Գիրք կարդալու 8 պատճառ, որոնք հիմնավորված են գիտականորեն

Գիրք կարդալու 8 պատճառ, որոնք հիմնավորված են գիտականորեն

Հոդվածի առանցքում

  • Չնայած նրան, որ ավելի ու ավելի շատ մարդիկ ձեռք են բերում էլեկտրոնային գրքեր՝ արժե ասել, որ սովորական գրքերը չեն պատրաստվում վերանալ: Ամերիկացիների 88 տոկոսը, ովքեր կարդում են էլեկտրոնային գրքեր, շարունակում են կարդալ նաև տպագիր: Եվ չնայած մենք բոլորս կողմնակից ենք թվային հարմարավետությանը, սակայն չենք կարող մեզ զրկել հին տպագիր գրքեր կարդալու հաճույքից:
  • Մանկական գրքերը երեխաների բառապաշարը ավելացնում են ավելի քան 50 տոկոսով, ի տարբերություն հեռուստատեսության կամ նույնիսկ քոլեջների շրջանավարտների միմյանց միջև զրույցի:
  • Ընթերցանությունը ոչ միայն օգնում է, որպեսզի դառնաք խելացի, այլ նաև կարող է, ըստ էության, բարելավել ձեր ուղեղի աշխատանքը: Պարբերական ընթերցանությունը բարելավում է հիշողությունը՝ մարզելով ձեր ուղեղը:
  • Նրանք, ովքեր զբաղեցնում են իրենց ուղեղը այնպիսի ակտիվությամբ, ինչպիսիք են ընթերցանությունը, շախմատը կամ փազլները 2,5 անգամ ավելի քիչ են հակված Ալցհեյմերի հիվանդություն ունենալուն, քան նրանք, ովքեր ծախսում են իրենց ժամանակը ավելի քիչ խրախուսվող գործունեության վրա:
  • Պլանշետների և էլեկտրոնային գրքերի էկրանները, ըստ էության, ձեզ պահում են արթուն ավելի երկար և նույնիսկ վնասում ձեր քունը: Դա վերաբերում է նաև երեխաներին:

Ուշադրությանն արժանի

Ներեցեք, էլեկտրոնային ընթերցողության սիրահարներ: Խոսքը միայն հին տպագիր գրքերի մասին է:

Չնայած նրան, որ ավելի ու ավելի շատ մարդիկ ձեռք են բերում էլեկտրոնային գրքեր՝ արժե ասել, որ սովորական գրքերը չեն պատրաստվում վերանալ: Ամերիկացիների 88 տոկոսը, ովքեր կարդում են էլեկտրոնային գրքեր, շարունակում են կարդալ նաև տպագիր: Եվ չնայած մենք բոլորս կողմնակից ենք թվային հարմարավետությանը, սակայն չենք կարող մեզ զրկել հին տպագիր գրքեր կարդալու հաճույքից:

Չկա ավելի լավ բան, քան հին գրքերի հոտը կամ նորի հիմքի ճեղքվածքը: (Գումարած, դուք երբեք չունեք մարտկոցների հետ կապված խնդիր): Եվ ստացվում է, որ այս ամենը օգտակար է նաև ձեր առողջության և երջանկության համար: Ահա 8 խելացի պատճառ՝ տպագիր գիրք կարդալու համար:

Այն մեծացնում է մտավոր կարողությունները

Ինչպես մեկ անգամ գրել է դոկտոր Սեուսը.«Որքան շատ եք կարդում, այդքան ավելի շատ բաներ եք իմանում: Որքան ավելի շատ եք իմանում, այդքան ավելի շատ տեղեր եք այցելում»: Լավ գիրքը բացում է ձեր առջև մի ամբողջ գիտելիքների աշխարհ՝ սկսած շատ երիտասարդ տարիքից: Մանկական գրքերը երեխաների բառապաշարը ավելացնում են ավելի քան 50 տոկոսով, ի տարբերություն հեռուստատեսության կամ նույնիսկ քոլեջների շրջանավարտների միմյանց միջև զրույցի , ասում է Բերկլիում Կալիֆորնիայի համալսարանի գիտական մի թեզ:

Բառապաշարի ավելացումը ազդեցություն ունի ոչ միայն լեզվական թեստերի, այլև ավելի բարձր միավորներ է գրանցում ընդհանուր մտավոր թեստերի արդյունքներում: Գումարած ավելի վաղ շատ ընթերցելը հիմք է հետագայում ավելի բարձր մտավոր ունակություններ ունենալու:

Եթե փնտրում եք լավ գրականություն, ապա կարդացեք ավանդական գրքեր: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էլեկտրոնային տարբերակով կարդալը կարող է դանդաղեցնել մտավոր կարողությունների զարգացումը 20-30 տոկոսով:

Գումարած այն կարող է բարելավել ձեր ուղեղի աշխատանքը:

Ընթերցանությունը ոչ միայն օգնում է, որպեսզի դառնաք խելացի, այլ նաև կարող է, ըստ էության, բարելավել ձեր ուղեղի աշխատանքը: Ինչպես օրինակ վազքը բարելավում է ձեր սրտանոթային համակարգի աշխատանքը, պարբերական ընթերցանությունը բարելավում է հիշողությունը՝ մարզելով ձեր ուղեղը: Տարիքի հետ հիշողությունն ու ուղեղի աշխատանքը թերանում են, սակայն ընթերցանությունը օգնում է դանդաղեցնել այդ գործընթացը՝ ավելի սթափ պահելով միտքը, ասում է մի ուսումնասիրություն՝ հրապարակված Neurology-ում: Ուղեղի հաճախակի վարժությունները կարողացել են իջեցնել հոգեկան անկումը շուրջ 32 տոկոսով, հաղորդում է The Huffington Post-ը:

Կարդալը կարող է ձեզ դարձնել ավելի կարեկցող:

Ավելի շատ ընթերցանությունը կարող է ավելի դյուրին դարձնել ձեր շփումը շրջապատի հետ: Գեղարվեստական գրականությունը օգնում է իր ընթերցողներին հասկանալ, թե ինչ են մտածում մյուսները՝ կարդալով այլ մարդկանց զգացմունքների մասին, ասված է մի հետազոտության մեջ, որը հրապարակվել է Science-ում: Ազդեցությունը շատ ավելի մեծ է նրանց համար, ովքեր կարդում են գեղարվեստական գրականություն, ի տարբերություն նրանց, ովքեր կարդում են մասնագիտական գրականություն:

«Ուրիշների մտքերը հասկանալը կարևոր հմտություն է, որ հնարավորություն է տալիս կողմնորոշվելու բարդ սոցիալական հարաբերություններում, որոնք բնորոշ են մարդկային հասարակություններին»,- բացահայտում են Դավիթ Քոմոր Քիդն ու Էմանուել Կաստանոն:

Էջերի թերթումը օգնում է ձեզ հասկանալ, թե ինչ եք կարդում:

Երբ խոսքը վերաբերում է  ձեր կարդացածը, ըստ էության, հիշելուն, , ապա սովորական գիրքն ավելի օգտակար է, քան էլեկտրոնայինը: Մատների տակ էջերի շոշափումը ապահովում է ուղեղը որոշակի կոնտեքստով, ինչը կարող է հանգեցնել ընթերցածի ավելի լավ ըմբռնմանը  և ընկալմանը, գրում է Wired-ը: Այնպես որ, ընթերցանությունից օգուտ քաղելու համար, ընտրեք տպագիր գրքեր:

Դա կարող է օգնել պայքարել Ալցհեյմերի հիվանդության դեմ:

Կարդալը ստիպում է ձեր ուղեղը աշխատել, և դա շատ լավ բան է: Նրանք, ովքեր զբաղեցնում են իրենց ուղեղը այնպիսի ակտիվությամբ, ինչպիսիք են ընթերցանությունը, շախմատը կամ փազլները 2,5 անգամ ավելի քիչ են հակված Ալցհեյմերի հիվանդություն ունենալուն, քան նրանք, ովքեր ծախսում են իրենց ժամանակը ավելի քիչ խրախուսվող գործունեության վրա: Հետազոտությունը ենթադրում է, որ ուղեղի վարժեցումը կարող է օգնել, քանի որ անգործությունը մեծացնում է վտանգը Ալցհեյմերի զարգացման համար: Անգործությունը, ըստ էության, այդ հիվանդության վաղ ցուցանիշներից է:

Ընթերցանությունը կարող է օգնել ձեզ հանգստանալ:

Հետաքրքիր գիրքը (և գուցե մի բաժակ գինին) երկար աշխատանքային օրից հետո շատ գրավիչ է հնչում: Ուսումնասիրությունը նշում է, որ ընթերցանությունը կարող է լինել  սթրես հանող մի բան:

2009 -ի Սասսեքս համալսարանի հետազոտողների մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ ընթերցանությունը կարող է նվազեցնել սթրեսը մոտ 68 տոկոսով: «Իրոք, էական չէ, թե ինչ գիրք եք կարդում: Խորանալով գրքի մեջ՝ դուք կարող եք հեռացնել անհանգստությունները և ամենօրյա սթրեսը և ծախսել մի փոքր ժամանակ ուսումնասիրելու հեղինակի երևակայությունը»,- The Telegraph-ին ասել է նյարդաբան Դավիթ Լյուիսը:

Ընթերցանությունը քնելուց առաջ կարող է օգնել ձեզ ավելի լավ քնել:

Ինչպես նշում է Մայո կլինիկան, քնելուց առաջ ընթերցանությունը դարձնելով ավանդական՝ ձեր ուղեղին ազդանշան եք տալիս, որ ժամանակն է գնալ քնելու: Սովորական գրքի ընթերցանությունը օգնում է ձեզ հանգստանալ ավելի շատ, քան քնից առաջ էկրանին նայելը: Պլանշետների և էլեկտրոնային գրքերի էկրանները, ըստ էության, ձեզ պահում են արթուն ավելի երկար և նույնիսկ վնասում ձեր քունը: Դա վերաբերում է նաև երեխաներին: Երեխաների 54 տոկոսը քնում է մի փոքր էկրանի առջև, և ինչպես նշում է Pediatrics-ում հրապարակած մի ուսումնասիրություն, միջինում  20 րոպե ավելի ուշ են փակվում աչքերը:

Կարդալը վարակիչ է:

Ծնողների 75 տոկոսը ցանկանում են, որ իրենց երեխաները ավելի շատ կարդան հաճույքի համար, և նրանք, ովքեր ցանկանում են խրախուսել իրենց երեխաներին դառնալ գրքասեր, կարող են սկսել տանը բարձրաձայն կարդալուց: Մինչդեռ ծնողները դադարում են բարձրաձայն կարդալուց, այն պահից սկսած, երբ նրանց երեխաները սովորում են դա անել ինքնուրույն: Scholastic-ում հրապարակած նոր ուսումնասիրությունը վկայում է, որ բարձրաձայն կարդալը երեխաներին իրենց տարրական դպրոցի տարիներին կարող է ոգեշնչել դառնալ հաճախակի ընթերցող կամ երեխա, ով կարդում է շաբաթը հինգից յոթ օր ուղղակի հաճույքի համար: 6-10 տարեկան հաճախ ընթերցողների ավելի քան 40 տոկոսին բարձրաձայն կարդացել են տանը, ի տարբերություն ընթերցողների 13 տոկոսի: Սա լավ ձև է այն հոբբի դարձնելու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment