Reddit-ի Ալեքսիս Օհանյանը ձգտում է «Շախմատ»-ով Հայաստանին վերադարձնել ոգելից խմիչքների դաշտ

Reddit-ի Ալեքսիս Օհանյանը ձգտում է «Շախմատ»-ով Հայաստանին վերադարձնել ոգելից խմիչքների դաշտ

Հոդվածի առանցքում

  • Ալեքսիս Օհանյանը Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի Մեծ թոռն է: 2010 թ.-ին հայրենիք կատարած իր առաջին այցից հետո նա միջոց է փնտրում հարգանքի տուրք մատուցելու իր ժառանգությանը, Հայաստանից մի կտոր ունենալ Ամերիկայում: Հայաստանում եղած ժամանակ Օհանյանին ծանոթացրել են ծիրանի երկու կեսերի մեջ տեղական կոնյակ խմելու ավանդույթին: Շախմատից բացի, Հայաստանի մյուս սիրված ավանդույթը կոնյակը վայելելն է:

Ուշադրությանն արժանի

Reddit-ի և Initialized Capital- ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն օգտագործում է իր հայկական ժառանգությունը հայկական կոնյակն ամերիկյան ոգելից խմիչքների շուկա հանելու համար: Համագործակցելով Flaviar- ի՝ ոգելից խմիչքների ուղղակի սպառողների ակումբի հետ, որտեղ  գործարարը  Y Combinator- ի միջոցով նախապես ներդրում էր արել, ստեղծել է «Շախմատ» կոնյակը:

Օհանյանը Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի Մեծ թոռն է: 2010 թ. հայրենիք կատարած իր առաջին այցից հետո նա  միջոց է փնտրում հարգանքի տուրք մատուցելու իր ժառանգությանը, Հայաստանից մի կտոր ունենալ Ամերիկայում: Հայաստանում եղած ժամանակ Օհանյանին ծանոթացրել են ծիրանի երկու կեսերի մեջ  տեղական կոնյակ խմելու ավանդույթին: Շախմատից բացի, Հայաստանի մյուս սիրված ավանդույթը կոնյակը վայելելն է:

«Հայերը իսկապես հպարտանում են հայկական կոնյակով», – բացատրում է Օհանյանը: «Բայց Հայաստանի սահմաններից դուրս և հայկական համայնքում ոչ ոք այդ մասին չգիտի, ինչը շատ ամոթ է: Դա լեգենդ է»:

Տեսնելով, թե ինչպես է Flaviar- ը վիսկի արտադրում իր անդամների համար, Օհանյանը  որոշեց իր ոգելից խմիչքն ունենալ:  Շախմատը Օհանյանի և Flaviar- ի համագործակցության վերջնական արդյունքն է, որը մեկնարկել է նոյեմբերի 12-ին:

Օհանյանի հետ զրուցեցինք Շախմատի զարգացման, Երևան իր 24-ժամյա գիտա-հետազոտական ուղևորության և Հայաստանի հարուստ մշակույթի մասին գիտելիքներն ամբողջ աշխարհում տարածելու նրա նպատակի մասին:

Ամերիկացիների մեծ մասը ոչինչ չգիտի հայկական կոնյակի մասին: Ի՞նչն է յուրահատուկ այս խմիչքում, որ այն ցանկանում եք ներկայացնել աշխարհին:

Կոնյակ խմելը հայկական ավանդույթ է, որը գալիս է դարերի խորքից, բոլորը դա գիտեն ու սիրում են: Բացի Ուինսթոն Չերչիլից, որն, ըստ երևույթին, սիրում էր հայկական կոնյակը, այն ներկայացված չէ աշխարհին, ուստի հիմա փորձում եմ դա անել:

Ի՞նչ եք ակնկալում Flaviar- ի հետ այս համագործակցությունից : Ի՞նչ եք կարծում, Շախմատի մեկնարկը կնպաստի Հայաստանի հարուստ մշակույթի մասին իրազեկության բարձրացմանը:

Ես աշխատել եմ Flaviar թիմի հետ, երբ յոթ տարի առաջ նրանց խորհուրդ տվեցի Y Combinator- ում: Նրանք բոլորից լավ են հասկանում ոգելից խմիչքներն ու տեխնոլոգիաները և ես չեմ պատկերացնում ավելի լավ գործընկերներ, որոնք աշխարհին կներկայացնեն այս կոնյակը, հատկապես հիմա, երբ երկիրը խաղաղ հեղափոխություն է արել ու արդիականացվում է:

Մի քիչ խոսեք Երևան, Հայաստան կատարած ձեր 24-ժամյա ուղևորության մասին:

 

Դա մրրիկ էր: Մենք վայրէջք կատարեցինք արևածագից առաջ, դուրս վազեցինք, մի պահ տեսանք մայրամուտն ու սկսեցինք շրջել Երևանով, եղանք իմ սիրելի վայրերում, գինու գործարանում, որտեղ վերջին համտեսումներն արեցինք: Flaviar թիմը ժամանակից շուտ ավարտեց աշխատանքը (այսինքն, խաղողի տեսակավորումը, տարբեր հյութեր հավաքելը և այլն), այնպես որ մենք պարզապես արեցինք վերջնական համտեսումները, դրան հետևեց հայկական ավանդական ճաշկերույթը:

Ես նաև գնեցի մի քանի գորգ, ԱՄՆ տանելու համար, տեղական բարերից մեկում էլ հանդիպեցինք տարբեր մարդկանց, որոնք այս ծրագիրը հավանական դարձրին: Ճանապարհորդության մյուս կարևոր դեպքը վարչապետի հետ հանդիպումն էր: Դա իսկապես հետաքրքիր էր, նրա կատարած աշխատանքի շնորհիվ ամբողջ երկիրը լցված է լավատեսությամբ: Նա կշարունակի այնպես անել, որ նվազի կոռուպցիան, Հայաստանը բարգավաճի: Դա շատ հուզիչ է, քանի որ հայերը ծաղկել են ամբողջ աշխարհում և տեղին է, որ հայրենիքը նույնպես ծաղկի: Սա երկրի պատմության մեջ լրիվ նոր էջ է:

Որտե՞ղից է համերի այդ ոգեշնչումը, որն ի վերջո իր տեղը գտավ Շախմատում:

Ամբողջը հայկական խաղողն է, իսկ փայտը` կովկասյան կաղնին, ինչն էլ պատճառ դարձավ, որ անտառի վերականգնման  մեր նախաձեռնությունների շրջանակում համագործակցենք «Armenian Tree Project»- ի հետ: Մենք ցանկանում ենք ցուցադրել հայկական լավագույն ավանդույթները, ինչպես նաև Հայաստանի բնական ռեսուրսները: Ես ամեն ինչ անում եմ, որ Flaviar- ի թիմը ոչինչ չխնայի և վերջնական արտադրանքը իսկապես տպավորիչ լինի:

Ինչպիսի՞ խնդիրներ առաջացան Շախմատի համը ստանալու ժամանակ:

Նախքան վերջնական համը ճշտելը մի քանի նմուշ փորձեցինք: Ուզում էի այնպիսի մի բան ստանալ, որ կարողանանք օգտագործել կոկտեյլներում, բայց և այն վայելել իր բնական ձևով, առանց խառնուրդի: Ցանկալի է, որ շատ քաղցր չլինի, ոչ էլ շատ թունդ, բուրմունքների մեջ շատ նրբերանգներ կան: Ուզում ենք, որ նույնիսկ կոնյակ չխմողներըը, որոնք նախընտրում են սքոթչ ու վիսկի, գնահատեն այն:

Դուք մեծացել եք Շախմատ (շախմատ) խաղալո՞վ: Դուք հիմա՞ էլ խաղում եք: Եթե այո, ապա ինչպես է այն ազդել ձեր բիզնեսի վրա:

Ճակատագրի հեգնանքով, մայրս, որը հայ չէ, սովորեցրեց ինձ շախմատ խաղալ: Շախմատ խաղացել եմ, բայց հաջողություն չեմ ունեցել:: Բիզնեսի մասին իմ սիրած դասերից մեկը այն է, որ ինչպես շախմատում, ցանկացած մարդ կարող է իմանալ, թե ինչպես են խաղաքարերը շարժվում: Իսկական մարտահրավերն այն է, երբ գիտես, թե դրանք երբ տեղաշարժես: Որպես գործարար շախմատում ես հենց դա եմ սիրում: Դուք կարող եք բիզնեսի հիմունքները բավական հեշտ սովորել, բայց դա  ձեզ հանրահայտ չի դարձնի: Ճիշտ այնպես, ինչպես  կարող եք իմանալ, որ ձին տեղափոխվում է L ձևով, բայց դա չի նշանակում, որ դուք գրոսմայստեր կդառնաք:

Ինչու՞ համագործակցության համար ընտրեցիք շահույթ չհետապնդող «Armenia Tree» ծրագիրը:

Հայաստան կատարած իմ բազմաթիվ ուղևորություններից մեկ ժամանակ հանդիպեցի Ջեյսոնի՝ «Armenia Tree Project» -ի հիմնադիրներից մեկի հետ: Ես տպավորված էի այն բոլոր աշխատանքներով, որոնք նա արել էր տարիների ընթացքում: Ոչ առևտրային կազմակերպությունը արդեն 5.5 միլիոն ծառ է տնկել: Նրանք ոգևորված էին թափանցիկության հարցում մեր պարտավորությունից,  օրինակ` լուսանկարել տնկված յուրաքանչյուր ծառ, որը գնվել է Շախմատի վաճառքից:

Ինչպե՞ս եք խմում Շախմատը:

Ես խմում եմ մաքուր վիճակում: Եթե հայկական ծիրան կա ձեռքիս տակ, այն երկու մասի եմ բաժանում, հանում եմ կորիզն ու դրանք որպես բաժակ եմ օգտագործում կոնյակը խմելու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment