Եվրոպայի ընտրություններում հույսի և անհանգստության պատճառները

Եվրոպայի ընտրություններում հույսի և անհանգստության պատճառները

Հոդվածի առանցքում

  • Եվրոպայի և ժողովրդավարության  ապագայի շուրջ ընթանում է ճակատագրական բանավեճ, և ավանդական կուսակցությունները լուրջ նախազգուշացում են ստացել, որ նրանք պետք է սթափվեն: Բայց եթե եվրոպական օրենսդիրների ընտրության ձանձրալի գործընթացը կարող է այդքան շատ ընտրողների գրավել և խթանել նմանատիպ բանավեճ, ապա հուսահատության պատճառ չկա: Սա իրական քաղաքականություն է, իրական ժամանակներում:

Ուշադրությանն արժանի

 

Աջ պոպուլիստները սպասվածից մի փոքր ավելի վատ հանդես եկան, բայց հիմնական քաղաքական կուսակցությունները ևս պարտվեցին:

Եվրախորհրդարանի անցած շաբաթվա ընտրությունները, ինչպես այս օրերին շատ այլ ընտրություններ, ավելի շատ հիշեցնում էին գաղափարախոսական դաշտում պայքար, քան օրենսդիր մարմնի ներկայացուցիչների ընտրության գործընթաց: Պոպուլիստական ​​ազգայնամոլները աշխարհի շատ հատվածներում ակնկալում էին մեծ հաջողություններ, և նրանց ձախողումը որոշակիորեն հանգստություն է պատճառում, բայց շամպայն խմելու շատ առիթ չկա:

Եվրոպական պառլամենտը ինքնին այն ինստիտուտը չէ, որի նկատմամբ մեծ վստահություն ունեն շատ եվրոպացիներ, և անցյալ ընտրությունները արտացոլում են այդ անտարբերությունը: Սակայն պոպուլիզմի աճը և ավանդական կուսակցությունների նկատմամբ դժգոհությունը այս տարվա ընտրությունները վերածեցին հանրաքվեի պոպուլիստական ​​ազգայնականության, Եվրամիության և ազգային մասին:

Արդյունքները արտացոլեցին այն մոտեցումը, որ եվրոպացիները դեռևս հոգ են տանում Եվրոպայի մասին: Եվրոպական պոպուլիստական ​​կուսակցությունները ցանկանում էին ընտրությունների միջոցով հարվածեին դաշինքի սրտին: Այս վտանգը ստիպեց 28 անդամներից կազմված միության անդամների ավելի քան 50 տոկոսի ընտրողներին մասնակցել քվեարկությանհը, որը  1994 թվականից  ի վեր ամենաբարձր մասնակցությունն էր: Պոպուլիստները ստացան իրենց ձայները՝ 20 տոկոսից մինչև 25 տոկոս, սակայն չհասան այն կետին, որից վախենում էին շատերը: Եվրոպամետ ուժերը մնացին խորհրդարանում:

Այնուամենայնիվ, արդյունքները ցույց տվեցին, որ Եվրոպան ավելի բևեռացված է, քան երբևէ: Նրանք, ովքեր ցանկանում էին աջակցել Եվրամիությանը, քվեարկեցին փոքր կուսակցությունների ogtin, ինչպիսին են Կանաչները կամ Լիբերալները, իսկ աջ ընտրողները հաճախ տեղափոխվեցին ավելի աջ՝ հեռանալով կենտրոնամետ ձախ և աջ ուժերից, որոնք վերահսկում էին Եվրոպական պառլամենտը տարիներ շարունակ:

Պառակտումը նաև  ձևավորեց որոշակի միտում: Այնտեղ, որտեղ պոպուլիստները արդեն վերահսկում էին իրավիճակը, ինչպես օրինակ Լեհաստանում, Հունգարիայում և Իտալիայում, նրանք լավ գործեցին: Իտալիայում Մատեո Սալվինիի «Լիգա» կուսակցությունը հավաքել է քվեների 34 տոկոսը: Ֆրանսիայում Մարի Լը Պենը ևս հաջողության հասավ իր Ազգային հանրահավաք կուսակցությամբ, որը ընդգրկեց չկողմնորոշված ընտրողներին, ինչպես նաև հավերժական բողոքող դեղին բաճկոններից շատերին՝ հավաքելով 23 տոկոս ձայն՝ ավելին, քան նախագահ Էմմանուել Մաքրոնի La République en Marche- կուսակցությունը, որն ընդամենը երկու տարի առաջ հաղթել էր Լը Պենին:

Մեծ Բրիտանիան առանձին գործոբն էր, քանի որ այս պահին պետք է լիներ Եվրամիությունից դուրս: Սակայն Բրեքզիթին հասնել չհաջողվեց, և  բրիտանացիներին պարտադրեցին մասնակցել, իսկ քվեարկությունը հաստատեց մռայլ պատկերը: Մի քանի շաբաթ առաջ ձևավորված Բրեքզիթ կուսակցությունը Նայջել Ֆարաջի գլխավորությամբ ստացավ ձայների 31 տոկոսը: Այնուամենայնիվ, միությունը լքելու հակառակորդ կուսակցությունները միասին հաղթեցին՝ հավաքելով 47 տոկոս: Երկու կուսակցությունները՝ պահպանողականներն ու աշխատավորականները կորցրեցին համապատասխանաբար 9.1 և 14.1 տոկոս ձայներ, որը ընդգծում է, որ քաղաքական փոխզիջման ցանկացած համաձայնություն ավելի հեռու է, քան երբևէ:

Այսպիսին է ասյսօրվա Եվրոպան: Սակայն հիմնական իրավիճակը ընդգծում է ստատուս-քվոյի նկատմամբ անհամաձայնությունը և ազգայնականության խթանման միտումը: Դա բնորոշ է ոչ միայն Եվրոպային: Դա այն է, ինչ տեղի է ունենում Ամերիկայում, ուր կողմերը պատրաստվում են 2020 թ. նախագահական մրցավազքին, և այդ ամենը դիտարկվում է այն պրիզմայով, որի միջոցով այժմ դիտարկվում են ընտրությունները:

Աշխարհի խոշորագույն ժողովրդավարության մեջ, Հնդկաստանում, հինդու ազգայնական վարչապետ Նարենդրա Մոդիի վճռական վերընտրությունն էր, որը ևս արձագանքեց ամբողջ աշխարհում պոպուլիզմի աճին: Ի հակադրություն, երրորդ խոշորագույն ժողովրդավարության մեջ՝ Ինդոնեզիայում (ԱՄՆ-ն երկրորդն է), նախագահ Ջոկո Վիդոդոյի վերընտրությունը, ով մեղմ քաղաքական գործիչ է և ավելի շատ մտահոգված է ճանապարհների կառուցմամբ, քան ազգայնական գաղափարախոսությամբ, ընկալվեց որպես ուժեղ հակադրություն պոպուլիզմի աճին:

Այսպիսով, ժամանակը չէ շամպայն խմելու: Եվրոպայի և ժողովրդավարության  ապագայի շուրջ ընթանում է ճակատագրական բանավեճ, և ավանդական կուսակցությունները լուրջ նախազգուշացում են ստացել, որ նրանք պետք է սթափվեն: Բայց եթե եվրոպական օրենսդիրների ընտրության ձանձրալի գործընթացը կարող է այդքան շատ ընտրողների գրավել և խթանել նմանատիպ բանավեճ, ապա հուսահատության պատճառ չկա: Սա իրական քաղաքականություն է, իրական ժամանակներում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment