Զեկույց.Մեծ Բրիտանիան աշխարհի ամենաապակրոնացված երկրներից է
Հոդվածի առանցքում
- Աշխարհի բնակչության 2/3-ը հավատացյալ է, բայց բրիտանացիների միայն 30%-ն է իրեն համարում որևէ կրոնի հետևորդ, մինչդեռ Թայլանդում, օրինակ, այդ թիվը 90%-ից էլ բարձր է:
- Համեմատած այս թվերի հետ, Թայլանդում, օրինակ, բնակչության 94%-ը, Հայաստանում, Բանգլադեշում, Վրաստանում և Մարոկկոյում` 93%-ը նշել է, որ որոշակի կրոնի հետևորդ է:
- Ճապոնիայում մարդկանց միայն 13%-ն է որևէ կրոնի հետևորդ, Շվեդիայում` 19%, Չեխիայում` 23%, Նիդեռլանդներում և Հոնգ Կոնգում` 26%:
- Անցած տարվա վերջին անցկացված հարցմանը մասնակցել է 63,898 մարդ, յուրաքանչյուր երկրից` մոտ 1000 հոգի:
Ուշադրությանն արժանի
Աշխարհի բնակչության 2/3-ը հավատացյալ է, բայց բրիտանացիների միայն 30%-ն է իրեն համարում որևէ կրոնի հետևորդ, մինչդեռ Թայլանդում, օրինակ, այդ թիվը 90%-ից էլ բարձր է:
Նոր զեկույցի համաձայն, Մեծ Բրիտանիան աշխարհի ամենաապակրոնացված երկրների թվում է: Կրոնականացվածության ցուցիչով 65 երկրների շարքում Մեծ Բրիտանիան զբաղեցրել է վերջից 6-րդ տեղը և ունի ընդամենը 30% հավատացյալ բնակչություն:
Հարցվածների 53%-ն ասել է, որ հավատացյալ չէ, բայց միայն 13%-ն է ընդունել, որ աթեիստ է, մյուսները չեն իմացել, թե ինչ վերաբերմունք ունեն հավատքի հանդեպ: Համեմատած այս թվերի հետ, Թայլանդում, օրինակ, բնակչության 94%-ը, Հայաստանում, Բանգլադեշում, Վրաստանում և Մարոկկոյում` 93%-ը նշել է, որ որոշակի կրոնի հետևորդ է:
Ցուցակը եզրափակել է Չինաստանը, որտեղ հարցվածների միայն 6%-ն է ասել, որ հավատացյալ է, մինչդեռ 61%-ը նշել է, որ աթեիստ է:
Ճապոնիայում մարդկանց միայն 13%-ն է որևէ կրոնի հետևորդ, Շվեդիայում` 19%, Չեխիայում` 23%, Նիդեռլանդներում և Հոնգ Կոնգում` 26%:
Win/Gallup International-ի տնօրեն Ժան-Մարկ Լեգարի խոսքով, աշխարհի բնակչության 2/3-ը հավատացյալ է. «Կրոնը շարունակում է գերիշխել մեր առօրյայում, մենք տեսնում ենք, որ որևէ կրոնի հարող մարդկանց թիվը շարունակում է բարձր մնալ: Բացի այդ, հավատացյալ երիտասարդների թիվը մեծ է, ինչից կարող ենք ենթադրել, որ աշխարհում հավատացյալների քանակը միայն աճելու է»:
Ընդհանուր առմամբ, հավատացյալ լինելուն ավելի շատ միտված են մինչև 34 տարեկան մարդիկ, որոնք հիմնականում կրթություն չունեն, բայց հավատացյալները գերիշխող են կրթական տարբեր մակարդակ ունեցող մարդկանց խմբերում:
Անցած տարվա վերջին անցկացված հարցմանը մասնակցել է 63,898 մարդ, յուրաքանչյուր երկրից` մոտ 1000 հոգի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ