Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայկական բրենդը բերեց ԱՄՆ շուկա

Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայկական բրենդը բերեց ԱՄՆ շուկա

Երբ Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ են կապվել ոգելից խմիչքի Flaviar ակումբի անդամները `հայկական կոնյակը շուկա բերելու համար, նա դա ընդունեց որպես փայլուն հնարավորություն իր հայրական ժառանգության դրսևորման համար:

«Իմ հայրական կողմը փախել է ցեղասպանության ժամանակ», – ասաց Օհանյանը ինձ հետ զրույցում: «Հայրս մեծացել է բավականին ամերիկանացված, բայց սնունդը եւ խմիչքը մեր մշակույթի մեծ մասն են կազմում, որը փոխանցվել է ժառանգաբար»:

Օհանյանը Հայաստանում որոշակի ժամանակ անցկացրեց եւ ծանոթացավ տեղական կոնյակ արտադրելու ավանդույթի հետ: Եվ նա ուզում էր ամերիկացիներին ծանոթացնել այս բարձրորակ հայկական ոգելից խմիչքի հետ:

Այսպիսով, երբ նա ստացավ ներդրողներից հավելյալ տեղեկություն « Son of a Peat » վիսկի տեսակի մասին, որը Flaviar պատրաստում է իր անդամների համար, նա տեսավ, որ ընկերությունը կարող է սեփական ոգելից խմիչքը արտադրել: Դա Flaviar- ի նոր ուղղությունն է, եւ նա կարծում էր, որ դա իր արտադրանքի հիմնման համար լավ հնարավորություոն էր: Օհանյանը որոշել է իր գաղափարով կիսվել թիմի հետ:

«Ամերիկացիների մեծամասնության համար սա առաջին դեպքն է: Եթե մենք կարողանանք ինչոր բանի հասնել Ամերիկայում, ապա ես կցանկանայի, որ այն էլ ավելի զարգանար », – ասաց Օհանյանը: «Հաճախ չէ, որ ես աշխատում եմ այն ընկերության հետ, ուր ներդրում եմ արել: Ես զրուցեցի Յուգո Պետկովիչի եւ Գրիսայի [Սոբայի] հետ, ովքեր Ֆլավիարի հիմնադիրներն են, սեփական ոգելից խմիչք արտադրելու մասին: Ես առաջարկեցի հայկական կոնյակի գաղափարը: Նրանց արձագանքն էր՝ «սա տարօրինակ է, բայց մենք կուսումնասիրենք դա»:

Նա ասում է, որ հայկական ապրանքների մասին շատ քիչ մարդիկ են տեղյակ: Նա տպավորություն ունի, որ հայկական կոնյակ ավելի շատ հայեր են սիրում: «Հուսով եմ, որ ես կկարողանամ լավ դեսպան դառնալ այս խմիչքի»:

Flaviar- ը համաձայնվել է կոնյակ արտադրել Օհանյանի համար, ով որոշել է այն անվանել Շաքմատշախմատ» հայերեն բառի պատվին: «Շախմատը հայկական ինքնության անբաժանելի մասն է: Ինչպես նաև հայկական կոնյակը »:

Շաքմատի մեկնարկով գրանցվեց Օհանյանի եւ Flaviar միջեւ հարաբերությունների ընդլայնում, որը վերջերս սկսել է զարգացնել իր ոգելիչ խմիչքների բրենդները՝ նախնական որոշակի հաջողություններ գրանցելով սպառողական բազա կառուցելու միջոցով:

2012 թից հետո Flaviar աճել է ԱՄՆի եւ Եվրոպայի շուկաներում գրանցելով հազարավոր նոր բաժանորդներ: Բացի այդ, $ 210 տարեկան վճարը անդամներին հնարավորություն է տալիս մասնակցել խմիչքների համտեսմանը եւ զեղչերով բացառիկ նմուշներ ձեռք բերել:

Տեղական ներդրողի նախնական եւ հետագա ներդրումներից հետո Speedinvest- ի կողմից, ասում է Պետկովիչը, Flaviar- ը դիմեց Y Combinator- ին 2014 թ. ամռանը:

Այնտեղ էլ Պետկովիչն ու նրա համահիմնադիր Գրիսա Սոբան հանդիպեցին Օհանյանին: «Նա, մի քանի այլ YC գործընկերների շարքում, ներդրումներ կատարեց: Այդ ժամանակից ի վեր մենք մի քանի ֆինանսավորման շրջաներ վերապրեցինք»:

«Շաքմաթ»-ի մեկնարկը ամերիկյան շուկայում տրվեց նոյեմբերի 12-ին: Օհանյանը նշում է, որ ինքը հիացած է խորը մշակութային ավանդույթների համար հարթակ տրամադրելու հնարավորությամբ եւ եկամուտի 10 տոկոսը կնվիրաբերի հայկական անտառների վերականգնման ջանքերին: (Հայաստանի անտառները խիստ վնասվել էին խորհրդային տարիներին, քանի որ փայտը օգտագրոծվել է որպես էներգիայի աղբյուր):

Շաքմատի առաջին արտադրանքը ներառում է 40 տոկոս ալկոհոլ պարունակող 23-ամյա XO կոնյակի 2400 շշեր, սակայն չզարմանաք, եթե տեսնեք, որ հաջորդ արտադրանքը շատ շուտ հայտնվել է շուկայում: Մեկ շշի գինը Flaviar- ի անդամների համար 95 դոլար է, իսկ ոչ անդամների համար` 110 դոլար:

 

https://techcrunch.com/2018/12/01/reddit-co-founder-alexis-ohanian-on-bringing-armenian-brandy-to-the-us/

Write a comment