Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը խոսում է «խարդախության» մասին

Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը խոսում է «խարդախության» մասին

Հոդվածի առանցքում

  • Վերջին տասնամյակում ձեռնարկատիրությունը դարձել է «դեսուդեն ընկնելու» հոմանիշ, որն ըստ էության` Facebook-ի տնօրեն Մարկ Ցուկերբերգի «արագ շարժվել ու կարծրատիպերը կոտրել» ձևակերպումն է` մեկ բառով:

Ուշադրությանն արժանի

Էլոն Մասկն իր Tesla-ն ու  SpaceX-ը ստեղծել է «դեսուդեն ընկնելու», փութաջանության ու մոլագարության շնորհիվ: Ջեք Դորսին կարողացավ զուգահեռաբար երկու տեխնոլոգիական առևտրային ընկերություն վարել, որովհետև, դե… ձեռ ու ոտ էր ընկնում: Ու եթե դու նախաճաշիցդ չհրաժարվես կամ էլեկտրոնային նամակներին պատասխանելը չզոհաբերես այդ վազվզոցին, ապա նույն մակարդակի հաջողության հասնելու քո շանսերը փոքր են:

Reddit –ի ու Initialized Capital –ի համահիմնադիր Ալեքոսիս Օհանյանի խոսքով՝ այդ մոլուցքը ժամանակի վատնում է ու իր մեջ վտանգ է պարունակում:

«Դեսուդեն ընկնելու մոլուցքը», ինչպես Օհանյանն է ասում, երիտասարդներին լավ աշխատանքից շեղում է, ամրապնդում է սեքսիստական կարծրատիպերը, թե ամբողջ կյանքդ պետք է նվիրես աշխատանքիդ ու տվյալ ընկերությանը, որը շատերը չեն կարող իրենց թույլ տալ, հատկապես` կանայք: Այս տեսակետն Օհանյանն առաջ քաշեց Լիսաբոնում նոյեմբերի 5-8 կայացած վեբ-գագաթնաժողովին:

«Այն գաղափարը, թե ամեն օր, ամեն ժամ աշխատելով դու, այդուհանդերձ, բավականաչափ լավ չես աշխատում, մեր ժամանակների տեխնոլոգիական ոլորտի ամենաթունավոր ու վտանգավոր գաղափարն է:

Հիմարություն է, բացարձակ հիմարություն, այդ կերպ դուք կվնասեք ձեր բիզնեսին, ինքներդ ձեզ ու ձեր բարեկեցությունը»:

Օհանյանի մտահոգությունը կիսում ու հաստատում են բազմաթիվ հոգեբանական ու գիտական հետազոտություններ: Ապացուցված է, որ անբավարար քունն ու ֆիզիկական ակտիվության պակասն ամենավատ բանն է, որ կարող եք անել ձեր հիշողության, սրտի, առողջության ու ընդհանուր ինքնազգացողության համար: Հակառակը` երբ գործարար մարդը քնի, հանգստի համար ժամանակ է հատկացնում, նա ավելի հանգիստ է ու կենտրոնացած է աշխատանքի վրա:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment