Ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը
Հոդվածի առանցքում
- Եվրոպայում կատարված բնաջնջումը խորը հետք է թողել այդ մտածելակերպի վրա: Սակայն կատարել է մեկ այլ սարսափելի բան: Ժամանակի կողմից գրեթե մոռացվել են 1915 թվականին հայերի զանգվածային ջարդերը: Այս տարի լրանում է 20-րդ դարի ամենամռայլ իրադարձություններից մեկի՝ օսմանյան թուրքերի կողմից մի քանի տարվա ընթացքում Հայաստանի 1,5 միլիոն քաղաքացիների սպանության 100-րդ տարելիցը:
- Հաջորդ ամիս Նյու Յորքում կազմակերպվող կոնֆերանսը կփորձի բարձրացնել մեկ դար առաջ հայերի դեմ կատարված հանցագործությունների մասին տեղեկացվածությունը: Զեկուցողներն ու քննարկման մասնակիցները դժվարին գործ ունեն անելու, քանի որ թուրքական իշխանությունները փորձելու են ճնշել ու թուլացնել այս միջոցառումների մասին իրազեկությունը:
- Զեկուցողները, ովքեր կժամանեն Նյու Յորք ապրիլի 24-ից սկսած, մեկ դար առաջ 1,5 միլիոն մարդու սպանության մեջ մեղավորներին մատնանշելու հույսն ունեն: Սակայն, ցավոք, անգամ Սիրիայում, Իրաքում, Նիգերիայում և Լիբիայում արյունարբու ահաբեկիչները հպարտությամբ ցեղասպանությանը վերաբերում են որպես քաղաքական հարցի:
Ուշադրությանն արժանի
Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված երթի ժամանակ այս մարդը տանում էր Հայաստանի դրոշը՝ ճանաչման և հատուցման կոչ անելով: Ապրիլի 24, 2014 թվական, Լոս Անջելես, Կալիֆորնիա (Photo: David McNew/Getty Images)
1944 թվականին, երբ Եվրոպայում նացիստների կողմից հրեաների կոտորածը շարունակվում էր, Լեհաստանի հրեա փախստական Ռաֆայել Լեմկինը հնարեց մի նոր բառ՝ «ցեղասպանություն»: Նա այս նոր բառը բացատրեց՝ որպես «ազգային խմբի ոչնչացում… մշակույթի, լեզվի, ազգային զգացմունքների, կրոնի… և անգամ նմանատիպ խմբերին պատկանող անհատների կյանքերի ոչնչացում»:
Եվրոպայում կատարված բնաջնջումը խորը հետք է թողել այդ մտածելակերպի վրա: Սակայն կատարել է մեկ այլ սարսափելի բան: Ժամանակի կողմից գրեթե մոռացվել են 1915 թվականին հայերի զանգվածային ջարդերը:
Այս տարի լրանում է 20-րդ դարի ամենամռայլ իրադարձություններից մեկի՝ օսմանյան թուրքերի կողմից մի քանի տարվա ընթացքում Հայաստանի 1,5 միլիոն քաղաքացիների սպանության 100-րդ տարելիցը: Հայաստանի մեծամասամբ հայ բնակչությունը Օսմանյան կայսրության իշխանության ընթացքում տառապել է խտրականությունից, սակայն 1914 թվականին պատերազմի սկսվելու հետ թուրքական կառավարությունը հայերին սկսեց վերաբերել որպես պոտենցիալ հինգերորդ շարասյան իր թշնամիների՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համար:
1915 թվականի ապրիլի սկզբին հայերը ձերբակալվեցին, բռնագաղթվեցին և քշվեցին դեպի Սիրիական անապատ և բնակեցվեցին համակենտրոնացման ճամբարներում: Նրանց ունեցվածքը բռնագրավվեց, նրանք սպանվեցին հարյուր հազարներով: Երեխաներին թունավորում էին, բացառվում է, որ նրանց մահը բնական պատճառներով լիներ:
Հաջորդ ամիս Նյու Յորքում կազմակերպվող կոնֆերանսը կփորձի բարձրացնել մեկ դար առաջ հայերի դեմ կատարված հանցագործությունների մասին տեղեկացվածությունը: Զեկուցողներն ու քննարկման մասնակիցները դժվարին գործ ունեն անելու, քանի որ թուրքական իշխանությունները փորձելու են ճնշել ու թուլացնել այս միջոցառումների մասին իրազեկությունը:
Սակայն ինչպես կոնֆերանսի կազմակերպիչները գիտեն, «Պատասխանատվություն 2015» վերնագրված կոնֆերանսը կարևոր է, անհրաժեշտ է չարիքն իր անունով կոչելը: Լեմկինը, անշուշտ, հասկանում էր դա: Հարցն այն է, թե արդյո՞ք մենք ունենք նրա քաջությունն ու համոզմունքը: Ցեղասպանության մեղավորները այն ժամանակ և այժմ հույս ունեն, որ Լեմկինի զայրույթի զգացումը մոդայից դուրս է եկել, փոխարինվել է վախով ու գրեթե իրականությունը չճանաչելու պաթոլոգիական չկամությամբ:
Հետևաբար, ոչ ոք չի կարող ուսումնասիրել հայերի ճակատագիրը Առաջին աշխարհամարտի ընթացքում և չեն անի հետևություն, որ այդ մեծ ոճիրը՝ ցեղասպանությունը, կազմակերպվել է Օսմանյան կայսրության կողմից:
Զեկուցողները, ովքեր կժամանեն Նյու Յորք ապրիլի 24-ից սկսած, մեկ դար առաջ 1,5 միլիոն մարդու սպանության մեջ մեղավորներին մատնանշելու հույսն ունեն: Սակայն, ցավոք, անգամ Սիրիայում, Իրաքում, Նիգերիայում և Լիբիայում արյունարբու ահաբեկիչները հպարտությամբ ցեղասպանությանը վերաբերում են որպես քաղաքական հարցի: Աշխարհը հետևում է: Ոճիրներն անպատիժ են մնում: Ոճրագործները իրենց թափած արյամբ են հպարտանում:
Մենք շատ բան ունենք սովորելու:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ