլի 24-ին, երբ Կոնստանտինապոլսում կալանավորեցին հայ մտավորականներին և տեղահանությունների, սպանության, թալանի ու բռնաբարության կենտրոնացված ծրագիրը գործեց մինչև 1922 թվականը:
  • Թուրքիայի վարքագիծը հիմնված է հայերի նկատմամբ ավանդական թշնամանքով: Սահմանը փակ է 1993-ից և հարևան Ադրբեջանի էթնիկ հայ տարածաշրջանի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դրա մի մասն է, Անկարան աջակցում է Բաքվին:
  • Անկախ հայկական ձայները պատրաստակամորեն ընդունում են այն ​​փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Թուրքիայում, որտեղ լիբերալ մտավորականները, քաղաքացիական հասարակությունը և քրդական խմբերն ընդունում են, որ ցեղասպանություն է տեղի ունեցել: Հազարավորները ստորագրել են «Մենք ներողություն ենք խնդրում» խնդրագրի տակ, որը գրված է հայկական ծագումով թուրք գրող Հրանտ Դինքի ոգով, ով սպանվեց 2007-ին:
  • Եթե ​​հայ-թուրքական սահմանը բացվի, նրանցից 90 րոպե կպահանջվի Երևանից Արարատ հասնելու համար: Վրաստանով 14 ժամ է տևում: Ի տարբերություն պաղեստինցիների, մի քանի հայի է հաջողվել ստանալ իրենց կորցրած ժառանգության «վերադարձի իրավունքը»: «Մարդիկ, իհարկե, երազում են իրենց հողը», - ասել է Պողոսյանը. «Բայց նրանք պետություն ունեն և պետք է այն կառուցեն»:
  • Լավատեսության գագաթնակետը 2009-ին էր, երբ Շվեյցարիայի միջնորդությամբ և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հովանավորությամբ Ցյուրիխում ստորագրվեցին արձանագրություններ, առանց հիշատակելու 1915-ի սարսափները: Բայց դրանք երբեք չվավերացրեցին, քանի որ թուրքերը դա կապում են Լեռնային Ղարաբաղում առաջընթացի հետ:
  • Այդուհանդերձ, միայն ժամանակը, կարծես թե, չի կարողանում բուժել մեկ դար առաջվա բաց վերքերը: Հիշելը հարցի դյուրին մասն է, պահանջն իրականացնելն է բարդ: «Մյուս ցեղասպանությունները ճանաչել են, սակայն մերը` ոչ», - ասաց Անդրանիկ Շամոյանը: «Դա միշտ կլինի մեր կյանքի մի մասը: Դուք չեք կարող պարզապես թերթել այդ էջը»:

Ուշադրությանն արժանի

Հայերը նշում են բռնության սկիզբը, որի ժամանակ 1.5 միլիոն մարդ մահացավ, Թուրքիայի զղջման բացակայության պատճառով էլ ժառանգները պայքարում են կորուստի հետ հաշտվելու և վերականգնման համար:

Այդ մանուշակագույն, դեղին և սև փոքրիկ դարձածալ կոճակները, որոնք խորհրդանշում են զոհվածների հիշատակն ու հայրենիքի կորուստը, առաջին հայացքից աննկատելի են: Բայց կան պաստառներ, շապիկներ, հովանոցներ, կպչուն պիտակներ, նույնիսկ տորթեր, որոնք կրում են նույն անմոռուկ ծաղիկի պատկերը, որը ձևավորվել է ազգի ողբերգությունը հիշատակելու համար:

Այն խորհրդանշում է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, որն այս շաբաթ հանդիսավոր արարողություններով նշում են Երևանում և աշխարհի տարբեր վայրերում, ուր այս հնագույն մարդիկ փախել են Օսմանյան կայսրության կազմակերպած զանգվածային վայրագություններից փրկվելու համար:

Վերջերս ստեղծված ավանդույթը կարծես վերադարձ է արևելյան Անատոլիայի սպանդի դաշտերը: Ամբողջ Հայաստանում, դպրոցներում և տներում, ինչպես նաև հեռավոր Սփյուռքում՝ Գլենդել, Կալիֆորնիա, երեխաները վերցնում են գունավոր մատիտներն ու մկրատը, որպեսզի ստեղծեն իրենց թղթե ծաղիկները կամ տնկեն իսկականը, հիշատակելու այն սարսափները, որոնք շրջապատել էին իրենց նախնիներին:

Ապրիլի 24-ի հարյուրերորդ տարելիցը նախատեսում է հազվագյուտ հնարավորություն  միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնանացնելու սպանությունների վրա, որոնք մի ժամանակ անտեսվել էին, իսկ այսօր դիտվում են որպես լայնածավալ հանցագործություն և Հոլոքոստի նախադեպ: Տարբեր ձևերով Հռոմի Պապը և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը անցյալ շաբաթ կարևորեցին այս հարցը, զայրացնելով թուրքերին, ովքեր շարունակում են վիճարկել իրադարձությունների հայկական տարբերակը:

Հիշատակման արարողության վերջին պատրաստություններն են ընթացել Հայաստանի Ցեղասպանության հուշահամալիրում, Ծիծեռնակաբերդի բարձրավանդակի վրա, որտեղից ամբողջ Երևանն է երևում: Այն կոնաձև մոխրագույն կոթող է, բունկերի նման թանգարանով: Դեպի հարավ, թուրքական կողմի երկար փակ սահմանին Արարատ լեռն է ձյունով ծածկված ու փառահեղ:

Այցելուների մեջ են Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը, 20 երկրների առաջնորդներ պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Բայց չճանաչած արևմտյան տերությունները, այդ թվում, Մեծ Բրիտանիան, ցածրաստիճան պաշտոնյաներին ուղարկում են  Երևան, իսկ շատ ավելի ավագ ներկայացուցիչներին Թուրքիա՝ նշելու Գալլիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միտումնավոր և ցինիկաբար ընտրել է այդ օրը, որպեսզի, ըստ զայրացած հայերի, խափանի իրենց արարողությունը:

«Ես հպարտ եմ, որ այստեղ եմ և հասկանում եմ, թե ինչու եմ այստեղ», – ասաց 16-ամյա Միլենա Ավետիսյանը, որը սև կոստյումով, սպիտակ վերնաշապիկով  իր դասընկերների հետ կանգնած է պատվո պահակախմբում, կենտրոնում վառվում է հավերժական կրակը: «Դա կոչ է աշխարհին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Այն ցույց է տալ, որ մենք հիշում ենք ու պահանջում»:

Միջոցառման կարգախոսը հիշեցնում է թուրքական պետությանը ճանաչել  օսմանյան թուրքերի կողմից 1.5 միլիոն հայ քաղաքացիների ոչնչացումը: Այն սկսվեց 1915-ի ապրիլի 24-ին, երբ Կոնստանտինապոլսում կալանավորեցին հայ մտավորականներին և տեղահանությունների, սպանության, թալանի ու  բռնաբարության կենտրոնացված ծրագիրը գործեց  մինչև 1922 թվականը:

Teskilat e-Mahsusa հատուկ կազմակերպությունը ծրագրեր էր կազմել և կոդավորված ուղարկել մարզային պաշտոնյաներին, որոնք իրենց զոհերին երկաթուղային ճամփորդության էին ուղարկում Իրաքի ու Սիրիայի անապատներ:  ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն  նկարագրել է, թե ինչպես էին  թուրքերը «մի ամբողջ ազգի մահվան հրահանգներ տալիս»:

Ապրիլի 23-ին, Էջմիածնի հայ առաքելական եկեղեցու նստավայրում կայացավ նահատակների սրբադասման արարողությունը, վերականգնելով 1,700 տարի առաջ սկիզբ առած ավանդույթը: «Մենք պետք է մեր սեփական ժողովրդին ազատագրենք թշնամանքից և ատելությունից», – բացատրեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: «Մենք պետք է ազատագրենք նաև թուրքերին, որպեսզի մաքրվեն  ցեղասպանության ցավից»: 1965-ին սպանդի  50-ամյա տարելիցի կենտրոնում Էջմիածինն էր, դա հայ ազգային զարթոնքի հիմնական պահն էր, երբ շատ կենդանի վկաներ կային, իսկ  մահացածների  ոսկորները բերվեցին Սիրիայի Դեյր Զորից վերաթաղման նպատակով:

Հարյուրամյա տարելիցի բազմաթիվ միջոցառումները՝ համաժողովները, ցուցահանդեսները, համերգները, ընդգծում են, որ այս երկրի ինքնությունն ու ապագան կապված են արյունոտ անցյալի հետ: «Միջազգային ճանաչումը լավ է, բայց, եթե Թուրքիան դա չի անում, ապա մենք չենք ունենա անվտանգություն, ինչը  մեզ պետք է», – ասաց Թևան Պողոսյանը, ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» խմբակցությունից: «Դա անվտանգության հարց է, քանի որ  ցեղասպանությունը տեղի է ունեցել մեզ հետ: Մեր ազգն է կորցրել  իր հայրենիքը և ցրվել ամբողջ աշխարհում: Դա միայն պատմական հարց չէ»:

Ժամանակակից Հայաստանը իր անկախությունը նվաճել է 1918 -ին, սակայն երկու տարի անց այն անցել է Խորհրդային Միության ենթակայության տակ և անկախությունը վերականգնել է  1991-ին: Դեպի ծով ելք չունեցող և աղքատ այս երկիրը  3 միլիոն բնակիչ ունի, ներառյալ ցեղասպանության վերապրածների բազմաթիվ ժառանգները: Թեև նրանց մեծ մասը՝ 7 -10 միլիոն ապրում է սփյուռքում:

Թուրքիայի վարքագիծը հիմնված է հայերի նկատմամբ ավանդական թշնամանքով: Սահմանը փակ է 1993-ից և հարևան Ադրբեջանի էթնիկ հայ տարածաշրջանի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դրա մի մասն է, Անկարան աջակցում է Բաքվին: Այդ «սառեցված հակամարտությունն» այնքան էր սրվել վերջին մեկ տարվա ընթացքում, որ հարցը դարձել էր ակտուալ ու վտանգավոր: Մարդիկ օգտվում են Թուրքիայի օդային և Վրաստանի ցամաքային տարածքներից: Շրջափակումը վնասում է առանց այն էլ փխրուն տնտեսությանը:

«Թուրքիան վարում է ակտիվ ժխտողական քաղաքականություն, գիտնականներն էլ ասում են, որ ժխտումը ցեղասպանություն կոչվող հանցագործության վերջին փուլն է», – ասել է Վիգեն Սարգսյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարն ու տարելիցի արարողությունների պատասխանատուն: «Ցեղասպանությունը հիմնված է այլատյացության վրա և  միտում ունի ազդել դա հերքող պետության ներկա քաղաքականության վրա: Թուրքիան ունի հակահայկական քաղաքականություն: Հակառակն ապացուցելու բեռն ընկած է նրանց վրա»:

Անկախ հայկական ձայները պատրաստակամորեն ընդունում են այն ​​փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Թուրքիայում, որտեղ լիբերալ մտավորականները, քաղաքացիական հասարակությունը և քրդական խմբերն ընդունում են, որ ցեղասպանություն է տեղի ունեցել: Հազարավորները ստորագրել են «Մենք ներողություն ենք խնդրում» խնդրագրի տակ, որը գրված է հայկական ծագումով թուրք գրող Հրանտ Դինքի ոգով, ով սպանվեց 2007-ին: Հիշատակի արարողություններ տեղի կունենան Ստամբուլում և այլուր ու թուրքական պատվիրակությունները Երևանում կլինեն ապրիլի 24-ին:

Անցյալ տարի Էրդողանը զոհերին անդրադարձավ որպես «Օսմանյան կայսրության քաղաքացիների» և «ցավակցություն» հղեց նրանց ժառանգներին: Բայց նրա Գալիպոլիի մանևրը կոպիտ ձևով հիշեցնում է թուրքական պետության մերժումը, որը  Երևանում շատերը կոչում են «վերափաթեթավորված ժխտում»: Հիշողության դաստիարակումը ներկայացվում է որպես ազգային պարտավորություն: Երուսաղեմի Յադ Վաշեմի նման, Երևանի Հայոց Ցեղասպանության հուշահամալիրն էլ արտասահմանցի բարձրաստիճան հյուրերի առաջին կանգառն է, իսկ նրանցից շատերի անունները փորագրված են «հիշատակի ծառուղու» վահանակներին:

Նոր ինտերակտիվ ցուցանմուշներ են տեղադրվել, որոնք հայ երեխային հնարավորություն են տալիս միանալ վայրագության ու ահաբեկչության այդ ժամանակների իր հասակակցին: «Մենք փորձում ենք խուսափել մարդկային զոհերի առավել սարսափելի լուսանկարներից», – ասաց Սուրեն Մանուկյանը թանգարանի տնօրենի տեղակալը, «կամ առնվազն դրանք օգտագործել էկրաններին, այլ ոչ թե հրապարակային ցուցադրման»:
Բայց միայն վայրագությունները չեն այսօր հիշում:

Ներքին Սասնաշեն գյուղում իրենց պարզ քարե տներով, խորթուբորդ ճանապարհներով և 7-րդ դարի ավերված վանքով, ապրում են մարդիկ, որոնց արմատները Թուրքիայի Սասուն լեռնային շրջանից են, որը 1894-ին եղել է հայկական դիմադրության ուժերի հենակայանը»:

Նրանք մի բուռ հող են բերել Սասունից և լցրել գերեզմանների վրա:«Մեր երեխաներին կոչում ենք արևմտյան Հայաստանի քաղաքների ու գյուղերի անուններով», ասում է Անդրանիկ Շամոյանը, նշելով, որ ինքը կրում է ազգային ամենանշանավոր հերոսներից մեկի անունը:

72-ամյա Արայան Հենդրիկը տոնական ճաշի սեղանի մոտ նստած սասունցու բարբառով երգում է այդ շրջանի գեղեցկության մասին: «Մեր երեխաները պարում են նույն պարերը, որոնք նրանց մեծ տատերն ու պապերն են պարել», – ասել է նա: «Դրանք մեր պատմության մաս են կազմում, որոնք ուզում ենք փոխանցել հաջորդ սերունդներին: Դրանք մեր ու լքվաց հողերի միջև կապն են»:

Նրանցից շատերը Թուրքիա են մեկնել իրենց արմատները փնտրելու, բայց ասում են, որ դա հուզիչ, սրտաճմլիկ փորձություն էր:Մյուսները հրաժարվում են իրենց հայրենիք այցելել որպես զբոսաշրջիկներ: Եթե ​​հայ-թուրքական սահմանը բացվի, նրանցից  90 րոպե կպահանջվի Երևանից Արարատ հասնելու համար: Վրաստանով 14 ժամ է տևում: Ի տարբերություն պաղեստինցիների, մի քանի հայի է հաջողվել ստանալ իրենց կորցրած ժառանգության «վերադարձի իրավունքը»: «Մարդիկ, իհարկե, երազում են իրենց հողը», – ասել է Պողոսյանը. «Բայց նրանք պետություն ունեն և պետք է այն կառուցեն»:

Հայաստանի իշխանության քաղաքականությունը չի ներառում տարածքային պահանջներ կամ փոխհատուցում, ինչպես Սփյուռքի ռազմատենչ ազգայնական կազմակերպություններն են անում: Երևանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Անկարայի հետ, սկսելով սահմանի վերաբացումով, ինչը կնպաստի հաշտեցմանը և հույս կա, որ դա, ի վերջո, կհանգեցնի ցեղասպանության ճանաչման, նույնիսկ, եթե դրա համար տասնամյակներ պահանջվի:

Լավատեսության գագաթնակետը 2009-ին էր, երբ Շվեյցարիայի միջնորդությամբ և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հովանավորությամբ Ցյուրիխում ստորագրվեցին արձանագրություններ, առանց հիշատակելու 1915-ի սարսափները:  Բայց դրանք երբեք չվավերացրեցին, քանի որ թուրքերը դա կապում են Լեռնային Ղարաբաղում առաջընթացի հետ: Այդ պահից հարաբերություններում նահանջ է գրանցվել, իսկ այժմ, խորը անվստահության մթնոլորտում դրանք սառեցված են:

Միասնության մասին քննարկումը չի դադարում: «Մենք ապրում ենք փոքրիկ տարածքում, բայց մենք մեծ ազգ ենք», – ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Նրանք, ովքեր շփվում են մեզ հետ, գործ ունեն 12 միլիոն հայերի հետ»: Այս տարվա Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի վեց երգիչ հինգ մայրցամաքից ու հանրապետությունից: Երգի վերնագիրն է.«Մի ժխտիր»:

«Ազգայնական միտումները նորից գլուխ են բարձրացնում», – զգուշացրել է Վահրամ Տեր-Մաթևոսյանը` Թուրքիայի պատմաբանը: «Մարդիկ հասկանում են, որ մենք փորձում ենք օգնել թուրքերին հաշտվելու, բայց նրանք դա չեն ցանկանում: Այդ դեպքում ինչու  պետք է մենք վստահենք նրանց ևս մեկ անգամ»:
Ոչ ոք չի ակնկալում, որ շատ բան կփոխվի ապրիլի 24-ից հետո, նույնիսկ, եթե Էրդողանը հանդես գա զղջման այլ արտահայտությամբ, դարձյալ խուսափելով ցեղասպանություն բառից: Սակայն, ցեղասպանության հիշատակման ոճի`անմոռուկի, մասին տարաձայնություն կա:

«Սկզբում ես քննադատում էի այդ արշավը, բայց առաջին անգամ է, որ հայերն իրենց ասոցացնում են խորհրդանիշի հետ», -ասել է Տեր-Մաթևոսյանը: «Խոսքը վերաբերում է ցեղասպանության քննարկումների արդիականացմանը: Այսօրվա սերունդը ցեղասպանությունից հետո ​​հինգերորդն է և երիտասարդներին պետք է դիմել մի այլ ուղերձով»:

Բայց սոցիոլոգ Տիգրան Մաթոսյան զգուշացրել է «արարողակարգ առանց մտորումների» համար, որը չի համապատասխանում երկրի կարիքներին: «Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ և ես ցանկանում եմ, որ հարյուրերորդ տարելիցը առիթ լինի դրանց վրա ազդելու համար», ասել է նա: «Հայաստանը ցանկանում է լինել ժողովրդավարական, բայց դա այդպես չէ: Կա հսկայական սոցիալական անարդարություն: Դա անընդունելի է ցեղասպանությունից տուժած ժողովրդի համար»:

Իզաբելլա Սարգսյանը, որն աջակցում է հայ-թուրքական հաշտեցմանը, հիշում է պատանեկան տարիներին իր առաջին հանդիպումը թուրքի հետ, ով եկել էր Կարսից` իր ընտանիքի պապենական քաղաքից: Արցունքները հորդում էին և հուզմունքից նա կորցրել է բառերը: «Դա չի նշանակում, որ ես չեմ ցավում ցեղասպանության համար», – ասել է նա:

«Ես պարզապես չեմ սիրում, թե ինչպես է այն հրապարակայնորեն ներկայացվում: Եվ դա միակ բանը չի, որ ձևավորում է իմ ինքնությունը: Սփյուռքը կենտրոնացած է ցեղասպանության վրա: Դա նրանց համար ինքնության խնդիր է: Մենք քաղաքացիներ են, ունենք այս փոքրիկ հրաշք հողակտորը: Հայաստանի Հանրապետության հիմնական նպատակն է այստեղ ապրող հայերի համար այն դարձնել արժանապատիվ վայր»:

Այդուհանդերձ, միայն ժամանակը, կարծես թե, չի կարողանում բուժել մեկ դար առաջվա բաց վերքերը: Հիշելը հարցի դյուրին մասն է, պահանջն իրականացնելն է բարդ: «Մյուս ցեղասպանությունները ճանաչել են, սակայն մերը` ոչ», – ասաց Անդրանիկ Շամոյանը: «Դա միշտ կլինի մեր կյանքի մի մասը: Դուք չեք կարող պարզապես թերթել այդ էջը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment