Փախստականների թվաքանակն արձանագրել է ռեկորդային ցուցանիշ․ՄԱԿ

Փախստականների թվաքանակն արձանագրել է ռեկորդային ցուցանիշ․ՄԱԿ

Հոդվածի առանցքում

  • ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ առաջին անգամ տեղահանվածների թիվն աշխարհում հասել է 70,8 միլիոնի: Կառույցի ղեկավարը նախազգուշացրել է փախստականների համար թշնամական մթնոլորտի մասին, սակայն գովաբանել է Գերմանիային:

Ուշադրությանն արժանի

 

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ առաջին անգամ տեղահանվածների թիվն աշխարհում հասել է 70,8 միլիոնի: Կառույցի ղեկավարը նախազգուշացրել է փախստականների համար թշնամական մթնոլորտի մասին, սակայն գովաբանել է Գերմանիային:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովը չորեքշաբթի հրապարակել է իր «Global Trends» զեկույցը, ուր հայտարարել է, որ ավելի քան 2 միլիոն մարդ ստիպված է եղել փախչել անցյալ տարի՝ տեղահանվածների թիվը հասցնելով գրեթե 70,8 միլիոնի:

Այդ թիվը ներառում է փախստականներ, ապաստան հայցողներ և ներքին տեղահանվածներ 2018 թվականի վերջի դրությամբ:

DW- ին տված հարցազրույցում UNHCR -ի ղեկավար Ֆիլիպո Գրանտիի խոսքերով, այդ բնակչության շարժումները կառավարելիս «շատ ձախողումներ» են եղել:

«Պետք է հասկանալ, որ Եվրոպայում, օրինակ, դրանք նախատեսված են ավելի փոքր թվերի համար», – ասաց նա: «Երբ 2015 թ-ին թվերը մեծացան, Եվրոպան պատրաստ չէր և սխալ ուղերձ ուղարկեց»:

Վտանգ Վենեսուելայում

Եթովպիայում բռնությունների արդյունքում մոտ 1.56 միլիոն մարդ է անցյալ տարի ստիպված եղել լքել իրենց տները, թեև տեղահանվածների մեծամասնությունը մնացել է Եթովպիայի սահմաններում:

Համաշխարհային գլոբալ ապաստան հայցողների մոտ մեկ հինգերորդը եկել է Վենեսուելայից, որտեղ մարդիկ փախչում են խորը քաղաքական և տնտեսական ճգնաժամից: ՄԱԿի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը նշել է Հարավային Ամերիկայի երկրից մոտ 340 հազար ապաստան հայցողների մասին, սակայն ընդգծել, որ փաստացի թիվը, հավանաբար, շատ ավելի մեծ է վենեսուելական ճգնաժամի պատճառով: ՄԱԿը գտնում է, որ 2016 թվականից ի վեր Վենեսուելայից մոտ 4 միլիոն մարդ է հեռացել:

Գրանտին կոչ է արել դոնորներին օգնել երկրներին ընդունելու Վենեսուելայի միգրանտներին:

«Հակառակ դեպքում, այդ երկրները չեն կարող դիմանալ այլևս ճնշմանը և ստիպված կլինեն միջոցներ ձեռնարկել, որոնք կվնասեն փախստականներին», – ասաց նա: «Մենք շատ վտանգավոր իրավիճակում ենք»:

Ուղերձ Թրամփին

Գրանտին շնորհակալություն է հայտնել ԱՄՆինփախստականների խոշորագույն աջակցին »և ՄԱԿի Փախստականների գծով ամենախոշոր դոնորին: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է որոշակի թշնամանքի փաստը տեղահանվածների հանդեպ:

«Ամերիկայում, ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի այլ մասերում, մենք ականատես ենք լինում փախստականների հայտնաբերմանը, բայց ոչ միայն փախստականների, միգրանտների, ինչպես նաև այն մարդկանց, որոնք գալիս են վերնելով մեզ սպառնացող աշխատատեղերը, մեր արժեքները , – ասաց Գրանտին: «Եվ ես ուզում եմ ասել ԱՄՆ վարչակազմին` նախագահին, և այլ առաջնորդներին. Դա վնասակար է »:

«Դա մի գիծ է, ուր շատ մարդիկ ներգրավված են, որովհետև մտավախություններ ու վախեր ունեն, բայց դա լավ ուղղություն չէ», – ասաց նա DW- ին:

Նա նաև քննադատել է ԱՄՆում երկարատև վարչական վարույթը, որը պատճառ է դարձել ապաստան հայցողների աշխարհի ամենաերկար գործընթացի առկայության: Ներկայումս մոտ 719,000 ապաստան հայցողներ սպասում են իրենց հարցի լուծմանը ԱՄՆում:

«Սահմանափակումները, արգելքները միայն սխալ չեն: Հիշեք, որ այդ մարդիկ փախչում են պատերազմից, հակամարտությունից, բռնությունից և խտրականությունից և նրանք օգնության կարիք ունեն», – ասել է Գրանտին: «Խնդիրը չի վերանա, այն պարզապես կփոխանցվի աշխարհի մեկ այլ հատվածին՝ այնտեղ խնդիր ստեղծելով, և այն հետո պարզապես կփոխանցվի հարուստ երկրին»:

Երախտագիտություն Մերկելին

Գրանտին գովաբանում է Գերմանիային `միգրանտներին ընդունելու և այն միֆը վերացնելու, որ միգրանտներն անկառավարելի են,  նույնիսկ եթե թվերը շատ բարձր են :

«Ես սովորաբար չեմ սիրում գովել և քննադատել, բայց կարծում եմ, որ այս դեպքում կցանկանայի գովաբանել Գերմանիային այն բանի համար, ինչը նա արել է», – ասել է Գրանտին Ժնևում:

Նա նշել է, որ կանցլեր Անգելա Մերկելը քաղաքական «մեծ գին» է վճարել իր միգրացիոն քաղաքականության համար, սակայն ասել է, որ դա իր գործողությունները «ավելի խիզախ են» դարձրել:

Մեկ տարի, մեկ այլ արձանագրում

Վերջին յոթ տարիների ընթացքում բռնի տեղահանվածների թիվը մեծացել է, և տաս տարվա հետ համեմատած աճել մոտ 65% -ով:

«Մեկ տարի անց ևս մեկ սարսափելի ռեկորդ ենք սահմանել », – ասաց «Օքսֆամ» բրիտանական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Ջոն Քերեսը: «Այս թվերի հետևում մարդիկ են, ովքեր վտանգավոր ճանապարհ են անցնում, որոնք երբեք չեն ցանկացել անել դա, սակայն ստիպված են իրենց սպառնացող վտանգենրի և ոտնահարված իրավունքների համար»:

Չորեքշաբթի օրվա զեկույցը նաև նշում է, որ զարգացող երկրներն ամենաշատ փախստականների են ընդունում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment