Մենք հիշում ենք Հայոց Ցեղասպանությունը

Մենք հիշում ենք Հայոց Ցեղասպանությունը

Հոդվածի առանցքում

  • «Մի օր ժանդարմները (Օսմանյան ռազմական ոստիկանություն) եկան և մեզ դուրս արեցին մեր տնից: Նրանք չասացին, թե ուր ենք գնում, պարզապես տնից դուրս հանեցին», - պատմել է Երանուհի Կազանջյան- Նաջարյանը, Հայոց Ցեղասպանության վերապրածը, 1980 - ականների սկզբին արձանագրված վկայության մեջ:
  • Երանուհու նկարագրած վայրագությունները կազմում էին հայերի դեմ Օսմանյան կառավարության իրականացրած համակարգված բնաջնջման մի մասը: Մինչև 1.5 միլիոն հայեր դարձան բացահայտ սպանությունների կամ սիրիական Դեյր Զոր անապատի համակենտրոնացման ճամբարներ տանող մահվան երթերի զոհերը: Հայոց Ցեղասպանությունը նշանավորվեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
  • «Հիշողության պահպանման կոալիցիայի», ուսանողների հիմնադրած կազմակերպության նպատակն է այնպես ներկայացնել 20 և 21-րդ դարերի ցեղասպանության զոհերի հիշատակումը, որ այն իմաստալից ու ակտուալ լինի ապագա սերունդների համար: CPM-ը աջակցում է մեր բազմազան Դյուկ համայնքին, հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
  • Միջոցառման ժամանակ կլսենք փորձագետների Դյուք և Եռանկյունի համայնքներից, այդ թվում, Երանուհու թոռանը` Ջեֆ Էսենին: Նա կներկայացնի Հայոց Ցեղասպանության մասին իրենց ընտանիքի հուշերը: Բնաջնջման մասին այդ տանջալից նկարագրություններով ու գոյատևման հուզիչ պատմություններով մենք հարգանքի տուրք կմատուցենք ցեղասպանության զոհերին, կպատվենք վերապրածներին, կհիշեցնենք մարդկությանն իր վատագույնը, լավագույնին ոգեշնչելու համար:

Ուշադրությանն արժանի

«Մի օր ժանդարմները (Օսմանյան ռազմական ոստիկանություն) եկան և մեզ դուրս արեցին մեր տնից: Նրանք չասացին, թե ուր ենք գնում, պարզապես տնից դուրս հանեցին», – պատմել է Երանուհի Կազանջյան- Նաջարյանը, Հայոց Ցեղասպանության վերապրածը, 1980 – ականների սկզբին արձանագրված վկայության մեջ: Նա և իր երկու քույրերը իրենց ամբողջ ընտանիքի միակ փրկվածներն էին, նրա տատիկները կենդանի թաղվեցին, հայրը բանտարկվեց ու նրան այլևս չտեսան:

Մորը, եղբորը, քրոջը ժողովեցին լեռներում ու հազարավոր այլ հայերի հետ ստիպեցին քայլել հարյուրավոր մղոններ դեպի հարավ, համակենտրոնացման ճամբարներ: Բռնագաղթի ժամանակ նրա մայրը մնաց լեռներում մեռնելու, եղբորը գլխատեցին: Թեև Երանուհու վկայությունից ավելի քան երեսուն տարի է անցել, իսկ այդ իրադարձություններից  գրեթե մեկ դար, նրա խոսքերը միշտ կհիշվեն:

Երանուհու նկարագրած վայրագությունները կազմում էին հայերի դեմ Օսմանյան կառավարության իրականացրած համակարգված բնաջնջման մի մասը: Մինչև 1.5 միլիոն հայեր դարձան բացահայտ սպանությունների կամ սիրիական Դեյր Զոր անապատի համակենտրոնացման ճամբարներ տանող մահվան երթերի զոհերը:  Հայոց Ցեղասպանությունը նշանավորվեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Հայերին իրենց պատմական հայրենիքում ոչնչացնելու հարցում Օսմանյան կայսրության հաջողության և մարդկության դեմ այդ ոճրագործությունների նկատմամբ միջազգային նախատինքի բացակայության պատճառով կատարվեցին 20-րդ և 21-րդ դարերի ցեղասպանությունները Եվրոպայում համաշխարհային պատերազմի ժամանակ, Ռուանդայում, Կամբոջայում, Բոսնիայում և Դարֆուրում:

Իր սարսափելի գործողությունները արդարացնելու համար Հիտլերը հարցրեց. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում  հայերի բնաջնջման մասին»: Մեր պարտքն է պատմել հայերի պատմությունը: Մեր պարտքն է հիշել Հայոց Ցեղասպանության յուրաքանչյուր զոհին և հարգել յուրաքանչյուր վերապրածին: Ոգեկոչման այս քայլերը չափազանց կարևոր են ցեղասպանության և զանգվածային վայրագությունների հետագա գործողությունները կանխելու համար:

«Հիշողության պահպանման կոալիցիայի», ուսանողների հիմնադրած կազմակերպության նպատակն է այնպես ներկայացնել 20 և 21-րդ դարերի ցեղասպանության զոհերի հիշատակումը, որ այն իմաստալից ու ակտուալ լինի ապագա սերունդների համար: CPM-ը աջակցում է մեր բազմազան Դյուկ համայնքին, հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Մեր պարտականությունն է «այլևս երբեք» խոստումը իրականություն դարձնել:

Հրավիրում ենք ձեզ միանալ մեզ դիտելու Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին և զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որը կրում է  «Գոյատևման պատմություններ» խորագիրը: Այն տեղի կունենա երեքշաբթի, մարտի 3-ին, ժամը 6:30-ին Սանֆորդի Հանրային քաղաքականության դպրոցի 5-րդ սենյակում:

Միջոցառման ժամանակ կլսենք փորձագետների Դյուք և Եռանկյունի համայնքներից, այդ թվում, Երանուհու թոռանը` Ջեֆ Էսենին: Նա կներկայացնի Հայոց Ցեղասպանության մասին իրենց ընտանիքի հուշերը: Բնաջնջման մասին այդ տանջալից նկարագրություններով ու գոյատևման հուզիչ պատմություններով մենք հարգանքի տուրք կմատուցենք ցեղասպանության զոհերին, կպատվենք վերապրածներին, կհիշեցնենք մարդկությանն իր վատագույնը, լավագույնին ոգեշնչելու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment