4 պատճառ, որ կարող է վերջ տալ հարաբերություններին
Հոդվածի առանցքում
- Ջոն Գոթմանը հարաբերությունները վերլուծում է «4 ձիավորի» մեթոդով, որոնք ցույց են տալիս ամուսնությունը քանդվելու ճանապարհը։
- Ամուսնական զույգի խնդիրների 69% - ը մշտական են:
- Դժբախտ ամուսնությունը 35%-ով բարձրացնում է հիվանդանալու հնարավորությունը, 4 տարով կրճատում կյանքի տևողությունը։
Ուշադրությանն արժանի
Գոթմանն արդեն 40 տարի ուսումնասիրում է ամուսնությունը եւ նրա սեմինարները, որոնց զույգերն այցելում են, տալիս են գրեթե նույն արդյունքը, ինչ ստանդարտ թերապիան է ապահովում:
Նրա «Ամուսնության յոթ սկզբունքները» գիրքը գերազանց եւ հարուստ տեղեկություն է պարունակում: Նա բացահայտում է ամուսնության մասին շատ առասպելներ և բացատրում, թե ինչո՞ւ է ամուսնությունը վատ ընթանում, և ի՞նչ կարելի է անել այդ ուղղությամբ:
Չորս ձիավոր
Ինչպես կարելի է ասել, թե ով է բաժանվում:
Կան մի շարք ցուցանիշներ, բայց Գոթմանի հետազոտությունների հիմքում «Չորս ձիավորն»է: Սրանք չորս պատճառներն են, որոնք ցույց են տալիս, որ ամուսնությունը քանդվելու ճանապարհին է:
- Քննադատություն – Բողոքները պարզ են. Քննադատությունը շատ ավելի գլոբալ է, հարձակում է կատարվում անձի, ոչ թե նրա վարքագծի վրա: Աղբը չի հանել, որովհետև ոչ թե մոռացել է, այլ, որովհետև վատ մարդ է:
- Արհամարհանք – «…վիրավորական անունով կոչելը, աչքը մտցնելը, ծաղրելը, կոպիտ եւ թշնամական հումորը: Ինչ ձեւով էլ արհամարհանքն արտահայտվի, չորս ձիավորից ամենավատն է: Այն թունավորում է հարաբերությունները, քանի որ զզվանք է արտահայտում: Գրեթե անհնար է լուծել խնդիրը, երբ ձեր գործընկերը ստանում է հաղորդագրություն, որտեղ դուք գրում եք, որ զզվում եք նրանից»:
- Պաշտպանվողականություն – «… պաշտպանվողականությունը ընկերոջդ մեղադրելու միջոց է: Իրականում դուք ասում եք. «Խնդիրը ես չեմ, այլ՝ դու ես: Պաշտպանվելը միայն շիկացնում է հակասությունը, ինչն էլ այն դարձնում է մահացու»:
- Խնդրի շրջափակում – չնկատել, մեկուսանալ: Սա չի նշանակում մարդուն հեռացնել հակասությունից: Նրան խնդրից հեռացնում ես հոգեպես՝ վերջ դնելով հարաբերություններին:
Ո՞րն է ամուսնության ամենամեծ ըմբռնումը:
Ի՞նչն ինձ բոլորից շատ զարմացրեց: Գոթմանի հետազոտությունը բացահայտում է, որ հիմնական տարակարծությունները չեն կործանում ամուսնությունները, նայած թե զույգն ինչպես է դրանց վերաբերվում:
Ամուսնական զույգի խնդիրների 69% – ը մշտական են: Այդ խնդիրները պահպանվում են և շատ զույգեր դրանց մասին վիճում են տարեցտարի:
Շատ ամուսնական վեճեր չեն կարող լուծվել: Զույգերը շարունակ փորձում են փոխել միմյանց, բայց չեն կարողանում: Նրանց անհամաձայնության մեծ մասը պայմանավորված է կենսաձևի, անհատականության կամ արժեքների նկատմամբ հիմնարար տարբերությամբ: Այդ տարբերությունների համար պայքարում նրանք պարզապես վատնում են իրենց ժամանակը եւ վնասում ամուսնությունը:
Ինչպե՞ս են լավ ամուսնությունները վերաբերվում խնդիրներին, որոնք անլուծելի են: Նրանք միմյանց ընդունում են այնպիսին, ինչպիսին կան:
Այս զույգերը ինտուիտիվ հասկանում են, որ խնդիրները անխուսափելիորեն հարաբերությունների մի մասն են, ինչպես օրինակ հիվանդությունները, որոնք ձեռք եք բերում տարիքի հետ: Դրանք նման են ծնկի կամ մեջքի ցավին, աղիքի բորբոքումին: Մենք չենք կարող սիրել այդ խնդիրները, բայց դրանք կարող ենք հաղթահարել, խուսափել իրավիճակներից, որոնք դրանք կխորացնեն, կզարգացնենք ձևեր ու միջոցներ, որոնք կօգնեն տանելի դարձնել այդ խնդիրները: Հոգեբան Դան Ուայլն իր «Մեղրամիսից հետո» գրքում գրում է.
«Երբ ընտրում եք երկարաժամկետ գործընկեր … անխուսափելիորեն ընտրելու եք նաև որոշակի անլուծելի խնդիրներ, որոնց ստիպված եք բախվել առաջիկա տասը, քսան կամ հիսուն տարում»:
Ի՞նչն է օգնում ամուսնության բարգավաճմանը:
Գիրքը հագեցած է հզոր տեղեկատվությամբ, անեկդոտներով եւ խորհրդատվությամբ: Ես ընտրել եմ դրանցից երեք առավել օգտակարները։
1. Շատ կարևոր է ճանաչել միմյանց։ Զգացմունքային իմաստով խելացի զույգերը լավ ծանոթ են միմյանց աշխարհին ։Նրանք ստեղծել են շատ ճանաչողական հնարավորություններ իրենց ամուսնության համար: Նրանք հիշում միմյանց պատմությունների հիմնական իրադարձությունները եւ շարունակում են թարմացնել իրենց տեղեկատվությունը, քանի որ ամուսնական կյանքի դեպքերն ու զգացմունքները փոխվում են:
2. Երբ կռվուն եք, խուսափեք օգտագործել դու բառը, փոխարենն օգտագործեք ես: Դա օգնում է շատ ավելի հեշտ արտահայտել զգացմունքները եւ դժվարացնում է հարձակումը մյուս անձի վրա:
3.Ո՞րն է առավել հզոր, բայց փոքրիկ վարժանքը ամուսնությունը բարելավելու համար: «Հավաքվեք օրվա վերջում եւ խոսեք այն մասին, թե ինչպես է օրն անցել»: Նպատակն է դուրս մղել օրվա ընթացքում ստացած սթրեսը, որպեսզի այն բացասաբար չազդի ձեր հարաբերությունների վրա:
Մի քանի այլ հետաքրքիր կտորներ։
«… դժբախտ ամուսնությունը կարող է 35%-ով բարձրացնել ձեր հիվանդանալու հնարավորությունը եւ չորս տարով կրճատել ձեր կյանքի տևողությունը»:
«15 րոպե շփվելու դեպքում առաջին երեք րոպեն բավական է, որպեսզի 96%-ով կարողանաք կանխատեսել զրույցի արդյունքը …»։
«Այն զույգերին, ովքեր դրական են վերաբերվում իրենց ամուսնական պատմությանը, ամենայն հավանականությամբ երջանիկ ապագա է սպասվում: Երբ երջանիկ հիշողությունները խեղաթյուրվում են, նշանակում է ամուսնությունը օգնության կարիք ունի»։
Հոդվածի բնօրինակն` այստեղ։