Կողակցի հետ ավելի շատ սեքսով զբաղվելու 5 պատճառ

Կողակցի հետ ավելի շատ սեքսով զբաղվելու 5 պատճառ

Հոդվածի առանցքում

  • Ըստ 2011-ի ավստրալական մի հետազոտության, տղամարդկանց ավելի քան կեսն ու գրեթե նույնքան կանայք դժբախտ են իրենց սեռական կյանքում, հիմնականում դժգոհ են սեքսի պակասից: Կան կողակցի հետ ավելի շատ սեքսով զբաղվելու ֆիզիկական և զգայական բազմաթիվ օգուտներ: Ահա դրանցից 5-ը:
  • Ըստ 2013-ին «Սեքսուալ վարքագծի արխիվի» հրապարակած հետազոտության, սեռապես բավարարված ամուսիններն իրենց ավելի ամբողջական են զգում ամուսնության մեջ:
  • շաբաթական 3 անգամ սեքսով զբաղվելը երկարաժամկետ հեռանկարում մարդու կյանքը երկարացնում է մինչև 10 տարով: Նա նաև հայտնաբերել է, որ նույն կողակցի հետ երկար ժամանակ սեքսով զբաղվելը ամենաօգտակար ձևն է երիտասարդ մնալու և այդպիսին զգալու համար:
  • 2012-ին իսրայելական հետազոտությունը պարզել է, որ միասին ապրող զույգերի միջև սեքսը նվազեցնում է սթրեսի մակարդակը, 2006-ին Շոտլանդիայի Փեյսլի համալսարանի ուսումնասիրությունն էլ հայտնաբերել է, որ սեռական հարաբերություններում ակտիվ մարդիկ ավելի հեշտ են դուրս գալիս սթրեսային իրավիճակներից:
  • Հետազոտությունն ուսումնասիրել է սեռական ցանկության մակարդակը միմյանց հետ երկար հարաբերություններ ունեցող զույգերի մոտ և պարզել, որ ամենաերջանիկները հայտնել են «սեռական մեծ ցանկության» մասին, կամ էլ հայտնել են որ ունեն ոչ թե բավարարվելու, այլ կողակցին բավարարելու մտադրություն:

Ուշադրությանն արժանի

Ամուսնությունից հետո սեքսի մասին հին կատակներում կարող է լինել որոշակի ճշմարտություն: Ըստ 2011-ի ավստրալական մի հետազոտության, տղամարդկանց ավելի քան կեսն ու գրեթե նույնքան կանայք դժբախտ են իրենց սեռական կյանքում, հիմնականում դժգոհ են սեքսի պակասից: Կան կողակցի հետ ավելի շատ սեքսով զբաղվելու ֆիզիկական և զգայական բազմաթիվ օգուտներ: Ահա դրանցից 5-ը:

1.Սեռապես բավարարված ամուսինները բավարարված են նաև ամուսնությունից  

Ըստ 2013-ին «Սեքսուալ վարքագծի արխիվի» հրապարակած հետազոտության, սեռապես բավարարված ամուսիններն իրենց ավելի ամբողջական են զգում ամուսնության մեջ:

Ուսումնասիրությունը հարցումներ է անցկացրել 1000 ամերիկացիների շրջանում և պարզել, որ նրանք, ովքեր ավելի քիչ են սեքսով զբաղվում, քան ցանկանում են, ավելի հաճախ են վիճում, մտածում են իրենց բաժանվելու մասին և ունենում են ավելի բացասական շփում: Կանայք ու տղամարդիկ հայտնել են համանման մտքերի և բացասական զգացմունքների մասին:

2014-ին նույնատիպ հետազոտություն է հրապարակել նաև Gerontology ամսագիրը` հայտնաբերելով, որ ամբողջ կյանքի ընթացքում սեռական ակտիվությունը առանցքային դեր է խաղում ամուսնությունից զույգերի բավարարվածության մեջ:

2.Սեքսը ձեզ ստիպում է զգալ և երևալ ավելի երիտասարդ 

Հաճախակի սեքսը երիտասարդությունը պահպանելու «հիմնարար գործոն է», այս մասին 2013-ին Բրիտանացի հոգեբանների միությունում տեղի ունեցած դասախոսության ժամանակ ասել է բրիտանացի հոգեբան Դևիդ Ուիքսը:

1999-ին` 10 տարվա ընթացքում միջին տարիքի կանանց և տղամարդկանց շրջանում կատարած հետազոտությունից հետո Ուիքսը եկել է եզրակացության, որ շաբաթական 3 անգամ սեքսով զբաղվելը երկարաժամկետ հեռանկարում մարդու կյանքը երկարացնում է մինչև 10 տարով: Նա նաև հայտնաբերել է, որ նույն կողակցի հետ երկար ժամանակ սեքսով զբաղվելը ամենաօգտակար ձևն է երիտասարդ մնալու և այդպիսին զգալու համար: 

3.Սեքսը նվազեցնում է զույգերի սթրեսն ու տագնապը, հատկապես նյարդային մարդկանց մոտ 

2012-ին իսրայելական հետազոտությունը պարզել է, որ միասին ապրող զույգերի միջև սեքսը նվազեցնում է սթրեսի մակարդակը, 2006-ին Շոտլանդիայի Փեյսլի համալսարանի ուսումնասիրությունն էլ հայտնաբերել է, որ սեռական հարաբերություններում ակտիվ մարդիկ ավելի հեշտ են դուրս գալիս սթրեսային իրավիճակներից: Ամուսնացած մարդիկ, որոնք ունեն նյարդային լարվածություն, շահում են անկողնում անցկացրած ժամանակից:

Ըստ Social Psychological and Personality Science Journal-ում 2010-ին հրապարակած հետազոտության, որը հարցումներ էր անցկացրել ամերիկյան 72 նորապսակների համատեղ կյանքի առաջին 4 տարիների ընթացքում, հաճախակի սեքսն ավելացնում է ընտանեկան երջանկությունը նյարդային մարդկանց մոտ: Սա լուրջ հարց է, քանի որ հետազոտության հեղինակները նշել են, որ նյարդային լինելն ամենաշատը վնասում է ամուսնությանը, քան կյանքի մյուս ոլորտներին:

4.Սեքսը մարդու մոտ բարձրացնում է բարեկեցության զգացումը 

Ձեր ամբողջական երջանկությունը փոխկապակցված է սեքսի քանակի հետ: Այս մասին էլ հայտնում են Կոլորադոյի Բուլդերի համալսարանի հետազոտողները: Տասնամյակներով ուսումնասիրելով սոցիալական տվյալները, գիտնականները պարզել են, որ սեքսով հաճախ զբաղվող մարդիկ խոստովանում են՝ իրենց ավելի բարձր մակարդակի բարեկեցության մասին:

5.Սեքսով զբաղվելը, երբ ամուսիններից մեկը ամբողջությամբ դրան տրամադրված չէ, ավելացնում է մտերմությունն ու փոխադարձ ցանկությունը

Սեռական կյանքում առատաձեռնությունը կարգավորում է ձեր հարաբերությունները և սեքսը: Սա պարզել են Տորոնտոյի համալսարանի գիտնականները 2012-ին` հրապարակելով ուսումնասիրություն Social Psychological and Personality Science-ում:

Հետազոտությունն ուսումնասիրել է սեռական ցանկության մակարդակը միմյանց հետ երկար հարաբերություններ ունեցող զույգերի մոտ և պարզել, որ ամենաերջանիկները հայտնել են «սեռական մեծ ցանկության» մասին, կամ էլ հայտնել են որ ունեն ոչ թե բավարարվելու, այլ կողակցին բավարարելու մտադրություն: Նման առատաձեռնությունն ունի իր գինը. հետազոտության հեղինակ Էմի Մուիզը Wall Street Journal-ին ասել է, որ զույգերը, որոնք սեքսի ժամանակ «բարձրացնում են փոխադարձ մտերմությունը և զգում են ավելի շատ ջերմություն իրենց կողակցի նկատմամբ», բարձրացնում են նաև իրենց սեփական ցանկությունը: Շահում են բոլորը!

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment