Reddit- ի տնօրենը հրաժարական է տվել, հայ համահիմնադիրը վերադառնում ղեկին

Reddit- ի տնօրենը հրաժարական է տվել, հայ համահիմնադիրը վերադառնում ղեկին

Հոդվածի առանցքում

  • Reddit- ի գլխավոր գործադիր տնօրեն Յիշան Վոնը հրաժարական է:
  • Վոնի հեռանալու պատճառը առաջացած անհամաձայնությունն էր՝ կապված նոր գրասենյակի համար ծախսած գումարի հետ:
  • Ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը վերադառնում է՝ զբաղեցնելու գործադիր նախագահի պաշտոնը:
  • Օհանյանը Սթիվ Հաֆմանի հետ Reddit-ը հիմնադրել է 2005թ.-ի հունիսին:
  • 2010 թ. Օհանյանը թողեց իր պաշտոնը և կամավոր հիմունքներով ղեկավարեց Հայաստանում շահույթ չհետապնդող կազմակերպություն:

Ուշադրությանն արժանի

Reddit- ի գլխավոր գործադիր տնօրեն Յիշան Վոնը  հրաժարական է տվել 2 տարի աշխատելուց հետո. հինգշաբթի հայտարարել են օնլայն մեդիայի կենտրոնից: Գլխավոր օպերացիոն տնօրեն Էլեն Փաոն կաշխատի որպես ժամանակավոր գլխավոր գործադիր տնօրեն: Ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը վերադառնում է՝ զբաղեցնելու նաև գործադիր նախագահի պաշտոնը: Նա ղեկավարելու է մարքեթինգը, կապը և ռազմավարությունը. Փոփոխությունը ցույց է տալիս անցում դեպի ընկերության արմատները: Վոնը՝ Reddit-ի մոլի օգտատերն է եղել 2005 թ-ից, իսկ ընկերությանը միացել է 2012 –ին: Նախկինում աշխատել է որպես Facebook- ի տեխնիկական տնօրեն եւ PayPal- ի ինժեներական մենեջեր. Reddit-ը վերջերս է անջատվել է Conde Nast-ից:

Սեպտեմբերին Reddit-ի շուկայական արժեքը 50 մլն դոլարից հասել 500 մլն-ի: Այժմ այն 9 տարեկան ընկերություն է, և համարվում է «Ինտերնետի առաջին էջը»: Իսկ այցելուների քանակը 35 միլիոնից հասել է 174 միլիոնի, 6 միլիարդն էլ լրացնում է ամսական էջի դիտողների քանակը:

Օհանյանը Սթիվ Հաֆմանի հետ Reddit-ը հիմնադրել է 2005թ.-ի հունիսին: 2010 թ. Օհանյանը թողեց իր պաշտոնը և կամավոր հիմունքներով ղեկավարեց Հայաստանում շահույթ չհետապնդող կազմակերպություն, իսկ Reddit-ում մնաց որպես խորհրդական: Վոնի հեռանալու պատճառներն անհասկանալի են: Reddit-ի ներդրող Սեմ Ալտմանը ասել է , որ Վոնի հեռանալու պատճառը առաջացած անհամաձայնությունն էր՝ կապված նոր գրասենյակի համար ծախսած գումարների հետ:

Ալտմանն իր բլոգում գրել է. «մենք նրան երբեքչենք խնդրել կամ առաջարկել հեռանալ: Նա այդ որոշումը կայացրեց, երբ մենք չհաստատեցինք նոր գրասենյակի ծրագիրը»: Reddit-ը Դան ՄըքՔոմասին, որը ընկերությունում է աշխատում արդեն 3 տարի, նշանակել է ընկերության արտադրանքի ավագ փոխնախագահ: Նա իր թիմով պետք է տեղափոխվի Սան Ֆրանցիսկո և միավորվի Reddit-ի մյուս մասին:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment